Category: Գեոպոլիտիկա

  • Ինչպես էին Ուկրաինայում տոնում Ադրբեջանի հաղթանակն ընդդեմ Հայաստանի ու Արցախի:@a…

    Ինչպես էին Ուկրաինայում տոնում Ադրբեջանի հաղթանակն ընդդեմ Հայաստանի ու Արցախի:
    @armgeopolitic

  • Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրության շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ցմահ կարող է …

    Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրության շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ցմահ կարող է մնալ վարչապետի պաշտոնում: Այսինքն, այս սահմանադրությունը, որը փաթաթվեց մեր պետության ու ժողովրդի վզին, կառավարման ժամկետի որևէ սահմանափակում չի նախատեսում:
    Նիկոլ Փաշինյանն էլ, բնականաբար, լավագույնս օգտվում է իր ստացած «ժառանգությունից»:
    Առ այսօր Սերժ Սարգսյանը ոչ մի բառ չի խոսել այն մասին, որ սխալ էր նման սահմանադրություն ընդունելը, ավելին` շարունակում է համարել, որ ճիշտ բան է արել:
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփն «անընդունելի» է համարել Իրանի առաջարկած բանակցային նոր պլանը:@arm…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփն «անընդունելի» է համարել Իրանի առաջարկած բանակցային նոր պլանը:
    @armgeopolitic

  • ISW-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որՌուսաստանի բանակը 2024 թվականի օգոստոս…

    ISW-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ
    Ռուսաստանի բանակը 2024 թվականի օգոստոսին Ուկրաինայի՝ Կուրսկի մարզ ներխուժումից ի վեր առաջին անգամ գրանցել է  մարտի դաշտում վերահսկվող տարածքների կորուստ։
    Խոսքը 2026 թվականի ապրիլին Ուկրաինայում 116 քկմ տարածքի մասին է։

  • Մակրոնը ժամանեց Երևան…

    ‼️Մակրոնը ժամանեց Երևան

  • Առաջիկա օրերին մեր հետևորդներին կներկայացնենք նաև Patreon համակարգի միջոցով հար…

    📢 Առաջիկա օրերին մեր հետևորդներին կներկայացնենք նաև Patreon համակարգի միջոցով հարթակին աջակցելու հնարավորություն, ինչի շնորհիվ կկարողանանք ինքներս գովազդներ միացնել և մեծացնել մեր լսարանն ու ազդեցությունը տեղեկատվական և քաղաքական դաշտում:
    Իսկ եթե ալիքի հետևորդների ցանկում կան բիզնես ունեցողներ, որոնք կցանկանան գովազդային տրամաբանությամբ համագործակցել մեզ հետ, պատրաստ ենք համագործակցության նաև նման ֆորմատով:
    «Տերեր» չունենալը մեզ ոչ միայն չի խանգարել ու չի խանգարելու մրցակցել, այլև վստահ ենք, որ մեր հետևորդների աջակցությամբ առաջատար տեղ ենք զբաղեցրել ու դեռ զբաղեցնելու ենք դաշտում 🤝
    @armgeopolitic

  • Սիրելի հետևորդներ, տվյալ պարագայում` Telegram Premium ծառայությունից օգտվող հետ…

    📢 Սիրելի հետևորդներ, տվյալ պարագայում` Telegram Premium ծառայությունից օգտվող հետևորդներ, մեր ալիքում Telegram-ի կողմից տեղադրվող գովազդներն անջատելու համար հարկավոր է բարձրացնել ալիքի level-ը, իսկ դրա համար մեզ հարկավոր է ձեր աջակցությունը` boost-ի տեսքով:
    Մեր ալիքը boost կարող եք անել հետևյալ հղումով` 👇
    https://t.me/boost/armgeopolitic

    The Geopolitics / Գեոպոլիտիկա

    Boost this channel to help it unlock additional features.

  • Դուք այսպիսի «խաղաղություն» ուրիշ որևէ տեղ տեսե՞լ եք:Քրիստինե Վարդանյան@armgeop…

    🇦🇲 Դուք այսպիսի «խաղաղություն» ուրիշ որևէ տեղ տեսե՞լ եք:
    Քրիստինե Վարդանյան
    @armgeopolitic

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում է:@armgeopolitic…

    🇺🇦🇦🇲 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում է:
    @armgeopolitic

  • 19 քաղաքական միավոր այսօր ստացել է իր համարը, որով կնշվի ընտրական քվեաթերթիկում…

    💥 19 քաղաքական միավոր այսօր ստացել է իր համարը, որով կնշվի ընտրական քվեաթերթիկում: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ 19 ուժի առկայությունը ծաղր է ընտրողի հանդեպ:
    Բայց, այստեղ իհարկե շատ կարեւոր է խոսել այն մասին, թե մասնավորապես ի՞նչն է ծաղր: Չէ՞ որ վերջին հաշվով բոլոր ուժերն էլ լավ-լավ բաներ են խոսում:
    Ծաղր է այն, որ, օրինակ իր կյանքում ոչինչ չարած որեւէ մեկը դառնում է կուսակցապետ ու հանրությանը ներկայացնում պետություն կառավարելու հայտ, ակնկալելով, որ մարդիկ գնալու եւ քվեարկելու են իր օգտին: Որեւէ մեկը հանրությանը ըստ էության չի ծաղրում խոսքով: Ծաղրում են գործով: Կրկնեմ, «գործն» այն է, որ իր կյանքում ոչ մի նշանակալի գործ չարած մարդը՝ գործ, որը անմիջականորեն ներառել է օրինակ մի քանի հազար մարդու, ներկայացնում է 3 միլիոն մարդկանց պետությունը կառավարելու հայտ: Եվ այդ հայտը ինքնին դառնում է ծաղր:
    Ցավոք, շատ մարդիկ են գտնվում, որոնք կամա, թե ակամա ընդունում են այդ ծաղրը ու գնում եւ քվեարկում են մարդկանց օգտին, որոնք գուցե ամենալավն են խոսում, ամենաազնիվ են, ամենահամակրելին, ամենա-ամենան, բայց ոչինչ չեն արել իրենց կյանքում, որով հնարավոր լինի չափել նրանց գործունակությունը պետության ղեկին: Չեն ստեղծել որեւէ հանրային նշանակության արժեք, համակարգ, որեւէ ինստիտուտ, որը ունի պետության կառավարմանը համարժեք մասշտաբ, կամ՝ չեն կառավարել պետություն: Չեն արել ոչինչ, բացի պոռոտ խոսելուց:
    Եվ այս իմաստով, ես առաջարկում եմ քվեարկության չափանիշ: Մարդիկ, հայրենակիցներ, պետք է քվեարկել ըստ հետագծի գործնականության՝ դրա բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:
    ՄԻ քվեարկեք միայն գեղեցիկ խոսողների օգտին, որոնք սակայն իրենց կյանքում չեն ստեղծել ոչինչ, բայց ներկայացնում են պետություն կառավարելու հայտ: Ավելին, չքվեարկելով, ստիպեք այդ մարդկանց՝ մինչեւ այդ հայտը ներկայացնելը, կյանքում զբաղվել որեւէ համակարգ, հանրային որեւէ ընդգրկուն ինստիտուցիոնալ միջավայր ստեղծելով, որից հետո միայն այդ ստեղծածով ներկայացնել պետության կառավարման հավակնություն ու հայտ: