Category: Գեոպոլիտիկա

  • Մենք ամեն օր Երևանում ու հարակից շրջաններում շնչում ենք քաղցկեղածին օդ։ Երբ մենք…

    Մենք ամեն օր Երևանում ու հարակից շրջաններում շնչում ենք քաղցկեղածին օդ։ Երբ մենք շնչում ենք, օդը մեզ չի հարցնում՝ դու իշխանության աջակի՞ց ես, թե՞ ընդդիմադիր, այս օդը հավասարաչափ վնասում է բոլորիս։
    Լավ, համացանցում մի քանի հարյուր ակտիվ մարդ այս թեմայով խոսում է, բացատրում է սրա վտանգները, պահանջում է ինչ-որ լուծում գտնել, բայց ընդհանուր առմամբ՝ այս հարցի շուրջ ևս համատարած անտարբերություն է ու, որպես որոշակի ակտիվություն ցուցաբերող մարդ, ես հաշտ չեմ նման անտարբերության հետ։
    Ձեր, ձեր ծնողների, ձեր երեխաների մասին է սա, ժողովուրդ ջան։ Չտա Աստված, բայց չենք ուզում սրա հետևանքները գան, չոքեն ձեր ու բոլորիս դուռը։ Ունենք խնդիր, ունենք շատ ռեալ ու շատ վտանգավոր խնդիր ու սրան պետք է տրվի լուծում, թե չէ վաղը բոլորիս համար տխուր է լինելու։

  • Սպիտակ տան մոտակայքում կրակոցներ են հնչել. Ազգային գվարդիայի 2 զինծառայող զոհվե…

    🇺🇸 Սպիտակ տան մոտակայքում կրակոցներ են հնչել. Ազգային գվարդիայի 2 զինծառայող զոհվել է։
    @armgeopolitic

  • Տավուշում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում փրկարար է զոհվել։@armgeopolitic…

    🇦🇲 Տավուշում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում փրկարար է զոհվել։
    @armgeopolitic

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 3-5-ը այց կունենա Չինաստան։@armge…

    🇫🇷🇨🇳 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 3-5-ը այց կունենա Չինաստան։
    @armgeopolitic

  • Թաթոյան Արմանն իր այսօրվա պահվածքով արժանացավ նրան, որ քաղաքական ամենատարբեր ճամ…

    Թաթոյան Արմանն իր այսօրվա պահվածքով արժանացավ նրան, որ քաղաքական ամենատարբեր ճամբարներից իրեն ուղղակի հայհոյում էին, ոչ թե քննադատում էին, ոչ թե բանավիճում էին, այլ ուղղակի հայհոյում էին։
    Խնդիրը Թաթոյանի անձը չէ։ Մարդիկ այս տարիների ընթացքում պարզապես իմունիտետ են ձեռք բերել ու կարողանում են տարբերել, հոտով զգալ քաղաքական շառլատաններին ու երբ զգում են, որ հայտնվել է ևս մեկը, որը փորձում է ջուր պղտորել, արդեն արձագանքը լինում է համարժեք։
    Խորհուրդ եմ տալիս քաղաքական գործիչներին չզբաղվել շառլատանությամբ, որովհետև մարդիկ դա արագ հասկանում են։ Մի այնպիսի շառլատան է տեսել այս ազգը, որին հաստատ մեկ այլ շառլատանով չի փոխարինելու։

  • Հայոց երկնակամարի նոր «փրկիչը»․ «Ֆենիքս» ԹաթոյանՔաղաքական այս բառամթերքով հանդես…

    Հայոց երկնակամարի նոր «փրկիչը»․ «Ֆենիքս» Թաթոյան
    Քաղաքական այս բառամթերքով հանդես է գալիս մի մարդ, որը իշխանափոխության համար ամենակարևոր պահերին հետ կանգնեց ոչ թե նախկինների հետ չնույնացվելու պատճառով, այլ այն հաշվարկով, որ գործընթացի ավարտին իրեն ավելի մեծ դեր, ավելի շահավետ դիրք կառաջարկվի։
    Եվ առավել հատկանշականն այն է, որ այդ «մեծ թիքայի» ակնկալիքն ուղեկցվում էր պայմանով՝ ինքը պայքարի «կեղտոտ», «ռիսկային», «փողոցային» փուլերին չի մասնակցում, միայն դուրս է գալիս բեմից խոսելու` չներգրավվելով այն աշխատանքին, որը ենթադրում է իրական բեռ և ռիսկ։
    «Տարեք բոլոր հսկաներին դաշտից, որ տեսնեմ՝ ինչ տեսք ունեմ առանց նրանց ստվերի»։ Սա է Թաթոյանի հայտարարության ուղիղ իմաստը։ Սակայն քաղաքականությունն այն վայրն է, որտեղ անցյալից հեռանալու փորձերը չի ջնջում անցյալը, ընդհակառակը, անցյալի ստվերն ավելի է ընդգծվում։
    Հանրությունը շատ լավ տեսնում է նրան, ով փորձում է «նախկիններից վերածնվել», և հենց դա է պատճառը, որ Թաթոյանի «անկախության դարաշրջանն» ավելի շատ հիշեցնում է ոչ թե ինքնուրույնություն, այլ պոպուլիզմ եւ դերասանություն։
    Լիա Սարգսյան
    @armgeopolitic
    https://ishkhanutyun.am/hy/206

    Հայոց երկնակամարի նոր «փրկիչը»․ «Ֆենիքս» Թաթոյան

  • Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյե…

    🇦🇲 Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
    Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:
    Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
    Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման։
    Մայր Աթոռ
    @armgeopolitic

  • Ես լինեմ վարչապետ, մի պաշտոնյա հանկարծ իրեն քաղաքացու նկատմամբ լավ չպահի, գիտե՞…

    🇦🇲 Ես լինեմ վարչապետ, մի պաշտոնյա հանկարծ իրեն քաղաքացու նկատմամբ լավ չպահի, գիտե՞ք ինչ կանեմ, վիզը կպոկեմ։ Արման Թաթոյան @armgeopolitic

  • Ձայներ փոշիացնող Արման Թաթոյանը ու իր նմանները չպետք է մասնակցեն ընտրությունների…

    Ձայներ փոշիացնող Արման Թաթոյանը ու իր նմանները չպետք է մասնակցեն ընտրություններին։
    Արման Թաթոյանը ձայներ փոշիացնող է ու աշխատում է Նիկոլի համար։
    Սա է։
    @armgeopolitic

  • Տեսնում եմ տարբեր բլոգերների, հանրային գործիչների զայրույթով լի գրառումներն ու տ…

    Տեսնում եմ տարբեր բլոգերների, հանրային գործիչների զայրույթով լի գրառումներն ու տեսանյութերը Երևանի օդի խնդրի հետ կապված։
    Ժողովուրդ ջան, դուք ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց որքան էլ դա ցավալի լինի ընդունելը, դա ևս քաղաքական հարց է, սակայն հենց դուք բոլոր պարագաներում նշում եք, որ «քաղաքականությամբ չեք զբաղվում»
    Սա լսելը, գուցե, շատերի սրտով չէ, բայց այսօր մեր երկրում մենք ունենք մի իրավիճակ, որ անգամ մեր շնչելը «քաղաքականությամբ զբաղվելու» կատեգորիայի մեջ է մտնում ու դու չես կարող ստանալ խնդրի լուծում, եթե դու հրաժարվում ես ընդունել, որ դա քաղաքականություն է։
    Երևանի օդի խնդրի հետ կապված ողբերգական իրավիճակը կապված է նրա հետ, թե ովքեր ու ինչպես են manage անում քաղաքը, իսկ դա ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց է, ՔԱՂԱՔԱԿԱՆ։ Որոշումներ կայացնում են ու խնդիրները լուծում են մենեջերները՝ ղեկավարները։ Մենք ումի՞ց ու ի՞նչ ենք պահանջում լուծել, իսկ եթե գիտենք, որ նրանց խելքի բանը չի այդ խնդիրները լուծելը, ինչու՞ նրանց փոխելու փոխարեն նախընտրում ենք «քաղաքականությամբ չզբաղվել»։