🇷🇺🇺🇦🇺🇸 Ռուսաստանը կտեսնի, թե խաղաղության պլանի որ առաջարկները կարող են ընդունվել, և որոնք՝ կտրականապես ոչ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակով @armgeopolitic
🇷🇺🇫🇷 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել երկխոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը ինքն էր հանդես եկել նման նախաձեռնությամբ։ @armgeopolitic
Հարգելի հետևորդներ, մեզ մեր իրավաբան ընկերները հայտնեցին, որ այս ալիքում տեղադրված նախորդ գրառման հետ կապված մեր վրա կարող է խուլիգանության հոդվածով քրեական գործ բացվել, դրա համար մենք այդ գրառումը հեռացրեցինք, պարզապես հայտնում ենք, որ Վարդան Ղուկասյանը անդրադարձել է ադրբեջանական բենզինի՝ Հայաստան ներմուծմանը և կոչ է անում բոյկոտել Ran Oil բենզալցակայանները։ Մնացած մանրամասները կարող եք լսել արդեն իրենից՝ իր ալիքում։ @armgeopolitic
🥸🇹🇷Министр национальной обороны Турции Яшар Гюлер: Я думаю, что наши американские друзья понимают, что единственная региональная держава, которая сможет обеспечить мир и стабильность в регионе после ухода США с Ближнего Востока, — это Турция 🚩SisMasis〽️@sisumasis
Ինչ կանեիք դուք Ադրբեջանի իշխող էլիտայի փոխարեն։ Արդյո՞ք կորոշեիք կանգ առնել, այսպես ասած խաղաղություն խաղալու։ Թե, հասկանալով, որ հիմա առաջ գնալու, տարածաշրջանում հեգեմոն դառնալու ճանապարհին ձեզ հնարավոր խանգարող ժողովրդին վերջնականապես ծնկի բերելու հնարավորության պատուհանն է, կփորձեիք դրանից օգտվել։ Երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում, արդյո՞ք առաջ չէիք քաշի տարատեսակ պահանջներ, որոնց չկատարումը հարմար պահի ձեզ ցանկացած սցենարով գործելու հնարավորություն կտա։ Արդյո՞ք չէիք ձեռնարկի քայլեր խանգարող ժողովրդին ու պետությունը տնտեսական ու քաղաքական կախվածության տակ վերցնելու ուղղությամբ։ Արդյո՞ք չէիք ձեռնարկի միջոցներ հենց այդ պետության ներսում, այդ ժողովրդին որպես առանձին միավոր պահող ազգային արժեքները վարկաբեկելու ուղղությամբ, չէիք ապահովի՞ ձեր քարոզչության անուղղակի սփռում այդ պետության ներսում։ Ապագայում հնարավոր ինքնուրույնությունից զրկելու միտումով արդյո՞ք չէիք ձեռնարկի քայլեր այդ պետությունում հարյուր հազարավոր ադրբեջանցու տեսքով բալաստ ապահովելու ուղղությամբ։ Այդ նպատակով արդյո՞ք նախապես չէիք փորձի վերացնել ձեր իղձերի իրագործմանը խանգարող բոլոր պետական, հասարակական ու հոգևոր կառույցները։ Ի վերջո, այս ամենն իրագործելու համար ձեզ արդյո՞ք հարկավոր չէր լինի ամեն գնով իշխանության գլխին պահել ձեր նպատակներն ամբողջ ծավալով իրականացնելու պատրաստ, որևէ գաղափար ու սկզբունք չունեցող տեղական փոքրիկ խմբակը։ Հ.Գ. Ու եթե ձեր թիրախ ժողովուրդը այս պարզ իրողությունն այդպես էլ չտեսնի, ապա դուք հիրավի արժանի եք տարածաշրջանում հեգեմոն լինելուն, իսկ նրանք մասամբ կլքեն տարածքը, մասամբ կսպասարկեն ձեր կարիքները։ Երվանդ Վարոսյան @armgeopolitic
Պետք չէր այս երկիրը կառավարել այնպես, որ այսօր, երբ գյուղացին տեսնում է, որ իր տան բակը ասֆալտ են անում, դրանից այն կողմ այլևս նրան որևէ բան չի հետաքրքրում, նա դա համարում է շատ մեծ գործ։ Երբ մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը պատճառ չէ, այլ հետևանք, հենց սա նկատի ունենք, որ երկրում ստեղծված իրավիճակը ու դեգրադացիան նման մարդուն հնարավորություն տվեցին անել այն, ինչ արեց ու շարունակում է անել։
Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին արտահերթ կարգով ընդգրկել ՔՊ նախընտրական ցուցակում, որ նա վերջապես հանգստանա ու սկսի իր ոլորտով զբաղվել, մի ոլորտով, որի մասով 2026-ի հունվարից լրջագույն փոփոխություն է լինելու, բայց դեռ ոչինչ պատրաստ չէ։ Մարդը Facebook-ներում ԿԳԲ գործակալների որս է անում, բայց մենք դեռ չգիտենք, թե մեր ու մեր ծնողների առողջապահության ապահովագրության հետ կապված հարցերը ոնց կազմակերպենք 🤦♂️