South China Morning Post-ը գրել է, որ Չինաստանը ներկայացրել է միկրոալիքային հրանոթներ, որոնք ընդունակ են շարքից հանել ցածր ուղեծրային արբանյակները, այդ թվում՝ Starlink համակարգը։
🇦🇲 ԶԼՄ-ները հայտնում են, որ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները։ @armgeopolitic
Արեւմտամետ գործիչնեը հիացմունքով նայում են, թե ոնց ա Նիկոլը Եվրոպայի դաբրոյով, օրենքների կատարյալ խախտումներով բնաջնջում պրոռուսական քաղաքական գործիչներին։ Իրենց բոլորի հաշվարկը կայանում են նրանում, որ Ռուսաստանը թույլ ա, ու կանգնած ա փլուզման եզրին։ Եթե ձեր հաշվարկները ճիշտ են, ապա դուք իհարկե անհանգստանալու ոչ մի խնդիր չունեք, ուղակի մի անգամ էլ հայերը նման հաշվարկ արել էին 1920 թվականին, երբ մայիսյան ապստամբությունից հետո վստահ էին, որ Ռուսաստանը շատ թույլ ա, ու թքեցին Մոսկվայի խնդրանքի վրա, ֆիզիկական հաշվեհարդար չտեսնելու այդ ապստամբության մասնակիցների նկատմամբ։ Առանց դատ ու դատաստանի, տարան ու Նորքի ձորում գնդակահարեցին։ Ու մինչ օրս տարակուսում են, թե բոլշեւիկների հաղթանակից հետո ինչու առանց դատ ու դատաստանի Երեւանի բանտում գլխատվեցին դաշնակցական գործիչները… Արգիշտի Կիվիրյան @armgeopolitic
🇺🇦🇺🇸 Ուկրաինան և ԱՄՆ-ը հասել են քաղաքական պայմանավորվածությունների Patriot համակարգերի արտադրության լիցենզիաներ տրամադրելու շուրջ, հայտարարել է Զելենսկին։ @armgeopolitic
🇹🇷 Պատերազմներն այլևս չեն մղվում բացառապես մարտադաշտում։ Դրանք մղվում են նաև կիբերհարձակումների և ապատեղեկատվական արշավների միջոցով։ Կրիտիկական ենթակառուցվածքը, էլեկտրահաղորդման գծերը և առևտրային ուղիները դառնում են թիրախ կամիկաձե-անօդաչուների համար։ Այս նոր օպերատիվ իրավիճակում, որտեղ հետախուզությունը և իրական ժամանակում տվյալների ստացումը դարձել են ուժի անփոխարինելի բազմապատկիչներ, պլանավորումը, ինչպես նաև հրամանատարությունն ու կառավարումը ձեռք են բերել ավելի կարևոր նշանակություն, քան երբևէ։ Ռեջեփ Թայիփ Էրդողան @armgeopolitic
🇫🇷 Մարին Լը Պենն առաջատար է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների վարկանիշում Համաձայն RTL-ի հետազոտության՝ Լը Պենը հաղթում է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում, որոնք նախատեսված են 2027 թվականին։ Երկրորդ փուլ դուրս գալու համար հավակնում են նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ և Հավրի քաղաքապետ Էդուար Ֆիլիպը, նախագահամետ «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Գաբրիել Ատալը և ծայրահեղ ձախ «Անպարտ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնը։ @armgeopolitic
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել` ■ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատման իր պլաններից, ■ ձգտում է հարձակողական գործողություններն ընդլայնել Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի ուղղությամբ, ■ ստեղծել ու մեծացնել բուֆերային գոտին Ուկրաինայի հյուսիսային շրջաններում:
🇺🇸🇧🇦 Ամերիկացի հեռուստահաղորդավարուհին անարդար է համարել, որ ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը մրցել է միաժամանակ 2՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ։ Խնդիրը նրանում է, որ հեռուստահաղորդավարուհին չի իմացել, որ դա մեկ պետություն է։ @armgeopolitic
Ի դեպ, արդեն քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում ծառայություններ մատուցելու համար գումարներ են ուզում քաղաքացիներից։ Ըստ ամենայնի՝ «առողջության ապահովագրություն» կոչվող նախընտրական հեքիաթը մոտենում է տրամաբանական ավարտին։ Ում պետք էր խաբել՝ խաբեցին, իսկ հիմա բարի գալուստ դաժան իրականություն։ Որքան էլ վատը լինի ընդդիմությունը, որքան էլ քննադատենք իրենց, այս հարցի շուրջ մարդիկ ազնիվ զգուշացնում էին ժողովրդին, որ սա է սպասվում։ @armgeopolitic
Այսօր Վարդանանց ԲԿ-ում ասացին, որ երեխաների նեղ մասնագիտական սպասարկումը այսուհետ բուժառուի կողմից համավճարով է լինելու: Այսինքն նախկինում, եթե ես կարող էի երեխային ուղղակի ակնաբույժի գրանցել հաշված օրերի ընթացքեւմ ու պետ. պատվերով օգտվել ծառայությունից, հիմա…