Category: Գեոպոլիտիկա

  • Մենք չունենք բավարար ուժ և արտաքին աջակցություն Ղրիմը ուժով վերադարձնելու համար…

    🇺🇦🇷🇺 Մենք չունենք բավարար ուժ և արտաքին աջակցություն Ղրիմը ուժով վերադարձնելու համար։
    Վլադիմիր Զելենսկի
    @armgeopolitic

  • Նիկոլը էս զեկույցի թեմայից դուրս եկավ կրած ու փչացրեց բոլորին, ովքեր մասնակցեցին…

    Նիկոլը էս զեկույցի թեմայից դուրս եկավ կրած ու փչացրեց բոլորին, ովքեր մասնակցեցին այդ ֆարսին։ Հեսա ընտրություններից առաջ էլ դատավճիռներ ա հանելու ու պարզ ճակատով պարտության մեղավորներին նշանակի:
    Դե գնացեք ու մտածեք, թե ինչ արեց ձեր հետ Նիկոլը։
    Ամենաարդար բանը, որ եղել ա ձեր հետ, դա Քոչարյան Անդոն ա !

  • ՀՀ ինքնիշխանությունը` 1 լուսանկարում…

    ՀՀ ինքնիշխանությունը` 1 լուսանկարում

  • Եթե իշխանությունները ընտրություններում գնան «ամեն գնով» վերընտրվելու ճանապարհով՝…

    Եթե իշխանությունները ընտրություններում գնան «ամեն գնով» վերընտրվելու ճանապարհով՝ դրանով փակելով քաղաքական ճանապարհով փոփոխությունների դուռը, դա, ի վերջո, բերելու է նրան, որ այս իշխանությանը ինչ-որ պահի ռեվոլյուցիոն ճանապարհով փոխարինելու է գալու շատ ավելի պոպուլիստ, շատ ավելի ոչ ադեկվատ, շատ ավելի «սոված» իշխանություն, քան այս իշխանությունն է։
    Բավարար ուսումնասիրել եմ թե՜ աշխարհի, թե՜ հենց մեր երկրի պատմությունը․ Հայաստանի Հանրապետությունը երկրորդ նման հեղափոխություն չի կարող կուլ տալ, ուստի, ուզում եմ հույսեր փայփայել, որ քաղաքական ճանապարհով, այնուամենայնիվ, կհաջողվի հասնել փոփոխության։
    Գրեթե ամենօրյա դարձած իմ գրառումները ընտրություններին մասնակցելու կարևորության վերաբերյալ հենց այս պատճառով են․ ես չեմ ցանկանում տեսնել պոպուլիստական հիմքով երկրորդ հեղափոխություն, քանի որ գիտակցում եմ դրա կործանարար հետևանքները մեր պետության համար։

  • Մայրաքաղաք Երևանը կրկին «կանգնած» է․ 10-բալանոց խցանում։@armgeopolitic…

    🇦🇲 Մայրաքաղաք Երևանը կրկին «կանգնած» է․ 10-բալանոց խցանում։
    @armgeopolitic

  • Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հ…

    🇦🇲🇷🇺 Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
    Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ։
    Արման Մուսինյան
    @armgeopolitic

  • Պուտինի համար Հյուսիսային Կորեայում էլիտար առանձնատուն են կառուցում ապրելու համ…

    🇰🇵🇷🇺 Պուտինի համար Հյուսիսային Կորեայում էլիտար առանձնատուն են կառուցում ապրելու համար:
    The Moscow Times
    @armgeopolitic

  • Депутат из ГД Рипсиме Унанян, у которой нет высшего образования, сделала очередн…

    🤷‍♂️Депутат из ГД Рипсиме Унанян, у которой нет высшего образования, сделала очередное публичное, позорное для неё и её команды заявление! 🔺Подписывайтесь на @sisumasis〽️ — тут говорят как есть, а не как выгодно!

  • Վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում առաջընթաց չի գրանցվել։ԹԻՀԿ@…

    🇦🇲 Վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում առաջընթաց չի գրանցվել։
    ԹԻՀԿ
    @armgeopolitic

  • Մի պատմություն եղավ շաբաթներ առաջ:Բենզալցակայաններից մեկում լիցքավորում եմ մեքե…

    🔥 Մի պատմություն եղավ շաբաթներ առաջ:
    Բենզալցակայաններից մեկում լիցքավորում եմ մեքենան: Լիցքավորող աշխատակիցը՝ միջինից բարձր տարիքի տղամարդ, որ առաջին անգամ չէր լիցքավորում իմ մեքենան եւ ճանաչելով՝ նախկինում էլ ունեցել էինք կարճատեւ զրույցներ լիցքավորման ընթացքում, հարց տվեց՝ «այսինչից պրծա՞նք, Հակոբ ջան»:
    Խոսքը այդ օրերին ընդդիմության ձերբակալվածծ ներկայացուցիչներից մեկի մասին էր: Դե, անկեղծ ասեմ, չիմացա իննչպես արձագանքել, որովհետեւ այնպես, ինչպես ուզում էի՝ չբարձրաձայնեցի: Պարզապես ժպտացի եւ ասացի, որ երկրի առաջ շատ ավելի լուրջ խնդիրներ կան:
    Լիցքավորվեց մեքենան, գնացի: Բայց այդ դրվագը անընդհատ հիշողությանս մեջ է, եւ ափսսոսում եմ, որ չբարձրաձայնեցի այն, ինչ այդ պահին ուզում էի ասել, բայց չգիտես ինչու համարեցի անիմաստ, ավելոդ:
    Բայց հետո եկա այն մտքին, որ դա բացարձակապես ավելորդ չէ, որովհհետեւ առանձին դրվագ չէ, այլ մի ավելի լայն երեւույթ, որ անխնա շահագործվում է պաշտոնական քարոզչությամբ:
    Իսկ ուզում էի ասել այդ մարդուն հետեւյալը. եթե այսինչին ձերբակալել ու կալանավորել են, դրանից քեզ ի՞նչ, հարգելի մարդ: Եթե «պրծնես այսինչից, լցակայանում լիցքավորողից՝ դառռնալու ես լցակայանի սեփականատե՞ր, թե՞ աշխատավարձդ ենն բարձրացնելու այնքան, որ հասցնի գնաճճի հետեւից: Հաստատապես՝ ոչ: Բայց գտել են «սոցիալ-հոգեբանությանդ» թույլ տեղն ու արդեն յոթերորդ տարին խաղարկում են թեման եւ դուք յոթը տարի սպասում եք, որ «ինչ որ մեկից պրծնելու եք»: Մինչդեռ չի «պրծնում» այդ անվերջ քարոզչական նենգափոխումն ու շահարկումը, ինչի հհետեւանքով ձեր կյանքը ըստ էության չի փոխվում ոչնչով, էապես փոխվել եւ բարելավվել է «նախկիննների» եւ «թալանի» թեման յոթը տարի շահարկող-խաղարկողների անձնական բարեկեցությունը, դրան զուգահեռ՝ «պրծնում» է պետությունը՝ որպես ինքնության կրող բովանդակային սուբյեկտ:
    Եվ պետության հետ տեղի ունեցողի վերաբերյալ կոնկրետ հարցեր ունենալու փոխարեն՝ դրա համար քաղաքական պատասխանատուներին, դուք շարունակում եք երեխայի նման կերակրվել «թալանով» ու «նախկիններով», այդպես էլ չհասկանալով, որ դա այն խայծն է, որով ամեն օր «որսում» են ձեր միտքն ու հոգին, լուծելով ընդամենը անձնական բարեկեցության եւ իշխանական դիրքերի պահպանության հարցեր:
    Սա շատ հատկանշական դրվագ է, որը, կրկնեմ, առանձին մի պատմություն չէ, այլապես կմոռանայի վաղուց եւ չէի էլ բարձրաձայնի շաբաթներ անց: Սա հանրային սոցիալ-հոգեբանության միտումնավոր խեղման եւ դրա անխնա շահագործման լայնաճակատ պատկերի դրվագ է:
    Հարգելիներ, դադարեք կերակրվել «նախկիններ», «թալան» թեմաներով, ոովհետեւ կերակրում են ձեզ, բայց բարելավում իրենց կյանքը՝ ընդամենը: