Category: Գեոպոլիտիկա

  • Մամուլը հայտնում է, որ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից:@armgeop…

    🇦🇲 Մամուլը հայտնում է, որ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից:
    @armgeopolitic

  • ԱԺ պատվավոր թոշակառու պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել։Հիշեցնեմ…

    ԱԺ պատվավոր թոշակառու պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել։
    Հիշեցնեմ՝ ժամանակին նույն բառապաշարն էր օգտագործում նաև Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների հասցեին։ Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղից էլ «կրթվել» է՝ յուրացնելով նույն քաղաքական խոսույթի մշակույթը։
    Ի դեպ, պարոն Աղվան, ակնհայտորեն չափազանց եք գերագնահատում ձեր կարևորությունը։ Բայց դե, դա, երևի, արդեն ծերունական առանձնահատկություն է։
    Սիգար ծխելը դեռ քաղաքական դաշտի «դոն» դառնալու ցուցիչ չէ։
    Իսկ դուք ընդամենը «Հայաստան դաշինքից»-ից «Ուժեղ Հայաստան» վազվզող, մեծամիտ թոշակառու քաղաքական գործիչ եք, որը փաստարկներով պատասխանելու փոխարեն իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանում ու ծերունական մարազմատիկ բաներ խոսում։ Ձեր խոսքից վաղուց արդեն քաղաքական միտք չի արտահայտում։
    Շնորհավոր ձեր մանդատը, գնացեք ու ստացեք ձեր բարձր թոշակը։
    Անի Կարապետյան
    @armgeopolitic

  • Իրենց ընդդիմադիր հռչակած ինչ-որ երևույթներ վայնասուն են կապել, թե բա իրենց դեմ ա…

    Իրենց ընդդիմադիր հռչակած ինչ-որ երևույթներ վայնասուն են կապել, թե բա իրենց դեմ արշավ է ընթանում, ֆեյքային գրոհներ են տեղի ունենում, հետո փորձում են հարցը էմոցիոնալ կողմ տանել, թե մեկ էլ իշխանություններն են իրենց դեմ արշավներ անում: Այսինքն, իրենց կարճ խելքով նույնացնում են իշխանություններին ու իրենց ուղիղ հարցեր տվողներին:
    Չկա ֆեյքային արշավ, ուղիղ և անվանական ձեզ հարցեր են ուղղվում, պատասխան են պահանջում ձեր իսկ արարքների համար, փախած եք, ոչ մի պատասխան չունեք:
    Դուք ձեր չափերը շատ եք անցել ու մենք ձեր նման պահվածքը շատ ենք հանդուրժել, շատ լավ ընկերների գործոնը հաշվի առնելով` լռել ենք, Էլ չի լինելու դա:
    Ու լրիվ օբյեկտիվ է, որ մարդիկ, տեսնելով ձեզ, ձեր նմաններին, զզվանք են ապրում ընդդիմությունից, դա տարիներ շարունակ հենց ձեր նման պահվածքի պատճառով է:
    @armgeopolitic

  • Ի դեպ, հայկական քաղաքական այս մանկապարտեզի ֆոնին երկրորդ պլան մղվեց թեման, որ TR…

    Ի դեպ, հայկական քաղաքական այս մանկապարտեզի ֆոնին երկրորդ պլան մղվեց թեման, որ TRIPP-ի գլխին ամերիկացիները ռուս գործարարի դրեցին:
    Սա շատ կարևոր թեմա է:
    @armgeopolitic

  • Մինչեւ Հայստանում չլինի իրական ընդդիմություն, Նիկոլը ու նիկոլիզմը հա իշխելու են….

    Մինչեւ Հայստանում չլինի իրական ընդդիմություն, Նիկոլը ու նիկոլիզմը հա իշխելու են…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Կադրեր` Բաքվի Վերաքննիչից։…

    Կադրեր` Բաքվի Վերաքննիչից։
  • Ռոբերտ Քոչարյանը զայրացած է Աղվան Վարդանյանի վրաMakaryanNews-ի տեղեկություններով…

    Ռոբերտ Քոչարյանը զայրացած է Աղվան Վարդանյանի վրա
    MakaryanNews-ի տեղեկություններով` «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կերպ չի մարսում Աղվան Վարդանյանի արարքը: Մեզ ասացին` Քոչարյանը ահավոր զայրացել է Վարդանյանի երեկվա գրառումից հետո, երբ տեսել է, թե ինչպես է իրեն սկզբունքայինի տեղ դրած ու 2018-ին Նիկոլ Փաշինյանին դեմ արտահայտված Աղվան Վարդանյանը այսօր հանուն մանդատի դրժում իր տված տղամարդկային խոստումը:
    Ընդ որում, Վարդանյանը երկրորդ նախագահին նախապես չի տեղեկացրել իր որոշման մասին, ընդամենը օրեր առաջ իր Քոչարյանի հետ ունեցած զրույցի ժամանակ նրան ասել է, որ երբ որոշում կայացնի մանդատ վերցնել-չվերցնելու մասով, իրեն ուղղակի տեղյակ կպահի: Տեղյակ պահելն էլ եղել է, փաստորեն, երեկվա գրառման տեսքով, ինչն էլ ավելի է զայրացրել Ռոբերտ Քոչարյանին, հատկապես, որ Վարդանյանի անսկզբունքայինության համար վաղը Քոչարյանից են պատասխան ուզելու` որպես դաշինքի առաջնորդի:
    Ի դեպ, մեզ ասացին` Աղվան Վարդանյանի «տղամարդկային» քայլի հետ «Հայաստան» դաշինքում շատերը հաշտ չեն, այդ մասին ներքին քննարկումներում քանիցս արտահայտվել են` կանխազգալով, որ Վարդանյանի միտքը ծուռ է, պարզապես հասկանալի հանգամանքներից ելնելով` հրապարակավ չեն արտահայտվում:

  • Ադրբեջանում անցկացվելու է «Միասնության ուժը-2026» զորավարժությունը, որին մասնակ…

    Ադրբեջանում անցկացվելու է «Միասնության ուժը-2026» զորավարժությունը, որին մասնակցելու են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի զինված ուժերը:
    Նպատակը` բանակների միջև համագործակցության ընդլայնումն է, փորձի փոխանակումը և նպաստելը ամուր խաղաղությանն ու անվտանգությանը:

  • Սրանք ընդդիմություն են, սենց լկտի են իրենց պահում, ընդամենը իրենց հարց տալու համ…

    Սրանք ընդդիմություն են, սենց լկտի են իրենց պահում, ընդամենը իրենց հարց տալու համար վիրավորում են մարդկանց, պատկերացնու՞մ եք, որ մի հրաշքով իշխանության գային, իրենց ո՞նց կպահեին:
    Վատ լուր ունեմ էս բեզաչոտնիկների համար. ավարտված են ժամանակները, երբ ինչ ուզեիք, ոնց ուզեիք` կանեիք ու մենք լուռ այդ ամենը պետք է հանդուրժեինք:
    Երբ ձեր չափերն անցաք, թարս սիլլա եք ուտելու բերաններիդ, արա, այ ոջլոտներ: