Category: Գեոպոլիտիկա

  • Համոզմունք ունեմ՝ 2026 թվականի ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարմա…

    🇦🇲 Համոզմունք ունեմ՝ 2026 թվականի ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է:
    Նիկոլ Փաշինյան
    @armgeopolitic

  • Եկել են իմ հետեւից, ես կգնամ, ես սպառնալիք չեմ էս երկրի համար, գլխավոր սպառնալի…

    🔴🇦🇲 Եկել են իմ հետեւից, ես կգնամ, ես սպառնալիք չեմ էս երկրի համար, գլխավոր սպառնալիքը Կառավարությունում է նստած: Միքայել Սրբազան @armgeopolitic

  • Անվանական հարցադրումներ ու գնահատականներ են լինելու։ Նկարը դնելու ենք, անունը դն…

    Անվանական հարցադրումներ ու գնահատականներ են լինելու։ Նկարը դնելու ենք, անունը դնելու ենք, իր կողմից արված հայտարարությունները դնելու ենք ու պատասխան պահանջենք։
    Կհեռացնե՞ք Նիկոլին՝ փառք ու պատիվ։ Չեն լինի՞ այլ ստորագրություններ՝ հատ առ հատ պատասխան եք տալու ձեր ամեն ասածի ու ամեն վիրավորանքի համար, որ այս գործընթացը անհեռանկարային համարող մարդկանց տվել եք։
    Բան եք ասե՞լ՝ տեր եղեք։ Կստիպենք, որ տեր լինեք ու աչոտ տաք։

  • Թրամփը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին:Քիթ Քելլո…

    🇺🇸🇺🇦🇷🇺 Թրամփը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին:
    Քիթ Քելլոգ
    @armgeopolitic

  • Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են ա…

    Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը։
    Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։
    Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։
    Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առընչություն սպանության հետ։
    Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի (փետրվարին սպանվածի եղբոր) ձերբակալումից հետո ՆԳՆ-ի կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն՝ կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։
    Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առընչություն չունի իրականության հետ։
    Վերահաստատելով Վալոդյա Գրիգորյանի հանրային բացառիկ ազնիվ և պատշաճ վարքագիծը, բացառելով միջանձնային խնդիրների առկայությունը՝ անկհայտ է, որ նրա սպանության գործով առկա են կազմակերպիչներ և պատվիրատուներ։
    Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները՝ զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ՝ այն թողնելով դատարանի իրավասությանը։
    Մենք խիստ հետևողական ենք լինելու Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտմանը։ Բոլոր մեղավորները դատարանի կողմից ստանալու են արժանի պատիժ։
    Մեսրոպ Առաքելյան
    @armgeopolitic

  • Վրեժ լուծողը դա չի անում դիմակով, չի անում մեջքի ետևից ու հետո վազելով չի փախչու…

    Վրեժ լուծողը դա չի անում դիմակով, չի անում մեջքի ետևից ու հետո վազելով չի փախչում դեպքի վայրից, այլ պարզ ճակատով կանգնում է նրա առաջ, ումից վրեժ ունի լուծելու, աչքերի մեջ նայելով անում է այն, ինչ անում է ու հաճույք է ստանում դրանից, որովհետև վրեժը բավականին քաղցր բան է։
    Որքան ժամանակը անցնում է ու որքան ավելի շատ ես տեղեկացվում թեմայից, այդ թվում` ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքից ու դրա վերաբերյալ իրականությունից, այնքան հարցականները շատանում են։
    ՆԳՆ-ի հայտարարությունը, որ սպանությունը բացահայտված է, համոզիչ չէ, և կա տպավորություն, որ այս պատմության մեջ կան այլ մութ էջեր։ Գուցե, բուն սպանություն — պատվեր կատարողը հայտնաբերված է, բայց մեզ հետաքրքիր է սպանության իրական շահառուն և շարժառիթը։

  • Երևանի քաղաքապետարանն առաջարկում է դպրոցներում բջջային հեռախոսների գործածումը ս…

    🇦🇲 Երևանի քաղաքապետարանն առաջարկում է դպրոցներում բջջային հեռախոսների գործածումը սահմանափակող նախագիծ։
    @armgeopilitic

  • Դոնալդ Թրամփը հույս ունի երկուշաբթի օրը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Նեթանյահո…

    🇺🇸🇮🇱 Դոնալդ Թրամփը հույս ունի երկուշաբթի օրը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ համաձայնության հասնել Գազայի հատվածում խաղաղ կարգավորման շուրջ։
    Axios
    @armgeopolitic

  • Մարդկանց մոտ հարց կառաջանա, թե ինչու՞ ենք անընդհատ խոսում Վալոդյայի սպանության ո…

    Մարդկանց մոտ հարց կառաջանա, թե ինչու՞ ենք անընդհատ խոսում Վալոդյայի սպանության ու դրա քաղաքական պատասխանատվության մասին։ Վալոդյային ինքս, ցավոք, չեմ ճանաչել, անձնական դրդապատճառ չունեմ թեման տաք պահելու, ԲԱՅՑ սպանվել է քաղաքական գործիչ, ընդդիմադիր համայնքապետ…

  • Վալոդյա Գրիգորյանի սպանությունն իրականացրած ստահակը։@armgeopolitic…

    🇦🇲 Վալոդյա Գրիգորյանի սպանությունն իրականացրած ստահակը։
    @armgeopolitic