Category: Գեոպոլիտիկա

  • Նկարում օդ մաքրող սարքի ֆիլտրն է` մեկ ամիս օգտագործելուց հետո, աջ կողմը` արդեն …

    🇦🇲 Նկարում օդ մաքրող սարքի ֆիլտրն է` մեկ ամիս օգտագործելուց հետո, աջ կողմը` արդեն մաքրված վիճակում։
    Օդի այսպիսի աղտոտվածության պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից ոչ պատշաճ հսկողությունն ու վերահսկողությունն է, քանի որ նախկին Լենինգրադյան փողոցը, իհարկե, անվանափոխեցին, բայց Քըրք Քըրքորյան դարձած փողոցում շահագործված նորակառույց շենքերի անմիջապես հարևանությամբ կատարվող շինարարությունները, եթե անգամ վերահսկվում են, ապա միայն ձևականորեն. ոչ անթափանց փոշեկլանիչ ցանցեր կան, ոչ անթափանց թաղանթներ, ոչ էլ շինհրապարակն է ջրվում, ոչ էլ շինհրապարակ մտնող-ելնող մեքենաների անվադողերն են լվացվում, մինչդեռ դա օրենքի պահանջն է։
    Ու այստեղ ոչ թե մեղավորը մթնոլորտն է, վատ վերահսկողությունը, Արգիշտի Առաջինը կամ նախկինները, այլ ոչ պատշաճ հսկողությունը։
    Վահե Գրիգորյան
    🌐 Բաժանորդագրվի՜ր «Գեոպոլիտիկա»-ին

  • ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, չի առաջադր…

    🇦🇲 ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
    Այս մասին «Ազատությանը» փոխանցել է նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
    @armgeopolitic

  • Միքայել և Բագրատ Սրբազանները դիմել են Գարեգին Բ-ին․ պահանջում են կարգալույծ անե…

    🔴🇦🇲 Միքայել և Բագրատ Սրբազանները դիմել են Գարեգին Բ-ին․ պահանջում են կարգալույծ անել 10 դավաճան եսպիսկոպոսներին
    1․ Դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը։ 
    2․ Անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։ 
    3․ Հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով մեր երեք սրբազանների մասնակցությունը կամ՝ մեր ազատությունից հետո։ 
    4․ Եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։ 
    Դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին՝ դուք պարտավոր եք այլեւս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վայրկյան առաջ հավատարմություն հայտնել Վեհափառ Հայրապետին եւ ենթարկվել Նորին Սրբության տնօրինություններին։ 
    @armgeopolitic
    https://hraparak.am/post/f85940852157677bde959fc816b02965

    Միքայել արք․ Աջապահյանի եւ Բագրատ արք․ Գալստանյանի 2025 թ․ նոյեմբերի 30-ի հայտարարությունը 

  • ԵԱՀԿ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ ավարտել է Մինսկի գործընթացի և նրան առնչվող բ…

    🇦🇲🇦🇿 ԵԱՀԿ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ ավարտել է Մինսկի գործընթացի և նրան առնչվող բոլոր կառուցվածքների լուծարումը:
    @armgeopolitic

  • Ինձ վերագրվող տեսագրությունները կեղծիք են և սուտ են: Այն վերագրումները, որ կատա…

    🇦🇲 Ինձ վերագրվող տեսագրությունները կեղծիք են և սուտ են: Այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակ ինձ հետ կապ չունեն, տեսագրությունները կեղծիք են։
    Արշակ Սրբազան
    @armgeopolitic

  • Այսօրվանից Իշխան Սաղաթելյանը պետք է բանակցություններ սկսեր քաղաքական ուժերի հետ՝…

    Այսօրվանից Իշխան Սաղաթելյանը պետք է բանակցություններ սկսեր քաղաքական ուժերի հետ՝ ընդհանուր սկզբունքների հարցում համաձայնության հասնելու և, այսպես ասած, միմյանց «չհարվածելու» վերաբերյալ։
    Հենց այսօր առավոտվանից հայտնի մարդիկ կրկին հարձակում են սկսել «Հայաստան» դաշինքի վրա ու ես արդեն ունեմ համոզմունք, որ դրա նպատակը ընդդիմադիր դաշտում հնարավոր համաձայնությունները և սինխրոն աշխատանքի կազմակերպումը թույլ չտալն է։
    Կարծում եմ՝ այս ոռնոցները պետք է արհամարհել ու փորձել իրական ընդդիմության տարբեր թևերի հետ սկզբունքային հարցերում գալ համաձայնության ու ձևավորել կոնսենսուս։ Այս գործընթացում հանրության համար լիարժեք պարզ կդառնա, թե ով ու ինչ նպատակ է հետապնդում։ Որպես քաղաքացի՝ ես Իշխան Սաղաթելյանին պարզապես հորդորում եմ այդ բանակցությունները անցկացնել հանրության համար հնարավորինս բաց կերպով, որպեսզի մարդիկ տեղեկատվության պակասի խնդիր չունենան։
    Դասականի հայտնի մեջբերումը այսօրվա քաղաքական իրավիճակում կարող ենք վերաձևակերպել հետևյալ կերպ․ «պետք է հասկանանք՝ ով ինչ է անում այս երկիրը փրկելու համար ու ով է իրականում ծախում այն»։

  • CNN հեռուստաալիքը հայտնում է, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև ոչ պաշտոնական բանակց…

    🇻🇪🇺🇸 CNN հեռուստաալիքը հայտնում է, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազդարարել է Ի վերջո հրաժարական տալու պատրաստակամության մասին, ինչպես պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը ունի հստակ մարտավարություն, ամեն օր հետևողական աշխատում է իր քաղ…

    Նիկոլ Փաշինյանը ունի հստակ մարտավարություն, ամեն օր հետևողական աշխատում է իր քաղաքական խնդիրները լուծելու ուղղությամբ։
    Այս մի կողմում ես չեմ տեսնում այդ հետևողականությունն ու ամենօրյա համառ աշխատանքը։
    Ընդդիմության լիդերներին երևի նման կարծիքները դուր չեն գա, բայց ավելի լավ է ուղիղ ու բաց սա ասվի, քան գանք, ասենք, որ դուք վերջն եք, բայց հետո դուք էլի կրվեք ընտրությունները։ Էտ կենացները անցնենք էլի։

  • Մենք կարծում ենք, որ Իսրայելի տարածաշրջանային տարածումը մեր տարածաշրջանի անվտան…

    🇹🇷🇮🇷🇮🇱 Մենք կարծում ենք, որ Իսրայելի տարածաշրջանային տարածումը մեր տարածաշրջանի անվտանգության ամենալուրջ սպառնալիքն է:
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը` Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո
    @armgeopolitic

  • Անկեղծ ասած, չեմ հասկանում այն արձագանքը, որը համացանցում առկա է գյուղերից մեկու…

    Անկեղծ ասած, չեմ հասկանում այն արձագանքը, որը համացանցում առկա է գյուղերից մեկում խմբակային ծեծի դրվագի հետ կապված։
    Հարգելի հայրենակիցներ, մեր երկրում ամեն շաբաթ նման 2-3 դեպք առնվազն լինում է ու դրա մասին մենք միշտ հրապարակումներ ենք անում, ահազանգում ենք, որ երկրում կա կրիմինալի խայտառակ վիճակ, աննախադեպ ամենաթողություն, մշտական դարձած խմբակային ծեծեր ու դանակահարություններ։ Օրերս մի այլ սարսափելի դեպք է տեղի ունեցել, երբ մեքենան քշել են ընկած մարդու վրա՝ այդպիսով սպանելով նրան։
    Այս դրվագով նման արձագանքի պատճառը երևի այն էր, որ դրա տեսանյութը կա, դուք տեսել եք, թե ինչպես է ծեծը տեղի ունենում։ Դե մենք էլ այսօր վերածվել ենք Ֆեյսբուքյան հասարակության, լացելու սմայլիկները դնում ենք, տարածում ենք մեր էջերում, պահանջում ենք իրավապահներից, ի դեպ, ի՞նչ ենք պահանջում իրավապահներից, ավելի կոնկրետ ումի՞ց ենք պահանջում։
    Այո, մեր երկրում խայտառակ ամենաթողություն է տիրում, կա համակարգային բառդակ, ինչի պատճառով այս կրիմինալ խմբերի վրա չկա վերահսկողություն, արդյունքում փողոցի խուժանը գլուխ է բարձրացնում։
    Վաղուց ժամանակն է հասկանալ, որ սոցիալական ցանցերում այդ տեսանյութերը «սթորի դնելը», դրանց տակ լացելու սմայլիկներ շարելը ու «քաք սրտի մխիթարանք» տրամաբանությամբ մի 2 մեկնաբանություն գրելը հարց չեն լուծելու․ մենք երկրում ունենք խնդիրներ, որոնք գնալով միայն խորանում են ու այդ խնդիրները քաղաքական են։