Category: Գեոպոլիտիկա

  • Ես դեմ եմ, որ մեր երկրում բռնությամբ, ծեծելով ու բեսպրեդելով հարցեր լուծվեն, բայ…

    Ես դեմ եմ, որ մեր երկրում բռնությամբ, ծեծելով ու բեսպրեդելով հարցեր լուծվեն, բայց դեմ եմ նաև մարդկանց հայհոյելուն, առավել ևս` ընտանիքներ մտնելուն ու այդ ամենին իրավապահների կողմից գնահատական չարժանացնելուն:
    Մեր երկրում իրավապահ համակարգն իր խնդիրը չի կատարում, մենք ամեն օր տեսնում ենք ռազբորկաները, կրակոցներն ու դանակահարությունները, որոնց վերջ չկա, երկրում կան «յուրայիններ», որոնց փաստացի թույլատրված է ամեն ինչ ու կան «օտարներ», և սև-սպիտակ այս բաժանումը թշնամանքը միայն խորացնելու է երկրի ներսում:
    Այս իրավիճակն ունի կոնկրետ մեղավոր ու պատասխանատու ու դա քաղաքական իշխանությունն է: Ուժային կառույցները պետք է կատարեն իրենց պարտականությունները, դատախազության, քննչական կոմիտեի, դատական համակարգի համար ԲՈԼՈՐԸ պետք է լինեն հավասար ու պաշտպանված օրենքի ուժով, այլ ոչ թե օրենքը ընդդիմադիր հայացքներ ունեցողի համար մեկնաբանվի մի կերպ, իշխանության աջակցի համար` լրիվ այլ կերպ:

  • Սպասենք, տեսնենք, թե իրավապահներն ում են ձերբակալելու այս միջադեպի համար, քանի ո…

    Սպասենք, տեսնենք, թե իրավապահներն ում են ձերբակալելու այս միջադեպի համար, քանի որ տվյալ անձնավորությունն ակնհայտորեն իշխանական գծի մեջ էր:
    Իսկ տվյալ լուսանկարն ու նրան ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը տարածվել է հենց իր էջով:
    @armgeopolitic
    🇦🇲 Երևանում ծեծի են ենթարկել իրեն քաղաքագետ հռչակած Արամ Ավետիսյանին, որը ամենօրյա ռեժիմով հայհոյում էր տարբեր ընդդիմադիր գործիչների ու նրանց ընտանիքի անդամների: @armgeopolitic

  • Multi Wellness-ում մարզվող Տիգրան Ավինյանն ուզում է այն խլել ԾառուկյանիցԵրևանի ք…

    Multi Wellness-ում մարզվող Տիգրան Ավինյանն ուզում է այն խլել Ծառուկյանից
    Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։
    Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։
    Հիշեցնենք՝ դատախազությունն էլ Ծառուկյանի «Արարատցեմենտը» պետականացնելու գործընթաց է սկսել:
    Ավինյա՞ն, բա դու Մուլտիու՞մ չէիր մարզվում: Էդ չլինի՞ էնքան է դուրդ եկել, որ որոշել ես «օրենքի ուժով» քեզանով անել Ծառուկյանի կառուցած մարզասրահը: Ի դեպ, դուք` ձեր թիմով հանդերձ, ուրիշի ստեղծածը խլելուց բացի ինքներդ մի բան կառուցամ կա՞ք:

  • Հետաքրքիր սիմվոլիզմ կա նրանում, որ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագ…

    Հետաքրքիր սիմվոլիզմ կա նրանում, որ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին «կզացնել» ու «բանտ նետել» խոստացող Նիկոլ Փաշինյանի «անկախ» դատարանը վերացրել է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։
    @armgeopolitic

  • Ընտրություններից հետո ՔՊ-ականները լայն արշավ են սկսել ընդդիմադիրների և հատկապես …

    Ընտրություններից հետո ՔՊ-ականները լայն արշավ են սկսել ընդդիմադիրների և հատկապես Սամվել Կարապետյանի դեմ։ Աղաղակում են. «Բա ասում էիք՝ ադրբեջանցիներ են գալու Հայաստան, բա ո՞ւր են»։
    Մինչ իրենք թիրախավորում են ընդդիմադիրներին, Ադրբեջանում կրթության և գիտության նախարարը նման հայտարարություններ է անում։ Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում այդ երկրի պետական քաղաքականությունն է, և այս ամենը առանց հետևանքների չի լինելու։

  • Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետՀիքմեթ Հաջիևի Հայաստան այցի և Դիլիջանում զբոսանքի մ…

    Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
    Հիքմեթ Հաջիևի Հայաստան այցի և Դիլիջանում զբոսանքի մասին շատ գրվեց:
    Դրանից մի քանի օր անց և այսօր Օրդուբադում պետական մակարդակով միջոցառում են կազմակերպում Հայաստան վերադարձի թեմայով:
    «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»,- դիմելով Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-համաժողովի մասնակիցներին՝ հայտարարել է Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը։
    «Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը։
    «Վերադարձն արևմտյան ադրբեջանցիների օրինական, պատմական և բարոյական իրավունքն է, քանի որ այդ հողերը մեր հնամենի տարածքներն են»:
    Հիմա կհարցնեք՝ ասելիքս ի՞նչ է:
    Ասելիք չունեմ, փաստերն եմ արձանագրում և հիշեցնում, որ երբ դու ղարաբաղյան շարժումը համարում ես ճակատագրական ղալաթ, դա ինքնաբերաբար չի բերում նրան, որ հարևանդ չխոսի “իր Ղարաբաղի” մասին:
    Թաթուլ Հակոբյան
    @armgeopolitic

  • Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ՌԴ ԱԽ նիստ է տեղի ունեցել։@armgeopolitic…

    🇷🇺 Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ՌԴ ԱԽ նիստ է տեղի ունեցել։
    @armgeopolitic

  • 8–ամյա աղջիկ է մահացել երեկ Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում ուկրաինական անօդա…

    🇷🇺🇺🇦 8–ամյա աղջիկ է մահացել երեկ Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է մարզպետ Վորոբյովը
    Երեկ հաղորդվել էր 16 զոհի մասին, այդ թվում՝ 2 երեխայի։
    @armgeopolitic

  • ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ:@armgeopoliti…

    🇦🇲 ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ:
    @armgeopolitic

  • Պենտագոնը խնդրել է ԱՄՆ Կոնգրեսին հատկացնել ևս 80 միլիարդ դոլար Իրանի դեմ պատերա…

    🇺🇸 Պենտագոնը խնդրել է ԱՄՆ Կոնգրեսին հատկացնել ևս 80 միլիարդ դոլար Իրանի դեմ պատերազմի հետ կապված ծախսերը և այլ ծախսերը հոգալու համար
    Պենտագոնի ղեկավարությունը հայտարարել է, որ այս ամառ նրանց մոտ կարող են սկսել սպառվել գործողությունների միջոցները, եթե Կոնգրեսն ընդունի ռազմական ծախսերի մասին նոր օրինագիծ, հաղորդում է հրապարակումը։
    Պենտագոնի բյուջեն 2026 ֆինանսական տարվա համար կազմում է մոտավորապես 1 տրիլիոն դոլար։
    @armgeopolitic