Category: Գեոպոլիտիկա

  • Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք: Նույնիսկ հացի փուռերում…Նարեկ Կարապե…

    🇦🇲 Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք: Նույնիսկ հացի փուռերում…
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել…

    ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ «ժողովուրդը իրենցից պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին»։
    Ով ով, բայց Վիլենը պետք է հասկացած լիներ, որ մարդկանց կարելի է կալանավորել բացառապես օրենքով, այլ ոչ թե «ժողովրդի պահանջով»։ Իսկ «ժողովրդի պահանջը» այսօրվա Հայաստանում դա ոչ այլ ինչ է, քան «Նիկոլի քմահաճույքը»։
    Եթե Վիլենը սա չի հասկանում ու նաև սրա հետևանքները չի տեսնում հենց իր մասով, թե վաղը «ժողովուրդը» ինչեր կարող է պահանջել, որ անեն իրենց հետ, ես դա պատրաստ եմ սիրով բացատրել Վիլենին։ Իսկ թե ինչու՞ եմ ասում, որ հենց Վիլենը մարդկանց կալանավորելու մասով չպետք է «ժողովրդի» ցանկություններին տրվի, ինքը, կարծում եմ, կհասկանա, բայց եթե դա էլ չհասկանա, դա էլ եմ պատրաստ բացատրել իրեն։

  • Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանից ողջամիտ ժամկետներում ակնկալում եմ արձ…

    Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանից ողջամիտ ժամկետներում ակնկալում եմ արձագանք։ Կա խնդիր քաղաքում, որը ՊԵՏՔ Է հանգուցալուծում ստանա ու ինքս էլ պատրաստ եմ իր հետ քննարկման, թե ինչպես է այդ խնդիրը հանգուցալուծում ստանալու։ Հարգանքով՝ Աբովյան համայնքի…

  • Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին Պարոն Բաբայան, այն, որ դուք լավ համա…

    Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին Պարոն Բաբայան, այն, որ դուք լավ համայնքապետ եք, դրանում խնդիր չկա, բայց մենք քաղաքում ունենք խնդիր, որը ոչ միայն չի լուծվում, այլև գնալով խորանում է։ Խոսքը թափառող շների մասին է, որոնց կողմից այսօր առավոտյան հերթական…

  • Մակրոնը հիասթափեցնելու է իր հայաստանյան երկրպագուների բանակին: Նա հայտարարել է,…

    🔴🔴🔴 Մակրոնը հիասթափեցնելու է իր հայաստանյան երկրպագուների բանակին: Նա հայտարարել է, թե իրականացվում է Պուտինի հետ երկխոսության նախապատրաստական տեխնիկական աշխատանք:
    Ֆրանսիայի նախագահն իհարկե դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ թերեւս ժամանակն է երկխոսել Պուտինի հետ: Բայց, բոլոր դեպքերում, նրա հայաստանյան երկրպագուները խիստ զգայուն են այդ հարցում: Նրանք կներեն Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումներն ու հեռախոսազրույցները, բայց ոչ երբեք Մակրոնինը:
    Թեեւ, Թրամպն իհարկե մի փոքր փոխեց մոդան: Հայաստանյան այդ «բոմոնդը» տեւական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո Թրամպի պատճառով հայտնվել ընկճախտի մեջ, թե՞ այդուհանդերձ ադապտացվել Թրամպին եւ փորձել նրա մեջ տեսնել այն երազանքների իրականացումը, որ չհասցրին Բայդենի կամ Հարիսի միջոցով:
    Նրանք ընտրեցին երկրորդ տարբերակը, հետեւաբար Պուտինի հետ շփումը իրենց համար այլեւս պախարակելի չափանիշ չէ, այլ այսպես ասած՝ «հնարամիտ մանեւր»:

  • Երբ մենք խոսում ենք նրա մասին, որ ոստիկանությունում կամ քննչականում ծեծելով ու ք…

    Երբ մենք խոսում ենք նրա մասին, որ ոստիկանությունում կամ քննչականում ծեծելով ու քֆուր տալով ցուցմունք կորզել չպետք է լինի, շատերին, հատկապես «քաղաքականությամբ չզբաղվողներին» թվում է, թե այս հարցը ևս իրենց հետ կապ չունի, մեկ է` ջայլամի պես ապրում են, բայց ոստիկանությունում հայտնվելուց ոչ մեկ ապահովագրված չէ ու այնտեղ ամենաանպաշտպանը հենց նրանք են, ովքեր ջայլամի պես են ապրել:
    Երբ մենք հրապարակային խոսում ենք այդ և շատ այլ հարցերի մասին, շատ ռիսկերի տակ ենք մտնում, բայց դա նաև այդ ջայլամների համար ենք անում, որոնք իրենց չհասկացողի տեղ դրած ապրում են:
    Մենք այն վիճակում չենք, որ «ամեն մեկս մեր գործը լավ անենք, ամեն ինչ լավ կլինի», սա էլ է հերթական տխմար միտքը, որը շատ եմ լսում: Մենք խնդիրներ ունենք մեր երկրում ու մեր գործը լավ անելուն զուգահեռ նաև այդ խնդիրների լուծման մասին պետք է մտածենք:
    Մի եղիր ջայլամ, այս երկիրը նաև քոնն է:

  • Ո՞ր մայրը իր զավակին կզոհի, որպեսզի իր կյանքը փրկի:@armgeopolitic…

    🇦🇲 Ո՞ր մայրը իր զավակին կզոհի, որպեսզի իր կյանքը փրկի:
    @armgeopolitic

  • Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի ունենան ոչ թե Թուրքիայում…

    🇮🇷🇺🇸 Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի ունենան ոչ թե Թուրքիայում, այլ Օմանում:
    @armgeopolitic

  • Երեկոյան դիտելու համար լավ զրույց է, բավականին շատ հարցեր են քննարկվում, այդ թվո…

    Երեկոյան դիտելու համար լավ զրույց է, բավականին շատ հարցեր են քննարկվում, այդ թվում` սուր հարցեր: https://youtu.be/a_wZ-XCUIjU?si=dcUPnb8wLYr61TSd

  • Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են։ Հարցումը կատարել է EMPIRICA https…

    Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են։ Հարցումը կատարել է EMPIRICA https://empirica.am/ և հարցը եղել է ում կընտրեիք եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև:
    Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։
    Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։ Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։
    Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300․000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։
    Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։ Խոսեք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը:
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic