Category: Գեոպոլիտիկա

  • Այսօր Նիկոլ Փաշինյանը թոկ է Հայաստանի Հանրապետության վզին, և այդ թոկից պետք է ա…

    🇦🇲 Այսօր Նիկոլ Փաշինյանը թոկ է Հայաստանի Հանրապետության վզին, և այդ թոկից պետք է ազատվել։
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
    🌐 Բաժանորդագրվի՜ր «Գեոպոլիտիկա»-ին

  • Իսկ դուք Նիկոլին եք ընդդիմությու՞ն, թե՞ ՝ խորհրդարանական ընդդիմությանը։Ընտրությո…

    Իսկ դուք Նիկոլին եք ընդդիմությու՞ն, թե՞ ՝ խորհրդարանական ընդդիմությանը։
    Ընտրություններին ընդառաջ ակտիվացել են խորհրդարանական ընդդիմությանն ուղղված քննադատությունները։
    Մի մասը մեզ քննադատում է Նիկոլին չհեռացնելու համար։
    Մյուսներն ավելի հեռուն են գնում ու մեղադրում երկու ընդդիմադիր ուժերին իշխանափոխություն չցանկանալու մեջ։
    Շարքային քաղաքացիներն իրավունք ունեն ու պետք է մեզնից պահանջեն ավելի արդյունավետ գործողություններ։
    Բայց արդյո՞ք իրավունք ունեն մեզ մեղադրելու նրանք,ովքեր ոչինչ չեն արել Նիկոլին հեռացնելու համար։
    Ու՞ր էիք դուք ,երբ Հանրանետականը ու ՀՅԴ-ն փողոցներից տուն չէին գնում:
    Ու՞ր էիք դուք, երբ մենք ձերբակալվում ու կալանավորվում էինք։
    Արդյո՞ք ազնիվ եք դուք, երբ «բոչկա» եք գլորում տարիներ շարունակ Նիկոլի ռեժիմի դեմ ազնիվ պայքարած, բայց դրական արդյունք չգրանցած ընդդիմության վրա։
    2024-ի հուլիսից մեծ հանրահավաք ու անհնազանդության ակցիաներ չեն եղել։
    Կազմակերպեիք, համախմբեիք, պայքարեիք…
    մենք էլ կգայինք, ձեզ կօժանդակեինք։
    Էդուարդ Շարմազանով

  • Դեկտեմբերի 5, օրվա Սուրբգրային ընթերցումՊողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիների…

    Դեկտեմբերի 5, օրվա Սուրբգրային ընթերցում
    Պողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 5.12-28
    12 Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք և գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեզ վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաև ձեզ խրատողներին.
    13 և առավելագույն սիրո արժանի՛ համարեցեք նրանց իրենց աշխատանքի համար: Խաղաղությո՛ւն ունեցեք միմյանց միջև:
    14 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցե՛ք ստահակներին, քաջալերեցե՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղեք տկարներին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ:
    15 Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի. միշտ միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ բարին գործելու հետամո՛ւտ եղեք:
    16 Ուրա՛խ եղեք միշտ,
    17 անդադար աղոթեցե՛ք,
    18 ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեք, որովհետև այդ է Աստծո կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս:
    19 Մի՛ հանգցրեք Հոգին,
    20 մի՛ արհամարհեք մարգարեությունները,
    21 փորձեցե՛ք ամեն ինչ, բարին ամո՛ւր պահեցեք,
    22 հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից:
    23 Եվ խաղաղության Աստվածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը:
    24 Հավատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձյալ, որ նույնը պիտի անի:
    25 Եղբայրնե՛ր, աղոթեցե՛ք նաև մեզ համար:
    26 Ողջունեցե՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով:
    27 Երդվել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցեք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին:
    28 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնո՜րհը ձեզ հետ:

  • 8 տարիՍա այն տարիների քանակն է, ինչ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության է։ Սա ավել…

    8 տարի
    Սա այն տարիների քանակն է, ինչ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության է։ Սա ավելի շատ է, քան իշխել է Լևոն Տեր-Պետրոսյանը ու գրեթե այնքան, որքան իշխել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
    Որպես երիտասարդի` ինձ համար նախկիններ հասկացողություն այլևս չկա։ Կան թեզեր, որոնցով այս իշխանությունը շարունակ խաբում ու մոլորեցնում է ժողովրդին ու կա իշխանություն, որը պետք է դառնա նախկին։
    8 տարի իշխանության են ու ամեն օր ձեզ խաբում են էլ նախկիններով, էլ Ռուսաստաններով։ Եթե մնացին, ևս 8 տարի նույնն են անելու։ Թույլ մի տվեք, որ ձեզ հայտնի կենդանու տեղը դրած խաբեն։

  • Ռումինիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոմեքենան «թռել է օդ»։…

    🇷🇴 Ռումինիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոմեքենան «թռել է օդ»։
    🌐 Բաժանորդագրվի՜ր «Գեոպոլիտիկա»-ին

  • Ինչու՞ ոչ, հարգելի ընդդիմադիրներ, ինչու՞ ոչ, եկեք մտնենք ընտրապայքարի մեջ ու մեն…

    Ինչու՞ ոչ, հարգելի ընդդիմադիրներ, ինչու՞ ոչ, եկեք մտնենք ընտրապայքարի մեջ ու մենք էլ նման հավակնոտ առաջարկներ ներկայացնենք ժողովրդին։ Եկեք առաջարկներով, ոլորտային առաջարկներով, մարդկանց հոգսերը թեթևացնելու առաջարկներով հակադրվենք իշխանություններին։ Մարդիկ հենց սրան են սպասում։
    Հայաստանի օրինակով կարող ենք առաջարկել համալսարաններում ուսումը լիովին անվճար դարձնելու 5-ամյա պլան՝ ամեն տարի մեծացնելով պետական ֆինանսավորումը, իջեցնելով ուսման վարձերը։ Իհարկե, միևնույն ժամանակ համալսարան ընդունվելու հարցում բավականին բարձր նշաձողեր սահմանել։
    Հնարավոր է այս աշխատանքը կատարել ու պետք է սկսել աշխատել։

  • Եվրոպան սկսում է հասկանալ, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջել տարածքներ, եթե ցանկ…

    🇪🇺🇺🇸🇺🇦 Եվրոպան սկսում է հասկանալ, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջել տարածքներ, եթե ցանկանում է վերջ դնել հակամարտությանը, սակայն Բալթյան երկրները և Լեհաստանը ամենաշատն են դեմ այս լուծմանը։
    El Pais
    🌐 Բաժանորդագրվի՜ր «Գեոպոլիտիկա»-ին

  • Գերմանիայի Բունդեսթագը ընդունել է գերմանական բանակի (Բունդեսվեր) արդիականացման …

    🇩🇪 Գերմանիայի Բունդեսթագը ընդունել է գերմանական բանակի (Բունդեսվեր) արդիականացման ծրագիր: Նպատակն է մինչև 2035 թվականը զինծառայողների թիվը հասցնել 270,000-ի
    ▪️Բոլոր 18 տարեկանը լրացած տղամարդկանց կուղարկվի պարտադիր հարցաթերթիկ:
    ▪️Զորակոչը կլինի կամավոր:
    ▪️Ծառայությունը նվազագույնը վեց ամիս է, առավելագույնը՝ 23:
    ▪️Պետությունը պահպանում է զորակոչը պարտադրելու իրավունքը, եթե կամավորների պակաս կա:
    🌐 Բաժանորդագրվի՜ր «Գեոպոլիտիկա»-ին

  • ԱՄՆ-ը ցանկանում է, որ Եվրոպան մինչև 2027 թվականը ստանձնի ՆԱՏՕ-ի պաշտպանական կար…

    🇺🇸🇪🇺 ԱՄՆ-ը ցանկանում է, որ Եվրոպան մինչև 2027 թվականը ստանձնի ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների մեծ մասը։
    ՆԱՏՕ-ի քաղաքականության համար պատասխանատու Պենտագոնի պաշտոնյաների և եվրոպական պատվիրակությունների միջև հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը հստակեցրել է, որ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի բռնկումից հետո Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ջանքերը համարում է անբավարար և չափազանց դանդաղ։
    🌐 Բաժանորդագրվի՜ր «Գեոպոլիտիկա»-ին