🇺🇦 Գերագույն ռադան կստեղծի աշխատանքային խումբ՝ ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում ընտրությունների մասին օրինագիծ մշակելու համար: @armgeopolitic
🇦🇲 Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից արդեն տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Աջապահյանի պաշտպանական խումբը։ Սրբազանն այս պահին անցնում է բժշկական անհրաժեշտ հետազոտություններ, ինչից…
🇦🇲 Թաթոյան․ Մեր նպատակն է թույլ չտալ անցյալի կոռուպցիոն համակարգերի վերադարձը «2020 թվականից Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար, որտեղ մեր միակ ընտրությունը անցյալի կոռուպցիոն համակարգերի և ներկայիս կոռումպացված անկարողների միջև է: Մեր գործունեությունն ուղղված է այս վանդակը քանդելուն և մեր ժողովրդին այս կեղծ ընտրությունից ազատելուն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանի օրոք արդարադատության փոխնախարար աշխատած Թաթոյանը։ Արման Թաթոյան Հ․Գ․ 2013 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ @armgeopolitic
🇺🇸 Իլոն Մասկի կարողությունը հասել է մոտ 677 միլիարդ դոլարի, ինչը նրան դարձնում է պատմության մեջ առաջին մարդը, որի հարստությունը գերազանցել է 600 միլիարդ դոլարը։ Forbes @armgeopolitic
🇩🇪🇷🇺🇺🇦 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր խաղաղություն հաստատելու ամենաիրական հնարավորությունը հիմա է։ Մերցը նաև հույս է հայտնել, որ տոների ընթացքում հնարավոր կլինի հրադադար հաստատել։ @armgeopolitic
🇺🇦🇺🇸🇷🇺 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրականապես մերժել է Դոնբասից զորքերը դուրս բերելու ԱՄՆ առաջարկը Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը ռազմական ճանապարհով կազատագրեն տարածաշրջանը, եթե Կիևը հրաժարվի դուրս բերել իր զորքերը։ @armgeopolitic