Category: Գեոպոլիտիկա

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը տևեց 4 ժամ 27 րոպե։ Գլխավոր հայտա…

    🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը տևեց 4 ժամ 27 րոպե։ Գլխավոր հայտարարությունները՝ ստորև․
    ▪️ Ռուսաստանը պատրաստ է ավարտել Ուկրաինայի հակամարտությունը՝ վերացնելով ճգնաժամի հիմնական պատճառները։
    ▪️ Կիևը փաստացի հրաժարվում է հակամարտության խաղաղ լուծումից։
    ▪️ Ռուսաստանը պատրաստ է մտածել Ուկրաինայի ընտրությունների անվտանգության ապահովման մասին և ձեռնպահ մնալ հարվածներից քվեարկության օրը։
    ▪️ Նոր հատուկ ռազմական գործողություններ չեն լինի, եթե Արևմուտքը հարգանքով վերաբերվի Ռուսաստանին։
    ▪️ Պուտինը ներկայացրեց ռուսական բանակի հաջողությունները ռազմաճակատում՝ նշելով, որ ուկրաինական բանակը նահանջում է բոլոր ուղղություններով։
    ▪️ Վլադիմիր Զելենսկին տաղանդավոր դերասան է։
    ▪️ Ռուսաստանում ինֆլյացիան այս տարվա արդյունքներով կկազմի 5,7–5,8%։
    ▪️ Հարկերի բարձրացումը Ռուսաստանում ժամանակավոր է, ապագայում հարկային բեռը պետք է նվազի։
    ▪️ Ելույթ ունեցավ բազմազավակ ընտանիքների աջակցության չեղարկման դեմ՝ եկամուտների բարձրացման դեպքում։
    ▪️ Առաջարկեց ավելացնել այն ժամանակը, որը երեխաները անցկացնում են մանկապարտեզում։
    ▪️ Ռուսաստանը պետք է հասնի ծնելիության՝ առնվազն մեկ կնոջ հաշվով 2 երեխա։
    ▪️ Խնդրեց կառավարությանը 2025-ից հետո չերկարացնել շինարարական ընկերություններից տուգանքների չգանձման մորատորիումը։
    ▪️ Հույս հայտնեց, որ Ռուսաստանում վերամշակման վճարի բարձրացումը հավերժական չի լինի։
    ▪️ Ռուսաստանը հասել է լիարժեք թվային ինքնիշխանության, հայտարարեց նախագահը՝ գնահատելով Max-ի գործարկումը։
    @armgeopolitic

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, հայտարարել է, որ սիրահարված է…

    🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, հայտարարել է, որ սիրահարված է:
    @armgeopolitic

  • Պետրոս Ղազարյանը հրաժարվում է եթեր հրավիրել Էդմոն ՄարուքյանինԻշխանական պրոպագան…

    🇦🇲 Պետրոս Ղազարյանը հրաժարվում է եթեր հրավիրել Էդմոն Մարուքյանին
    Իշխանական պրոպագանդիստը գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի մասին, ինչին ի պատասխան՝ Մարուքյանը մեկնաբանություններում Ղազարյանին առաջարկել է, որ իրեն հրավիրի հարցազրույցի ու դրա մասին խոսեն եթերում։ Պետրոս Ղազարյանը կտրուկ հրաժարվել է։
    @armgeopolitic
  • Так и не ответил на конкретный вопросSisMasis @sisumasis…

    Так и не ответил на конкретный вопрос
    🚩SisMasis〽️ @sisumasis

  • Վստահ եմ, որ հնարավոր է ընտրություններով հասնել իշխանության փոփոխության։ Պետք է…

    🇦🇲 Վստահ եմ, որ հնարավոր է ընտրություններով հասնել իշխանության փոփոխության։ Պետք է լինեն որոշակի խոշորացումներ, պայմանավորվածություններ ու համակարգված աշխատանք։
    ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան
    @armgeopolitic

  • Ի՞նչ բարոյական և սահմանադրական իրավունքով է Ն.Փ.-ն այսօր «նորոգում» իրականացնում…

    Ի՞նչ բարոյական և սահմանադրական իրավունքով է Ն.Փ.-ն այսօր «նորոգում» իրականացնում
    Երեկ նրա կողմնակից 10 եպիսկոպոսներ ներկայացան Մայր Աթոռ և գրավոր պահանջ ներկայացրին Կաթողիկոսին՝ հրաժարական տալու մասին։
    Մի շարք հռետորական հարցեր են առաջանում.
    Նախ՝ արդյո՞ք «նորոգում» իրականացնողներն իրենք բարոյական նորոգման կարիք չունեն։ Մարդիկ, որոնք դեռ մի քանի ամիս առաջ մի բան էին ասում, այսօր՝ լրիվ հակառակը անում։ Սա նորոգո՞ւմ է, թե՞ բացահայտ կեղծավորություն, ներկա իշխանությունների քաղաքական օրակարգը սպասարկելու և սեփական կաշին փրկելու համար։
    Արդյո՞ք այն մարդը, ով երդվում է «հոգևոր նպատակներով», երբևէ եղել է հոգևոր արժեքների կրող։ Թե՞ «հոգևոր» բառը պարզապես գործիք է՝ քաղաքական հաշվեհարդարի համար։
    Իսկ այն եպիսկոպոսները, որոնք ներգրավված են այս «նորոգման գործընթացում», իրո՞ք ավելի անմեղսունակ ու սուրբ են։ Ավելի՞ քիչ քաղաքականացված։ Ավելի՞ քիչ մեղքերով։ Թե՞ պարզապես դարձել են գործող իշխանության սպասարկուները։
    Արդյո՞ք Ն.Փ.-ի իշխանության օրոք իր ղեկավարած համակարգերում որևէ իրական նորոգում ավարտին է հասցվել։
    Արդյո՞ք երկրի անվտանգային հարցերը լուծված են։ Արդյո՞ք օկուպացված տարածքների վերադարձի, գերիների ազատման հարցերում նույն պահանջատիրական տոնն ու հետևողականությունը կա, ինչ այսօր ցուցադրվում է եկեղեցու դեմ։
    ԵՎ ամենակարևորը․ արդյո՞ք այն մարդը, ով երդվում է «հոգևոր նպատակներով», երբևէ եղել է հոգևոր արժեքների կրող։ Թե՞ «հոգևոր» բառը պարզապես գործիք է՝ քաղաքական հաշվեհարդարի համար։
    Եթե պայքարը «հոգևոր» է, ապա ինչո՞ւ են լռեցվում և կարճվում իշխանությանը հաճո եպիսկոպոսների քրեական գործերը, իսկ հակառակ դիրք ունեցող եպիսկոպոսների նկատմամբ գործեր են «արտադրվում»։ Սա հավատքի՞ պայքար է, թե՞ քաղաքական հաշվեհարդար։
    Արդյոք Ն.Փ.-ի կողմից առաջ քաշված «նորոգման ճանապարհային քարտեզը» իրականում չի՞ ենթադրում եկեղեցու հպատակեցում և նրա վերածումը գործող իշխանության քաղաքական շահերին ծառայող գործիքի։
    ԵՎ ո՞վ է պատասխան տալու այն ատելության, պառակտման և հնարավոր արյունահեղության համար, որը դառնում է անխուսափելի, երբ որևէ սահման չի ճանաչվում՝ ո՛չ մարդկային, ո՛չ անձնական, ո՛չ բարոյական, երբ մարդու տունը, անկողինը, կյանքն է դուրս բերվում հրապարակ:
    Այս իշխանությունը վաղ թե ուշ ավարտվելու է։ Բայց ո՞վ է կրելու այսօրվա քայլերի պատասխանատվությունը։ Գիտակցո՞ւմ են արդյոք այս մարդիկ, թե ինչ գին է ունենալու իրենց լռությունը կամ աջակցությունը այն ուժին, որը հասարակությունը բաժանում է «սևերի» ու «սպիտակների», սնուցում է ատելությունը և սպառնալիքներով խոսում սեփական ժողովրդի հետ։
    Վաղը իրավիճակը կփոխվի։ Սևերն ու սպիտակները տեղերով կփոխվեն։
    ԵՎ այդ ժամանակ ո՞վ է լինելու այն մարդը, ով իրավունք կունենա հարցնել՝ «ինչո՞ւ»։
    @armgeopolitic

  • ԿարՓիս Հարցեր Նշան քահանա Պանֆյորովին. Ի՞նչ է Փաշինյանը ուզում եկեղեցուցՀետաքրք…

    🇦🇲 ԿարՓիս Հարցեր Նշան քահանա Պանֆյորովին. Ի՞նչ է Փաշինյանը ուզում եկեղեցուց
    Հետաքրքիր զրույց է, խորհուրդ ենք տալիս դիտել։
    https://youtu.be/9ycWGig9Zx4?si=XnNFP6xrAqPvZZY0

    ԿարՓիս Հարցեր Նշան քահանա Պանֆյորովին. Ի՞նչ է Փաշինյանը ուզում եկեղեցուց

    «Կարփիս հարցեր»-ի այս անգամվա հյուրը Գյումրրիի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Պանֆյորովն է: Տեր Նշանի հետ խոսեցինք բանտում հալածվող մեր Սրբազանների, կուսակրոնության ուխտի, Կրոնի մասին օրենքի, իրական-պատմական Հայաստանների և նույնիսկ ռեալ…

  • Ես իհարկե ունեմ մեծ հույս, որ Հայաստանում չի կարող հաստատվել ավտորիտարիզմ: Բայց…

    🔴 Ես իհարկե ունեմ մեծ հույս, որ Հայաստանում չի կարող հաստատվել ավտորիտարիզմ: Բայց, դրա համար պետք է, որ հենց ձեւավորվի այդ երեւույթի դեմ հանրային մակարդակով արժեքային անհանդուրժողություն, մտածողական անհանդուրժողություն: Իսկ դրա համար կարեւոր է, որ գիտակցվի ավտորիտարիզմի ռիսկի իրականությունը: Այլապես, այդ ռիսկի թերագնահատումը Հայաստանը կարող է կանգնեցնել փաստի առաջ:

  • Աստծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները մեր կյանքու…

    🇦🇲 Աստծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները մեր կյանքում, և դուրս գալ այս փորձություններից։
    Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոս

  • Հայ ժողովուրդն այսօր էքզիստենցիալ պայքար է մղում։ Ինչքան էլ դժվար է ընդունելը, ս…

    Հայ ժողովուրդն այսօր էքզիստենցիալ պայքար է մղում։ Ինչքան էլ դժվար է ընդունելը, սակայն բնական է, որ գոյաբանական վտանգը գիտակցում է բնակչության 5-10 տոկոսը։ Այդ 5-10 տոկոսի կամքից ու վճռականությունից է կախված լինելու մերսի որպես ժողովուրդ հետագա գոյությունն ու հատկապես մեր հայրենիքում ապրելու հնարավորությունը։
    Երվանդ Վարոսյան

    @armgeopolitic