🇺🇦🇷🇺 Ուկրաինայի ԳՇ պետը 1 օրից ավել տևող լռությունից հետո ընդունել է, որ Զապորոժիեի հատվածում իրահիճակը ծանր է. ռուսական բանակը մի քանի ուղղություններով առաջխաղացում է ունենում։ @armgeopolitic
Բոլորդ գիտեք չէ՞, որ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով շաՌասյան վարորդ Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման։ Ու նաև վստահ եմ ենթադրում եք, որ այդ մարդը հիմա նստած է Վարդաշեն ՔԿՀ-ում։ Բայց իհարկե նիկոլական Հայաստանի օրինաչափության համաձայն դա սուտ է։ Որովհետև դատավոր Կարեն Ֆարխոյանը չնայած օրենքով պարտավոր էր 5 օրում դատավճիռը ուղարկել կողմերին արդեն 3 ամիս է չի անում դա, որ չկարողանան բողոքարկել։ Հետևաբար դատավճիռը նաև ուժի մեջ չի մտնում և Արամ Նավասարդյանը չի գնում Վարդաշեն այլ քշում է մի հրաշք Տոյոտա պսպղուն փարոսիկներով։ Իսկ գիտե՞ք թե ինչու։ Որովհետև 2027թ. ապրիլին լրանում է գործով վաղեմության ժամկետը։ Ու եթե միքիչ Ֆարխոյանը ձգձգի, միքիչ էլ վերաքննիչը ապա Արամ Նավասարդյանը ոչ մի օր չի նստի բանտում մոր ու մանկան մահվան համար։ Այ էս տեսակ հաճելի մի կուկու։ Ի դեպ վճիռը չտրամադրելու համար ԲԴԽ-ն շատ հաճախ ոչ լոյալ դատավորների նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում, բայց իհարկե ոչ այս դեպքում։ Միքայել Նահապետյան
Իշխանափոխությունից հետո նոր վարչապետի առաջին հրահանգներից մեկը պետք է ուղղած լինի նորանշանակ ՆԳ նախարարին ու ԱԱԾ պետին. ամբողջությամբ զինաթափել բնակչությանը (ապօրինի պահվող զենքի մասին է խոսքը), արգելել կտրող-ծակող գործիքների կրումը ու երկրում հաստատել լիարժեք կարգուկանոն ու մինչև այդ խնդրի իրագործումը ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում, համալսարաններում։ Այս հարցը պետք է լուծել մեթոդների մեջ խտրականություն չդնելով։
🇦🇲 Ինձ համար ամենամեծ շոկը դարձան 2021 թ․ ընտրությունների արդյունքները․ պարտություն ու այդքան զոհեր բերած մարդը չպիտի ընտրվեր։ Ես վստահ էի, որ սա բերելու է նոր ու ավելի ծանր հետևանքների, և բերեց։ Բերեց Արցախի ամբողջական կորստի, Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիային։ Կարծում եմ, մեր հասարակության մոտ վերագնահատման լուրջ պրոցես գնաց, և հիմա ժողովրդի մեծ մասն այլ կերպ է մտածում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան @armgeopolitic
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի կործանումը Ադրբեջան-Վրաստան սահմանի հատվածում։ FlightRadar24-ի տվյալների համաձայն` վրաց-ադրբեջանական սահմանի մոտ կործանված ինքնաթիռը Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական բեռնատար ինքնաթիռ է եղել, որը թռիչք է կատարել Գյանջայի օդանավակայանից։
🇦🇲 «Մարդիկ ասում են՝ մենք պահանջում ենք սա, բայց լիքը մարդ դա չի պահանջում»։ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի կողմից իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցելը Կարեն Կարապետյանի «ջեբը գցելուն» ի պատասխան՝ տեղադրում ենք հենց այդ օրերի այս տեսանյութը, որում նախկին վարչապետը ինքն էլ անհամաձայնություն է հայտնում, որ մարդիկ վարչապետի պաշտոնում տեսնում են Նիկոլ Փաշինյանին։ @armgeopolitic
🇦🇲 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, նրա նկատմամբ հեռակա վարույթ կիրականացվի։ @armgeopolitic
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ F-35 կործանիչների մատակարարման շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած վերջին բանակցությունների համատեքստում դրական արդյունքներ կան։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կկատարի իր խոստումները։
Ծանոթանում էի Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքին ու ինձ համար բացահայտեցի, որ այդ նախարարության ենթակայության տակ կան որոշ ՊՈԱԿ-ներ, որոնց գոյությունը ընդհանրապես անիմաստ է ու սա ոչ այլ ինչ է, քան ռեսուրսի մսխում։ Իշխանափոխությունից հետո այս խնդրին պետք է անդրադառնալ ու հասկանալ, թե որ ՊՈԱԿ-ներն են ենթակա լուծարման։