Category: Գեոպոլիտիկա

  • Ես Gallup-ին չեմ վստահում, արժանահավատ չեն ներկայացված թվերը ու որ Gellup-ը «մու…

    Ես Gallup-ին չեմ վստահում, արժանահավատ չեն ներկայացված թվերը ու որ Gellup-ը «մուտիտ» անող է, մեկ անգամ չէ, որ համոզվել ենք:
    ԲԱՅՑ անգամ Gallup-ի հարցումը ցույց է տալիս, որ առնվազն 20 տոկոս ձայների փոշիացման ռիսկ կա:
    Եթե 20 տոկոս ձայն փոշիանա, Նիկոլ Փաշինյանին բավարար է հավաքել ընդամենը 41-42 տոկոս, որպեսզի ստանա 50+1 տոկոս մանդատ ու ձևավորի մեծամասնություն:
    Խնդրում եմ, որ ձայն տալուց ձեր ձայնը տաք այնպիսի ուժի, որը ձայն չի փոշիացնի, հակառակ պարագայում ձայնը տալու եք ուղիղ Փաշինյանին:
    Կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը այս ուղղությամբ աշխատանք ունի կատարելու ու պետք է անվանական նշի այն ուժերին, որոնք ձայն փոշիացնողներն են:
    @armgeopolitic

  • Նախատեսված 60-օրյա ժամկետի լրանալուց հետո Թրամփի վարչակազմը բանակցություններ է …

    🇺🇸🇮🇷 Նախատեսված 60-օրյա ժամկետի լրանալուց հետո Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Կոնգրեսի հետ՝ Իրանում պատերազմի պաշտոնական թույլտվություն ստանալու համար։
    @armgeopolitic

  • Գերմանիայի կանցլեր Մերցը սարսափելի է կառավարում: Նա խնդիրներ ունի ներգաղթի հետ,…

    🇺🇸🇩🇪 Գերմանիայի կանցլեր Մերցը սարսափելի է կառավարում: Նա խնդիրներ ունի ներգաղթի հետ, խնդիրներ ունի էներգետիկայի հետ, խնդիրներ ունի բոլոր շերտերի հետ։ ԵՎ նա մեծ խնդիր ունի Ուկրաինայի հետ, քանի որ նրանք ներքաշված են այդ քաոսի մեջ:
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Ռուսաստանն արգելափակել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս գրեթե 1.1 միլիոն շշի վաճառքը…

    🇷🇺🇦🇲 Ռուսաստանն արգելափակել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս գրեթե 1.1 միլիոն շշի վաճառքը:
    @armgeopolitic

  • «Լավ ընկեր ունենում է լավ ընկերը»․ մենք առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ ու …

    «Լավ ընկեր ունենում է լավ ընկերը»․ մենք առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ ու քաղաքական դաշտում բոլորը դա գիտեն։ Շատ պարզ է ամեն ինչ։
    @armgeopolitic
    «Գեոպոլիտիկա» Տելեգրամ-ալիքն ի՞նչ է ասել ընդդիմադիր մեր գործընկերներին։ Ասել ենք՝ սխալ ենք համարում նախընտրական այս փուլում իրար հարվածելը, որովհետև եթե հարվածում ես մեկ այլ ընդդիմադիրի՝ անկախ նրանից, թե որքան ես նրան սիրում կամ ատում, ապա դու անում ես նույն…

  • Ես այն մարդն եմ, ով Ռուսաստանից Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակ…

    🇦🇲 Ես այն մարդն եմ, ով Ռուսաստանից Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները։ Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ–ը վերադարձել եմ Հայաստանին։ Հրազդանի ՋԵԿ-ը, Սևան-Հրազդան կասկադը վերադարձել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան։
    Սամվել Կարապետյան
    @armgeopolitic

  • Հայաստանի կառավարությունն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի …

    🇦🇲 Հայաստանի կառավարությունն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ կատարում է ամենօրյա աշխատանք:
    Նիկոլ Փաշինյան
    @armgeopolitic

  • Հարգելի ընթերցողներ, այստեղ էականը ոչ «Հայաստան» դաշինքն է, ոչ «Ուժեղ Հայաստանը»…

    Հարգելի ընթերցողներ, այստեղ էականը ոչ «Հայաստան» դաշինքն է, ոչ «Ուժեղ Հայաստանը», ոչ էլ մյուս ուժերը առանձին վերցրած։ Էականն այն է, որ այս բոլորը միասին ավելի շատ հավաքեն, քան ՔՊ-ն։
    Ու մեր սկզբունքային մոտեցումը միշտ դա է եղել, որ եթե ինչ-որ մեկն այս փուլում աշխատում է այս ուժերից մեկի դեմ, ինչպես դա անում է Միքայել Մինասյանը, ապա նա աշխատում է հավաքական ընդդիմության դեմ, ինչը բացառապես Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում:
    @armgeopolitic
    Gallup-ը հրապարակել է նոր սոցհարցման տվյալները, որոնցով «Հայաստան» դաշինքը հաղթահարում է անցողիկի շեմը։ Սպասում ենք Միքայել Մինասյանի և նրա ընկերների արձագանքին, որոնք ամիսներ շարունակ հենց Gallup-ի հարցումների թվերով ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկի դեմ քարոզ…

  • Երեկ Բորիս Մուրազին բանավեճում ուղղակի ջախջախեց ՔՊ պատգամավորին։ Օրեր առաջ գրառո…

    Երեկ Բորիս Մուրազին բանավեճում ուղղակի ջախջախեց ՔՊ պատգամավորին։ Օրեր առաջ գրառում էի կատարել՝ կարծիք հայտնելով, որ ներկայացված ընդդիմադիր թիմերից քաղաքականապես «ամենամարտունակ» կազմն ունի «Հայաստան» դաշինքը։ Որոշ մարդիկ դժգոհություն հայտնեցին, թե ինչու՞ եմ նման բան ասում։ Կարծիքս, բնականաբար, հիմքում ունի հաշվարկ, որն էլ հիմնված է մի քանի բաղադրիչի վրա ու դրանցից մեկն էլ հենց թիմերում բանավեճի պատրաստ մարդկանց առկայությունն է։
    Պարտադիր չէ, որ բոլոր հարցերում համաձայն լինենք իրար հետ, բայց բուն քարոզարշավի ընթացքում ուղղակի համոզված եմ, որ այս հարցում ինձ հետ անհամաձայնություն հայտնած մարդիկ կտեսնեն, որ արտահայտածս կարծիքն անձնական նախասիրություններով չէր պայմանավորված, որովհետև բոլոր թիմերում էլ ընկերներ ունեմ ու չեմ կարող անձնական նախասիրություններով առաջնորդվել, այլ օբյեկտիվ գնահատական էր ու ցավում եմ, որ թիմերից մեկը, որը կարող էր տասնապատիկ ավելի «մարտունակ» կազմ հավաքել, դա չարեց։
    https://youtu.be/D48ljaX_A00?si=A0qVfa-RE13X5G_B

    ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ․ ԿԵՂԾԻ՞Ք, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԱՎԵՃ — Սագօ Արեանի հետ

    ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ․ ԿԵՂԾԻ՞Ք, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԱՎԵՃ — Սագօ Արեանի հետ
    #Arevelkam #սագօարեան #արեւելք
    —————————————————————————————————
    «Բանավեճ» Սագօ Արեանի հետ
    «Նիկոլ Փաշինյանը գործակա՞լ…

  • Մեզ ասում են, որ Սամվել Կարապետյանի թիմի համար աշխատում է ինչ-որ գիգանտ, տիեզերա…

    Մեզ ասում են, որ Սամվել Կարապետյանի թիմի համար աշխատում է ինչ-որ գիգանտ, տիեզերական ուժի տեր քաղտեխնոլոգ։ Ամենայն հարգանքով Կարապետյանի ու նրա թիմի նկատմամբ, բայց մենք չենք տեսնում քաղտեխնոլոգի աշխատանք ու ունենք մտավախություն, որ Սամվել Կարապետյանին պարզապես խաբում են։
    Եթե աշխատանքները շարունակվեն այնպես, ինչպես հիմա, ապա մեծ հարց է, թե Սամվել Կարապետյանի ուժը կլինի՞ ամենաշատ ձայն հավաքող ընդդիմադիր ուժը, թե՞ ոչ։
    Պրոֆեսիոնալ քաղտեխնոլոգի աշխատանք չի երևում ու ճիշտ ենք գտնում սրա մասին ասել հիմա ու հրապարակային, որ իրենք հետո չասեն, որ իրենց զգուշացնող չի եղել։
    Ցանկալին իրականության տեղ ներկայացնելով հո չի։ Ինչ քաղաքական կապիտալ հավաքել է այս ուժը, դա բացառապես այս մարդու անուն-ազգանունն է։
    Պարոն Կարապետյան ջան, Ձեզ հորդորում ենք լսել նաև Ձեր թիմից դուրս այլընտրանքային կարծիքներ։
    @armgeopolitic