Category: Գեոպոլիտիկա

  • Իրանի ու ԱՄՆ-ի միջև հրադադարի հաստատումից հետո նավթի գները սկսեցին իջնել:@armge…

    🛢️ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հրադադարի հաստատումից հետո նավթի գները սկսեցին իջնել:
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ը և Իրանը հրադադար են հաստատումԹրամփը համաձայնել է երկշաբաթյա հրադադարին՝…

    🔴 ԱՄՆ-ը և Իրանը հրադադար են հաստատում
    Թրամփը համաձայնել է երկշաբաթյա հրադադարին՝ ընդունելով Իրանի 10 պայմանները որպես վերջնական համաձայնության հիմք.
    Թրամփ.
    «Այս քայլի պատճառն այն է, որ մենք արդեն հասել ենք մեր բոլոր ռազմական նպատակներին և նույնիսկ գերազանցել դրանք: Մենք մեծ առաջընթաց ունենք Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերջնական համաձայնության հասնելու գործում»։
    🔸️ «Մենք Իրանից ստացել ենք 10 կետից բաղկացած առաջարկ և կարծում ենք, որ դա բանակցությունների համար ընդունելի հիմք է»։
    🔹️ «ԱՄՆ-ի և Իրանի միջև անցյալի գրեթե բոլոր տարաձայնությունները համաձայնեցված են, սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնականացնել և ամբողջականացնել համաձայնագիրը»։
    🔸️ «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից՝ որպես նախագահ, ինչպես նաև` ներկայացնելով Մերձավոր Արևելքի երկրները, պատիվ է, որ այս երկարաժամկետ խնդիրը մոտ է հանգուցալուծմանը»։
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ը արդեն 44 միլիարդ դոլար է ծախսել Իրանի հետ պատերազմում:Արդյունքը` 0@armgeo…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ը արդեն 44 միլիարդ դոլար է ծախսել Իրանի հետ պատերազմում:
    Արդյունքը` 0
    @armgeopolitic

  • Բիլ Գեյթսը կհարցաքննվի Էպշտեյնի գործի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վ…

    🇺🇸 Բիլ Գեյթսը կհարցաքննվի Էպշտեյնի գործի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հարցերով հանձնաժողովում։
    CBS News-ի հաղորդմամբ՝ հարցաքննությունը նախատեսված է հունիսի 10-ին և կտեսաձայնագրվի:
    @armgeopolitic

  • ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բառացի հայտարարել է հետևյալը․ «Տաշիր Սամոն անգրա…

    ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բառացի հայտարարել է հետևյալը․ «Տաշիր Սամոն անգրագետ է, իր տեքստերը ինքը չի գրում»։
    Այսինքն, մարդը, որը 0-ից միլիարդների կարողության տեր է դարձել, աշխարհում հազար ու մի կապեր ունի, դա չի արել «թալանով», ինչպես սիրում են ասել, այլ արել է մաքուր բիզնեսով, անգրագետ է, բայց Ռուբինյան Ռուբենը, որը ոչ մի կենսագրություն չունի ու առաջին անգամ աշխատանքի անցել է հեղափոխությունից հետո՝ զբաղեցնելով պետական պաշտոն, գրագետ է։
    Տեր, փրկի՜ր մեզ նման «գրագետներից» և թող Տաշիր Սամոյի պես «անգրագետները» այս երկրին տեր լինեն։
    Ու՞ր ենք հասել, որ ովքեր ու ում են «անգրագետ» կոչում։ Ձեր «գրագետ» ․․․
    @armgeopolitic

  • Ռոբերտ Քոչարյանը podcast-ների շարք է սկսել Աննա Գրիգորյանի ու Ագնեսա Խամոյանի հե…

    Ռոբերտ Քոչարյանը podcast-ների շարք է սկսել Աննա Գրիգորյանի ու Ագնեսա Խամոյանի հետ։ Դա, ըստ մեզ, հարմար ֆորմատ է խոսելու այն թեմայի մասին, թե կոնկրետ՝ անվանական ովքեր են իր դեմ սկսել տեղեկատվական արշավ նախագահի պաշտոնը թողնելու առաջին իսկ օրվանից, ինչպե՞ս են դա արել ու ինչու՞ են շարունակում այդ արշավը առ այսօր, ի՞նչ է նրանց ուզածը։
    Քոչարյանը կարող է այդ քննարկման համատեքստում նաև ներկայացնել իր տեսակետը 2008-ից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ,2016-ի ապրիլյան պատերազմի, դրանից հետո Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու, 2018-ի իրադարձությունների մասին, անպայման խոսել նաև սահմանադրական փոփոխությունների մասին, թե ում էր իրականում ծրագրված փոխանցել իշխանությունը ու ինչու էր իր՝ Քոչարյանի անձը դիտարկվում այդ ճանապարհին ամենամեծ խոչընդոտ։ Այս ամենը մեկ շղթայի մեջ է։
    Խոսեք, պարոն նախագահ, դուք շատ բան ունեք ասելու ու, լսելով ձեր խոսքը այս ամենի մասին, ինչպես ասում են՝ մարդկանց մոտ ամեն ինչ կընկնի իր տեղը։
    Ինչպես տեսնում եք՝ Ձեր ոխերիմ ընկերը Ձեզ հանգիստ չի տալու 🙂
    @armgeopolitic

  • Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր եւ երբեք չի վերականգնվի։ Չեմ ցանկան…

    🇺🇸🇮🇷 Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր եւ երբեք չի վերականգնվի։ Չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես կլինի։
    Այնուամենայնիվ, այժմ, երբ ունենք ռեժիմի ամբողջական եւ լիակատար փոփոխություն, որում գերակշռում են ավելի խելացի եւ ավելի պակաս արմատական ուղեղներ, գուցե ինչ-որ հեղափոխականորեն հրաշալի բան տեղի ունենա, Ո՞Վ ԳԻՏԻ։
    Այսօր գիշեր աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարեւոր պահերից մեկն է լինելու։ Շորթանքի, կոռուպցիայի եւ մահվան 47 տարիները վերջապես կավարվեն։ Աստված օրհնի Իրանի հզոր ժողովրդին:
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Gallup-ի հարցումները մեզ համար հավաստի չեն, ժամանակի ընթացքում տարբեր իրավիճակնե…

    Gallup-ի հարցումները մեզ համար հավաստի չեն, ժամանակի ընթացքում տարբեր իրավիճակներում մենք համոզվել ենք, որ դրանք ճիշտ հարցումներ չեն, ուստի, դրանք որևէ կերպ չենք մեկնաբանի։
    @armgeopolitic

  • Ընդամենը պետք է տեսնել ու լսել, թե ինչպես են արտահայտվում իրենց կյանքում ՈՉՆՉԻ չ…

    Ընդամենը պետք է տեսնել ու լսել, թե ինչպես են արտահայտվում իրենց կյանքում ՈՉՆՉԻ չհասած մարդիկ Սամվել Կարապետյանի մասին ու ամեն ինչ պարզ է դառնում։
    Ամենազզվելին տեսնելն է, թե ինչպես են դա անում արական սեռի ներկայացուցիչները՝ բամբասանքներ, վիրավորանքներ, հայհոյանքներ։
    Ուղղակի ատելություն ու թույն հաջողության հասած ու անուն ունեցող մարդկանց նկատմամբ։ Ցավոք, բայց սա է այն իրականությունը, որի մեջ ապրում ենք ու դեռ շատ թանկ գին ենք վճարելու դրա համար։
    @armgeopolitic

  • Հիմա կասեն՝ Չախոյանը էլի գնաց քանդեց, բայց եթե աշխատանքը որակով արվեր և համապատա…

    Հիմա կասեն՝ Չախոյանը էլի գնաց քանդեց, բայց եթե աշխատանքը որակով արվեր և համապատասխաներ քաղաքաշինական նորմերին, Չախոյանը երբեք չէր կարողանա բետոնի հիմքը քանդել, դա պարզապես անհնար կլիներ։