Category: Գեոպոլիտիկա

  • Փաշինյանը լեգիտիմ իրավունք է ստանում «սուչիտ անել» ընդդիմությանըՀետաքրքիր իրավիճ…

    Փաշինյանը լեգիտիմ իրավունք է ստանում «սուչիտ անել» ընդդիմությանը
    Հետաքրքիր իրավիճակ ունենք ընդդիմադիր դաշտում: Մարդիկ նախընտրական փուլում կատարել են հայտարարություններ, տվել են խոստումներ ու հիմա, իրենց խոսքը պահելու փոխարեն, թշնամի են հռչակում այն մարդկանց ու գրոհներ են սկսում այն մարդկանց դեմ, որոնք իրենց հիշեցնում են իրենց իսկ կատարած հայտարարություններն ու քաղաքական պատասխանատվության հարց բարձրացնում:
    Նիկոլ Փաշինյանը լիարժեք ու լեգիտիմ իրավունք է ստանում «սուչիտ անել» այս ընդդիմադիրներին, որովհետև Փաշինյանին մի բան ասել, այլ բան անելու մեջ չի կարող մեղադրել մի ընդդիմություն, որը նույն բանն է անում, Փաշինյանին աթոռից կառչած լինելու մեջ չի կարող մեղադրել մի ընդդիմություն, որն ինքն է կառչած մանդատից:
    Նիկոլ Փաշինյանը, այո, ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնելու է, բայց դուք եք ընտրել այս ճանապարհը ու մեզ այլ բան չի մնում, քան ձեր ընտրությունն ընդունել ի գիտություն` արձանագրելով, որ դուք զրոյական քաղաքական պատասխանատվություն ունեք:
    Если кто-то решил утонуть, спасти его уже невозможно.
    @armgeopolitic

  • Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են:Նարեկ Կարապետյան@armgeopol…

    🇦🇲 Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են:
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • The Wall Street Journal (WSJ)-ը գրում է, որ Իրանը հրադադարի ընթացքում վերականգն…

    The Wall Street Journal (WSJ)-ը գրում է, որ Իրանը հրադադարի ընթացքում վերականգնել է ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված իր հրթիռային արսենալի ավելի քան կեսը։

  • «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցե…

    🇦🇲 «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել դաշինքի անդամների հանդիպում:
    Քննարկվել է հետընտրական իրավիճակը, հետագա անելիքները։
    @armgeopolitic

  • Վերջերս մի անգամ Արփինեն Հովհաննիսյան դիպուկ գնահատական տվեց, որ վերջին տարիների…

    Վերջերս մի անգամ Արփինեն Հովհաննիսյան դիպուկ գնահատական տվեց, որ վերջին տարիներին տեղի ունեցավ ապաֆիկանացման մեծ գործընթաց, այսինքն, ինչ-որ մարդկանց, երևույթների մասին մենք ունեինք սխալ կարծիք, ստեղծվել էին միֆեր ու այդ միֆերը պայթել են ու շարունակում են պայթել։
    Ծառուկյանի հետ կապված ես որևէ մարզիկի կամ Ծառուկյանից լավություն տեսած որևէ մեկին հարց տալու իմաստ չեմ տեսնում, թե ու՞ր են նրանք և ինչու՞ ձայն չեն հանում։ Ընդամենը ինքս իմ մեջ արձանագրում եմ, որ հերթական միֆը պայթեց ու մենք շատ մարդկանց իրական դեմքը տեսանք։ Դե իսկ թքած ունեմ ցանկացած մարզիկի վրա, որը սկզբունքներ չունի, մեդալ կնվաճեն, թե չեն նվաճի, արդեն առանձնապես հետաքրքիր էլ չէ։
    Գոնե այս միֆերը պայթեցնելու համար Նիկոլ Փաշինյանին հաստատ արժի շնորհակալություն հայտնել, նա մեզ շատ մարդկանց իսկական դեմքն ու տեսակը ցույց տվեց։
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ը կրկին սկսել է հարվածներ հասցնել Իրանին. հաղորդվում է զոհերի ու վիրավորներ…

    🔴🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ը կրկին սկսել է հարվածներ հասցնել Իրանին. հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին:
    @armgeopolitic

  • Ոչ միայն բացառված չէ, այլև հավանականությունը շատ բարձր է, որ հաջորդ կալանավորվող…

    Ոչ միայն բացառված չէ, այլև հավանականությունը շատ բարձր է, որ հաջորդ կալանավորվողը կլինի Ռոբերտ Քոչարյանը: Դե բացի Փաշինյան Նիկոլից, նման ցանկություն ունի նաև Ալիև էֆենդին, իսկ Ալիև էֆենդու համար, եթե Քոչարյանը «խոչընդոտ» է խաղաղության ճանապարհին, նրան պետք է ուղարկել բանտ: Գուցե, նրան նույնպես տապալեն գետնին, Ալիև էֆենդին դրանից մեծ բավականություն կստանա:
    Այնուամենայնիվ, Քոչարյանի պարագան մի փոքր այլ է ու այստեղ կան նաև այլ ռիսկեր այս պահին նրան կալանքի տանելու համար: Ծառուկյանի կալանքն այդ համատեքստում կարող ենք կոչել «գծերի ստուգում»:
    Հետաքրքիր մարդ է Քոչարյան Ռոբերտը, համառորեն մնում է քաղաքական դերակատար այն պարագայում, երբ իր դեմ միավորված էին թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը ու կրկին հաշվարկը չաշխատեց, երբ նման պայմաններում իր թիմը մտավ ԱԺ:
    Դե իսկ Քոչարյան Լևոնի ճակատագիրն էլ այսպես դասավորվեց, մեծ բեռ է ուսերին, լավ օրից չէ, որ մտավ քաղաքականություն, բայց ջուրը մտնողը թրջվելուց չի վախենում, ինչպես ասում են:
    @armgeopolitic

  • Երբ մարդասպանին սպանում ես, դրանից մարդասպանները չեն պակասում` կրկնապատկվում են:…

    Երբ մարդասպանին սպանում ես, դրանից մարդասպանները չեն պակասում` կրկնապատկվում են: Պուտինը Բերեզովսկուն ու Խոդորկովսկուն կուլ տալուց հետո դարձավ պատուհաս, որովհետեւ զսպողները ծափ էին տալիս, հիմա ծափ տվողներին է կուլ տալիս: Ոչ մեկ չի պլստա, ավտորիտար սիստեմը հետքայլ չունի, վերահսկողությունը սահման չունի, ամենակուլ իշխանությունը զսպում չունի:
    Գոռ Մադոյան
    @armgeopolitic

  • Դե Տոնոյան Դավիթը Տոնոյան Դավիթ չի, որ նոյեմբերի 9-ի գիշերը իր տեսածը պատմի մարդ…

    Դե Տոնոյան Դավիթը Տոնոյան Դավիթ չի, որ նոյեմբերի 9-ի գիշերը իր տեսածը պատմի մարդկանց:
    Տոնոյան Դավիթը այն վառ օրինակներից մեկն է, որ Նիկոլին լավություն անող ոչ մի հոգի անպատիժ չի մնում:
    @armgeopolitic
    Դատարանում իրար են հանդիպել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Սամվել Կարապետյանը: @armgeopolitic