Category: Գեոպոլիտիկա

  • Просрать արեցին ամեն ինչ ու պահպանում են հանդուգն կեցվածքը․ ինչու՞ է նյարդայնացն…

    Просрать արեցին ամեն ինչ ու պահպանում են հանդուգն կեցվածքը․ ինչու՞ է նյարդայնացնում ընդդիմությունը | Platform 110
    https://youtu.be/h4VhKMx5v08?si=BJ2YSrv_3hs8f890
    Այս թողարկման մեջ անդրադարձ է կատարվում հայաստանյան ներքաղաքական խորքային խնդիրներին, որտեղ սուր քննադատության է ենթարկվում թե՛ գործող իշխանության պոպուլիզմը և թե՛ նախկին կառավարողների ու ներկայիս ընդդիմության կլանային ու ոչ ադեկվատ համակարգը։
    Մատնանշվում է, որ մարզերում իրականացվող բազային սուբվենցիոն ծրագրերը (ասֆալտապատում, մանկապարտեզների կառուցում) իշխանության կողմից օգտագործվում են հանրային աջակցություն ստանալու համար, մինչդեռ ընդդիմադիր էլիտայի կողմից տարիներ շարունակ ազգային հարցերը հակադրվել են մարդկանց սոցիալական բարեկեցությանը, ինչն էլ հանգեցրել է հանրության հուսահատությանը և փողոցային պայքարի բացակայությանը։
    Մանրամասն վերլուծվում է Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի վտանգավորությունը, որը դիտարկվում է ոչ թե որպես վուլգար կամ պատահական երևույթ, այլ որպես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ռազմավարություն։ Քննադատվում է հայկական լրատվամիջոցների և քաղհասարակության թեթևամիտ ու ծաղրական վերաբերմունքը այս սպառնալիքի նկատմամբ։
    Խոսում ենք նաև ընդդիմադիր մի քանի ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացի մասին՝ քննարկելով դրա հնարավոր արդյունքները…
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

    Просрать արեցին ամեն ինչ ու պահպանում են հանդուգն կեցվածքը․ ինչու՞ է նյարդայնացնում ընդդիմությունը

    Просрать արեցին ամեն ինչ ու պահպանում են հանդուգն կեցվածքը․ ինչու՞ է նյարդայնացնում ընդդիմությունը | Platform 110
    Տեսանյութում անդրադարձ է կատարվում #հայաստան յան ներքաղաքական խորքային խնդիրներին, որտեղ սուր քննադատության է ենթարկվում թե՛ գործող #իշխանության…

  • Մեր տեղեկություններով` «Հայաստան» դաշինքի ցուցակի 7-րդ համար Աղվան Վարդանյանը մ…

    🇦🇲 Մեր տեղեկություններով` «Հայաստան» դաշինքի ցուցակի 7-րդ համար Աղվան Վարդանյանը մեծահոգի և քաղաքական գործչին վայել քայլ է կատարելու ու չի վերցնելու պատգամավորական մանդատը` հնարավորություն տալով ավելի երիտասարդ գործիչների անցնել խորհրդարան:
    Վարդանյանը նման հրապարակային խոստում տվել էր ընտրություններից առաջ ու, ըստ մեր տեղեկությունների, իր խոսքի տեր մարդ է և պահելու է այդ խոսքը:
    Սա գնահատելի քայլ կլինի այն իմաստով, որ քաղաքական միավորի շահերը վեր կդասվեն անձնական ամբիցիաներից ու ԱԺ կմտնի մի կազմ, որը առավել արդյունավետ կկարողանա գործել:
    @armgeopolitic

  • Օրինակ Գագիկ Ծառուկյանը ժամանակ գտնում է գնալ ԱՄՆ դեսպանատուն ու «իվենթի» մասնակ…

    Օրինակ Գագիկ Ծառուկյանը ժամանակ գտնում է գնալ ԱՄՆ դեսպանատուն ու «իվենթի» մասնակցել, բայց մի հատ չի գալիս ՍԴ-ի դիմաց իր ընտրողի հետ շփվի, քաղաքացու հետ արևի տակ կանգնի ՍԴ-ի առաջ, բողոքի ձայն բարձրացնի: Բա սա հենց առաջին հերթին ԲՀԿ-ի ձայների մասին է, չէ՞: Հիմա այսպես ճի՞շտ է, պարոն Ծառուկյան:
    Անունները հատ առ հատ ունենք, թե ընդդիմադիր որ ուժից ովքեր են եղել ԱՄՆ դեսպանատան բակում կազմակերպված միջոցառմանը, իրենց մի մասը այսօր լայաղ չի արել ՍԴ-ի բակ գալ անգամ:
    Հիմա սա ազնի՞վ է ընտրողի հանդեպ: Սա ճի՞շտ է:
    @armgeopolitic

  • Ի՞նչ կապ ունի, թե որ գերտերության կոշիկն ես լիզում, եթե դու տեսակովդ կոշիկ լիզող…

    Ի՞նչ կապ ունի, թե որ գերտերության կոշիկն ես լիզում, եթե դու տեսակովդ կոշիկ լիզող ես, թե՞ Ռուսաստանի կոշիկը լիզելը հարամ է, բայց այ ԱՄՆ-ինը հալալ է:
    Զզվել ենք այ էս տեսակ կեղծավոր, երկակի ստանդարտներ ունեցող պրոսեկոներ չխկացնող իբր քաղաքական կերպարներից:
    Դե բա մարդիկ զգում են, որ դուք իրենց հետ ազնիվ չեք, այ պրոսեկոներ: Դուք գնացեք ԱՄՆ-ի դեսպանատան բակում իշխանությունների հետ ֆուռշեք խեղդեք, մեզանից ի՞նչ եք ուզում:
    @armgeopolitic
    Էս հայ «քաղաքական գործիչներին» էլ մի առիթ է պետք, որ վազելով գնան ԱՄՆ-ի դեսպանատուն, ինչ-որ ֆուռշետ խեղդեն, «ֆենսի իվենթի» մասնակցեն, մի հատ պրոսեկո չխկացնեն, մի քանի հատ էլ սիրուն նկար ունենան: Սրանք ու ալկաշ Կոպիրկինի կլիենտները կարող են ճանաչվել քույր…

  • Առուշ Առուշանյանի հետ ոչ մի կապ այս պահին չունեմ, չգիտեի, որ նա անձնական մտերմո…

    🇦🇲 Առուշ Առուշանյանի հետ ոչ մի կապ այս պահին չունեմ, չգիտեի, որ նա անձնական մտերմություն ունի Ալեն Սիմոնյանի հետ: Երբ ինքը հետապնդման է ենթարկվել, ես իրեն աջակցել եմ ու չեմ փոշմանում դրա համար, մնացածը չեմ ցանկանում մեկնաբանել:
    Լևոն Քոչարյան
    @armgeopolitic

  • 2021 թվականին Քոչարյանի «Հայաստան» դաշինքը հավաքեց մոտ 300 հազար ձայն, 2026-ին մ…

    2021 թվականին Քոչարյանի «Հայաստան» դաշինքը հավաքեց մոտ 300 հազար ձայն, 2026-ին մի կերպ հաղթահարեց անցողիկի շեմը, դա էլ ԲԱՑԱՌԱՊԵՍ Քոչարյան ազգանունի ու դրա քաղաքական կապիտալի շնորհիվ: Ուրիշ ՈՉ ՄԵԿ այնտեղ ներդրում չունի, ՈՉ ՄԵԿ, մեծ-մեծ չխոսեք այստեղ այնտեղ:
    2026-ին Կարապետյանը հավաքեց շուրջ 350 հազար ձայն ու մեծ հարց է, թե որքան կհավաքի մյուս ընտրություններում ու կկարողանա՞ հաղթահարել անցողիկի շեմը, թե՞ ոչ:
    Ընդդիմությունն ունի խնդիր հասկանալ, որ դրանք իրենց ձայները չեն, դրանք ընդդիմադիր մարդկանց ձայներ են, որոնք քվե են տալիս ընդդիմության առաջատար ուժին` անգամ չընդունելով շատ բաներ:
    Այս մարդկանց մի փորձեք հիմարի տեղ դնել, «շուստրավատ» անել, որովհետև այս ընդդիմադիր շերտն ունակ է ձեզ այնպես պատժել ու դուրս շպրտել քաղաքականությունից, որ դուք էլ չեք հասկանա, թե ինչ տեղի ունեցավ:
    @armgeopolitic

  • Նախընտրական փուլում ով ինչ հարցնում էր, պատասխանում էին, որ «ախպերրրրր հաջորդ վա…

    Նախընտրական փուլում ով ինչ հարցնում էր, պատասխանում էին, որ «ախպերրրրր հաջորդ վարչապետը ես եմմմմմմմմմմ, հեսա դիմացեք մի քանի օր»:
    Ախպերրրրրրրր, դիմացանք, բայց դու վարչապետ չդարձար, հիմա կարողա՞ ամեն դեպքում ճիշտ էր մի քանի սցենար ունենալն ու հարցեր լսելուն պատրաստ լինելը:
    @armgeopolitic

  • Թրամփը սպառնացել է Եվրոպային 100-տոկոսանոց տուրքերով՝ ամերիկյան ՏՏ ընկերություն…

    🇺🇸🇪🇺 Թրամփը սպառնացել է Եվրոպային 100-տոկոսանոց տուրքերով՝ ամերիկյան ՏՏ ընկերությունների դեմ հարկի համար։
    Խոսքը թվային ծառայությունների հարկի մասին է. այն կարող են սահմանել Google, Apple, Meta և Amazon-ի նման խոշոր ընկերությունների համար՝ առցանց գովազդից, մարկետփլեյսներից և այլ թվային ծառայություններից ստացած եկամուտների դիմաց: Թրամփը հայտարարել է, որ եթե որևէ երկիր գնա այս քայլին, ԱՄՆ մատակարարվող նրա բոլոր ապրանքները «անհապաղ» կհարկվեն 100-տոկոսանոց տուրքով։
    @armgeopolitic

  • Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը:@armgeopolitic…

    🇷🇺 Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը:
    @armgeopolitic

  • Ադրբեջանը Թուրքիայում  մասնակցում է  միջազգային զորավարժություններիԹուրքիայի Քոն…

    Ադրբեջանը Թուրքիայում  մասնակցում է  միջազգային զորավարժությունների
    Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիացիոն բազայի տարածքում անցկացվում են «Անատոլիական արծիվ -2026» միջազգային թռիչքատակտիկական զորավարժություններ, որին մասնակցում են  նաև  Ադրբեջանի ռազմաօդային ուժերի թռիչքային ու տեխնիկական կազմը, Սու-25 գրոհիչները, որոնք Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ արդիականացրել է։