Category: Գեոպոլիտիկա

  • Վերջին 1 ամսում ամենաշատը քննարկված հարցը դա այն էր, որ Ծառուկյանն անցե՞լ է անցո…

    Վերջին 1 ամսում ամենաշատը քննարկված հարցը դա այն էր, որ Ծառուկյանն անցե՞լ է անցողիկը, թե՞ ոչ, նրա մանդատները գողացվե՞լ են, թե՞ ոչ, բայց մենք լրիվ այլ հարց ենք ցանկանում բարձրացնել նույն տրամաբանության մեջ։
    Իսկ Գագիկ Ծառուկյանը ինչի՞ համար էր պայքարում 4 տոկոսի համար, որ մի հատ էլ քննարկենք, որ նա անցե՞լ է անցողիկը, թե՞ ոչ։ Այսինքն, ինչու՞ է նրա ամբողջ քարոզարշավը կազմակերպվել 4 տոկոսը մի կերպ հաղթահարելու մոտեցմամբ։ Անցողիկի մասին պետք է մտածեին օրինակ Արման Թաթոյանը, Կարգին Հայկոն ու նման տրամաչափի մարդիկ, բայց միլիարդատեր ու քաղաքական կապիտալ ունեցող Ծառուկյանը 4 տոկոսի համար չէ, որ պետք է պայքարեր։
    Հիշեցնենք, որ շեմը 5 տոկոսից 4 տոկոս է իջեցվել միայն վերջերս։ Այսինքն, եթե ՔՊ-ն այդ փոփոխությունը չկատարեր ու կուսակցությունների համար շեմը մնար 5 տոկոս, ինչպես 2021-ին, անգամ այդ բանավեճը չէր լինելու ԲՀԿ-ի անցնել — չանցնելու հետ կապված։
    @armgeopolitic

  • Ի դեպ, այն անձնավորությունը, որը խորհուրդներ էր տալիս 2021-ին «Հայաստան» դաշինքի…

    Ի դեպ, այն անձնավորությունը, որը խորհուրդներ էր տալիս 2021-ին «Հայաստան» դաշինքին ու որի խորհրդով Գեղամ Նազարյանն ընդգրկվեց այդ ցուցակում, հիմա էլ Ծառուկյանի խորհրդատուն է։
    Երկու դեպքում էլ ամեն ինչ ավարտվեց ողբերգությամբ։
    @armgeopolitic
    🇦🇲 «Ընդդիմադիր» Գեղամ Նազարյանը հերթ էր կանգնել Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվելու համար: Մուրազին հասավ: Հիմա նկարը կարող է տանել ու կախել տան պատից: @armgeopolitic

  • Հայկ Սարգսյանը չծափահարեց Ալեն Սիմոնյանին ԱԺ 8-րդ գումարման վերջին նիստին։@armg…

    🇦🇲 Հայկ Սարգսյանը չծափահարեց Ալեն Սիմոնյանին ԱԺ 8-րդ գումարման վերջին նիստին։
    @armgeopolitic

  • Anthropic-ը բանակցություններ է վարում Samsung-ի հետ՝ մշակելու սեփական AI չիպը:@…

    🇺🇸🇰🇷 Anthropic-ը բանակցություններ է վարում Samsung-ի հետ՝ մշակելու սեփական AI չիպը:
    @armgeopolitic

  • ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու չլինելու հարցը լուծվեց. ՔՊ նախագիծն ընդունվե…

    🇦🇲 ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու չլինելու հարցը լուծվեց. ՔՊ նախագիծն ընդունվեց

    Օրենքի փոփոխությունը նախատեսում է` եթե համապատասխան խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում ԱԺ նախագահի տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուների չի առաջարկում, ապա ԱԺ–ն անցնում է օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը` միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության` հետագայում թեկնածու առաջադրելու իրավունքը։
    @armgeopolitic

  • «(….) իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատութ…

    «(….) իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, (….)»:
    Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, ում կառավարության նախաձեռնությամբ իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի առանցքը կազմող փաստաբանական ծառայությունների հարկային ռեժիմը խստացվեց (մոտ 7 անգամ ավելացվեց հարկային բեռը)` հանգեցնելով այդ ծառայությունների թանկացմանը:
    Արդյունքում հասարակ քաղաքացիների համար արդարադատությունն էլ ավելի թանկացավ:
    Փաստաբան Վարազդատ Հարությունյան
    @armgeopolitic

  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըՎարչապետը ևս մեկ ա…

    🇦🇲🇮🇷 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
    Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։
    Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։
    Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել։
    Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
    @armgeopolitic
  • 11 մետրանոցից գոլ խփելուց հետո Ռոնալդուի երջանկության հետ կարող է համեմատվել միա…

    11 մետրանոցից գոլ խփելուց հետո Ռոնալդուի երջանկության հետ կարող է համեմատվել միայն մանդատ ստանալու մտքից Էդգար Ղազարյանի երջանկությունը 🙃
    @armgeopolitic

  • Ամերիկյան մամուլը հայտնում է, որ ԱՄՆ-ը ստացել էր տեղեկություն, որ Իսրայելը ծրագ…

    🇺🇸🇮🇱🇮🇷 Ամերիկյան մամուլը հայտնում է, որ ԱՄՆ-ը ստացել էր տեղեկություն, որ Իսրայելը ծրագրել էր սպանել ԱՄՆ-ի հետ բանակցող իրանցի պաշտոնյաներին, ինչը կանխվել է։
    @armgeopolitic

  • Մամուլը գրում է, որ ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին ու նա…

    Մամուլը գրում է, որ ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին ու նա չի շարունակի պաշտոնավարել պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ինչ-որ Խաչատրյան Արմենի անուն են տալիս, դե ՔՊ-ում սիրում են նախկին ՀՀԿ-ականներին, մանավանդ Սերժի գայշնիկներին, ՔՊ — ՀՀԿ սերը դա մի հետաքրքիր երևույթ է քաղաքականության մեջ։
    Քաղաքական իմաստով ռևանշ կլինի, եթե այդ պաշտոնին առաջադրվի Վիլենը Գաբրիելյան։ Դե ինքը գիտի, թե ինչի համար, Քոչարյան Անդոնի հետ հին թեմաները ոչ մեկ չի «ջրել»։
    Այ էտ ժամանակ կասեմ՝ Վիլեն, մալադեց։
    @armgeopolitic