Category: Գեոպոլիտիկա

  • Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իմ աշխատանքն ավարտված է։Քիր Սթարմեր@armgeopo…

    🇬🇧 Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իմ աշխատանքն ավարտված է։
    Քիր Սթարմեր
    @armgeopolitic

  • Արգենտինայի հավաքականը՝ օրինակ ընդդիմության համարԻնչպես Արգենտինան իր խաղով չկար…

    Արգենտինայի հավաքականը՝ օրինակ ընդդիմության համար
    Ինչպես Արգենտինան իր խաղով չկարողացավ հաղթել Իսպանիային, այնպես էլ հայկական քաղաքականության մեջ դու չես կարող խաղալ այնպես, ինչպես Արգենտինան ու ակնկալել հաղթանակ պայմանական Իսպանիայի դեմ խաղում։ Դա դեմ է կանոններին ու տրամաբանությանը։
    Այո, Արգենտինան իր կազմում ուներ Լիոնել Մեսսի, բայց Մեսսիի ներկայությունը չի կարող ստիպել, որ մենք չընդունենք, որ Արգենտինան ընդհանրապես ֆուտբոլ չխաղաց, Մեսսիի ներկայությունը մեզ չի կարող ստիպել չընդունել, որ Էնցո Ֆերնանդեսի արարքը էժան լակոտություն էր, որը հարվածեց ամբողջ թիմին։ Ճիշտ նույն բանը քաղաքականության մեջ է ու «Մեսսիների» ներկայությունը քաղաքական թիմերում մեզ չի կարող ստիպել հաշվի չնստել իրականության հետ ու չարձանագրել սխալները։
    Նման իրավիճակներում ի՞նչ են անում ֆուտբոլում մարզիչները։ Վերլուծում են խաղը, գտնում են թույլ կողմերը, ճեղքերը, կատարում են անհրաժեշտ տակտիկական ու մարդկային փոփոխությունները կազմում և պատրաստվում են մյուս մրցաշարերին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Արգենտինան չանի ոչ մի հետևություն։ Ակնհայտ է։

  • Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել ԱՄՆ-ի հետ լարվածությունը մեղմելու համար:…

    🇮🇷🇺🇸 Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել ԱՄՆ-ի հետ լարվածությունը մեղմելու համար:
    Իրանի ԱԳՆ
    @armgeopolitic

  • Պետդուման հայտարարել է, որ գործազուրկ ծնողները կարող են սկսել «աշխատավարձ» ստան…

    🇷🇺 Պետդուման հայտարարել է, որ գործազուրկ ծնողները կարող են սկսել «աշխատավարձ» ստանալ երեխաներ դաստիարակելու համար։
    Պատգամավոր Միրոնովի խոսքով՝ առաջարկվում է վճարումները սահմանել կենսապահովման նվազագույնի չափով՝ յուրաքանչյուր երեխայի համար առանձին։
    @armgeopolitic

  • Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Արգենտինային ու դարձավ աշխարհի …

    🇪🇸🇦🇷 Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Արգենտինային ու դարձավ աշխարհի չեմպիոն:
    @armgeopolitic

  • Ըստ Սերժ Սարգսյանին ենթակա ԶԼՄ-ների ու սահմանադրագետների` Հայաստանն իդեալական ս…

    🇦🇲 Ըստ Սերժ Սարգսյանին ենթակա ԶԼՄ-ների ու սահմանադրագետների` Հայաստանն իդեալական սահմանադրություն ունի, որը սուպերվարչապետական չէ:
    Ավելի վաղ անձամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ոչ ինքն է երրորդ ժամկետի գնացել, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը:
    Ավելի լավ հնարավոր չէ քաղաքական դաշտը վերածել կրկեսի: Ասում է` սուպերվարչապետություն չկա, դա մեր ֆանտազիան է: Խելքներիդ ձյուն գա:
    @armgeopolitic

  • Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հ…

    Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հայաստանում: Միանշակ կարող եմ պնդել, որ այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել… Ամեն օր կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ… դրան գումարած նոր տեխնոլոգիաներով հեռախոսային և կիբերհանցագործություններ…
    Եվ այս ամենն այն ֆոնին, երբ իշխանական պրոպագանդան ամեն օր և բոլոր հնարավոր հարթակներից մեզ հեքիաթներ է պատմում «բարեփոխված» ոստիկանության մասին: Հարգելիներս, «ինչքան էլ ասեք «հալվա, բերանի մեջ քաղցրոթյուն չեք զգալու»: Կրկնում եմ, այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր…
    Կարեն Քոչարյան
    @armgeopolitic

  • Իսրայելական Haaretz թերթը գրել է, որ Իսրայելն Ադրբեջանի ճնշմամբ է  Հայոց ցեղասպա…

    Իսրայելական Haaretz թերթը գրել է, որ Իսրայելն Ադրբեջանի ճնշմամբ է  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։
    Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ  Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ է արգելափակել քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Ալիևի անունից կապ է հաստատել նրա գրասենյակի հետ։
    https://t.me/mariamoborona

  • «Հայաստան» դաշինքը նոր գումարման ԱԺ-ի մեկնարկին մոտենում է որոշակի ճգնաժամային ի…

    «Հայաստան» դաշինքը նոր գումարման ԱԺ-ի մեկնարկին մոտենում է որոշակի ճգնաժամային իրավիճակում․ թիմի ներսում և աջակիցների շրջանում կա որոշակի լարվածություն, ինչը լիցքաթափում է պահանջում։
    Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որը կարողանում է թիմի ներսում ապահովել անհրաժեշտ բալանսավորումը, չի վերցնելու պատգամավորական մանդատը, ուստի, խմբակցության առաջնորդության պատասխանատվությունը մնալու է Քոչարյան կրտսերի՝ Լևոնի վրա։ Ֆորմալ առումով թե ով կլինի խմբակցության ղեկավարը, երկրորդական է․ քաղաքական պատասխանատվությունն ու առաջնորդությունը դրված է լինելու Լևոն Քոչարյանի ուսերին, որի առաջնային խնդիրը թիմի ներսում իրավիճակի կայունացումը ու ճգնաժամի հաղթահարումը պետք է լինի, դա հնարավոր է բացառապես բաց և անկեղծ խոսակցության միջոցով հենց թիմի ներսում։
    Նկատելի է, որ «երրորդ ուժերը» փորձում են օգտվել առիթից ու իրենց հերթին սրել իրավիճակը «Հայաստան» դաշինքում, ընդ որում՝ ամեն մեկը դա անում է իր քաղաքական հաշվարկով։
    Լևոն Քոչարյանի անելիքների մասին դեռ կխոսենք, բայց նրան հետաքրքիր քաղաքական փորձություն է սպասվում։
    @armgeopolitic

  • Ադրբեջանը որոշել է համագործակցել նաև Սու-25 գրոհիչների արդիականացմամբ զբաղվող վր…

    Ադրբեջանը որոշել է համագործակցել նաև Սու-25 գրոհիչների արդիականացմամբ զբաղվող վրացական ընկերության հետ. Թուրքիայի միջոցով արդիականացրածներն արդեն կիրառում է