Category: Գեոպոլիտիկա

  • Financial Times-ը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին դիտարկում է նաև երկրի…

    Financial Times-ը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին դիտարկում է նաև երկրի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկիի պաշտոնանկության հարցը։

  • Աշխսրհը, միջազգային հանրությունը պետք է իմանա այդ սարսափելի «ճշմարտությունը» և  …

    Աշխսրհը, միջազգային հանրությունը պետք է իմանա այդ սարսափելի «ճշմարտությունը» և  արդարացի գնահատական տա «Խոջալուի ցեղասպանությանը»։
    Փաշազադե
    Հ.Գ. չակերտները-խմբ.
    Հ.Գ. Իսկ Փաշինյանը վատ է զգում, որ Գարեգին Երկրորդն Արցախի մասին է խոսում։

  • Քաղաքական գնահատական ոջլոտներինՆախկին կամ ներկա դաշնակցական Աղվան Վարդանյանը, հա…

    Քաղաքական գնահատական ոջլոտներին
    Նախկին կամ ներկա դաշնակցական Աղվան Վարդանյանը, հատելով քաղաքական կոռեկտության բոլոր գծերը, սեփական խոստումը դրժելու և մանդատ վերցնելու որոշումը հայտնելուն զուգահեռ վիրավորեց մի խումբ մարդկանց` նրանց կոչելով «ոջլոտ»: 1 օր շարունակ Աղվան Վարդանյանն ու իր այդ վիրավորանքին հավանություն տված պատգամավորները «Հայաստան» դաշինքից իրենց պահեցին «բեզաչոտնիկի» պես ու այդպես էլ չտվեցին «ոջլոտների» անունները` դրանով իսկ ցույց տալով, որ ոջլոտը հենց իրենք են: Սա տիպիկ նիկոլական պահվածք է, ի դեպ:
    Չի բավարարվում այսքանով Աղվան Վարդանյանը ու ավելացնում է, որ վերջ, թեման փակ է, ինքն էլ Աղվան Վարդանյանն է, բա դուք (այսինքն, հարց տվողները) ո՞վ եք:
    Աղվան Վարդանյանը մարդ է, որը չունի այնքան քաղաքական կշիռ, որ ինչ-որ թեմա բացի կամ փակի, թեման բացողն էլ ենք մենք, փակողն էլ ենք մենք, ինչում բոլորը համոզվեցին: Չգիտենք, թե իր անձի մասին ինչ կարծիք ունի Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Իշխան Սաղաթելյանը ու այդ վիրավորանքը հավանած մյուս պատգամավորները, որոնք պատգամավոր են դարձել բացառապես Քոչարյան ազգանվան շնորհիվ, բայց իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ նա քաղաքական ոչ մեկ է:
    Ուստի, այսուհետ ձեր չափերը կճանաչեք, այ ոջլոտներ:
    @armgeopolitic

  • Մամուլը հայտնում է, որ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից:@armgeop…

    🇦🇲 Մամուլը հայտնում է, որ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից:
    @armgeopolitic

  • ԱԺ պատվավոր թոշակառու պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել։Հիշեցնեմ…

    ԱԺ պատվավոր թոշակառու պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել։
    Հիշեցնեմ՝ ժամանակին նույն բառապաշարն էր օգտագործում նաև Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների հասցեին։ Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղից էլ «կրթվել» է՝ յուրացնելով նույն քաղաքական խոսույթի մշակույթը։
    Ի դեպ, պարոն Աղվան, ակնհայտորեն չափազանց եք գերագնահատում ձեր կարևորությունը։ Բայց դե, դա, երևի, արդեն ծերունական առանձնահատկություն է։
    Սիգար ծխելը դեռ քաղաքական դաշտի «դոն» դառնալու ցուցիչ չէ։
    Իսկ դուք ընդամենը «Հայաստան դաշինքից»-ից «Ուժեղ Հայաստան» վազվզող, մեծամիտ թոշակառու քաղաքական գործիչ եք, որը փաստարկներով պատասխանելու փոխարեն իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանում ու ծերունական մարազմատիկ բաներ խոսում։ Ձեր խոսքից վաղուց արդեն քաղաքական միտք չի արտահայտում։
    Շնորհավոր ձեր մանդատը, գնացեք ու ստացեք ձեր բարձր թոշակը։
    Անի Կարապետյան
    @armgeopolitic

  • Իրենց ընդդիմադիր հռչակած ինչ-որ երևույթներ վայնասուն են կապել, թե բա իրենց դեմ ա…

    Իրենց ընդդիմադիր հռչակած ինչ-որ երևույթներ վայնասուն են կապել, թե բա իրենց դեմ արշավ է ընթանում, ֆեյքային գրոհներ են տեղի ունենում, հետո փորձում են հարցը էմոցիոնալ կողմ տանել, թե մեկ էլ իշխանություններն են իրենց դեմ արշավներ անում: Այսինքն, իրենց կարճ խելքով նույնացնում են իշխանություններին ու իրենց ուղիղ հարցեր տվողներին:
    Չկա ֆեյքային արշավ, ուղիղ և անվանական ձեզ հարցեր են ուղղվում, պատասխան են պահանջում ձեր իսկ արարքների համար, փախած եք, ոչ մի պատասխան չունեք:
    Դուք ձեր չափերը շատ եք անցել ու մենք ձեր նման պահվածքը շատ ենք հանդուրժել, շատ լավ ընկերների գործոնը հաշվի առնելով` լռել ենք, Էլ չի լինելու դա:
    Ու լրիվ օբյեկտիվ է, որ մարդիկ, տեսնելով ձեզ, ձեր նմաններին, զզվանք են ապրում ընդդիմությունից, դա տարիներ շարունակ հենց ձեր նման պահվածքի պատճառով է:
    @armgeopolitic

  • Ի դեպ, հայկական քաղաքական այս մանկապարտեզի ֆոնին երկրորդ պլան մղվեց թեման, որ TR…

    Ի դեպ, հայկական քաղաքական այս մանկապարտեզի ֆոնին երկրորդ պլան մղվեց թեման, որ TRIPP-ի գլխին ամերիկացիները ռուս գործարարի դրեցին:
    Սա շատ կարևոր թեմա է:
    @armgeopolitic

  • Մինչեւ Հայստանում չլինի իրական ընդդիմություն, Նիկոլը ու նիկոլիզմը հա իշխելու են….

    Մինչեւ Հայստանում չլինի իրական ընդդիմություն, Նիկոլը ու նիկոլիզմը հա իշխելու են…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Կադրեր` Բաքվի Վերաքննիչից։…

    Կադրեր` Բաքվի Վերաքննիչից։
  • Ռոբերտ Քոչարյանը զայրացած է Աղվան Վարդանյանի վրաMakaryanNews-ի տեղեկություններով…

    Ռոբերտ Քոչարյանը զայրացած է Աղվան Վարդանյանի վրա
    MakaryanNews-ի տեղեկություններով` «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կերպ չի մարսում Աղվան Վարդանյանի արարքը: Մեզ ասացին` Քոչարյանը ահավոր զայրացել է Վարդանյանի երեկվա գրառումից հետո, երբ տեսել է, թե ինչպես է իրեն սկզբունքայինի տեղ դրած ու 2018-ին Նիկոլ Փաշինյանին դեմ արտահայտված Աղվան Վարդանյանը այսօր հանուն մանդատի դրժում իր տված տղամարդկային խոստումը:
    Ընդ որում, Վարդանյանը երկրորդ նախագահին նախապես չի տեղեկացրել իր որոշման մասին, ընդամենը օրեր առաջ իր Քոչարյանի հետ ունեցած զրույցի ժամանակ նրան ասել է, որ երբ որոշում կայացնի մանդատ վերցնել-չվերցնելու մասով, իրեն ուղղակի տեղյակ կպահի: Տեղյակ պահելն էլ եղել է, փաստորեն, երեկվա գրառման տեսքով, ինչն էլ ավելի է զայրացրել Ռոբերտ Քոչարյանին, հատկապես, որ Վարդանյանի անսկզբունքայինության համար վաղը Քոչարյանից են պատասխան ուզելու` որպես դաշինքի առաջնորդի:
    Ի դեպ, մեզ ասացին` Աղվան Վարդանյանի «տղամարդկային» քայլի հետ «Հայաստան» դաշինքում շատերը հաշտ չեն, այդ մասին ներքին քննարկումներում քանիցս արտահայտվել են` կանխազգալով, որ Վարդանյանի միտքը ծուռ է, պարզապես հասկանալի հանգամանքներից ելնելով` հրապարակավ չեն արտահայտվում: