Category: Գեոպոլիտիկա

  • Հաղորդվում է, որ Իրանում այսօր տեղի է ունենում նոր հոգևոր առաջնորդի ընտրություն…

    🇮🇷 Հաղորդվում է, որ Իրանում այսօր տեղի է ունենում նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը։
    @armgeopolitic

  • Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ։ Կինը ընտանիք…

    🇦🇲 Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ։ Կինը ընտանիքի հոգին է, նրա լույսը և ջերմությունը։ Կինը մայր է, որից սկիզբ է առնում հայրենիքը։
    Սիրելի որդեկորույս մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև։ Իմացեք, որ ձեր ցավը մեր ցավն է։ Եռաբլուր այցելելիս, որտեղ ննջում է քրոջս թոռան՝ մեր սիրելի Հենրիի հոգին, ավելի խորն եմ հասկանում ձեր՝ սիրելի մայրեր, վիշտը և կարոտը։ Բայց վստահ եղեք, մեր հարգելի մայրեր, որ ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու։
    Սիրելի Արցախի կանայք, դուք ստիպված եղաք թողնել ձեր սիրված միջավայրերը, գյուղերը, քաղաքները, մեր սիրելի Արցախը։ Բայց ես գյուդում ըմ, վեր տուք ուժեղ ըք և ամեն հինչ հաղթահարելու ըք մըզ հետ միասին։ Մունք սաղ բոլորս միասին պիտի լինենք։
    Անցած տարիները հեշտ չէին մեզ բոլորիս համար։ Բայց չէ՞ որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք նայել առաջ, կառուցել մեր ապագան մեր սերունդների համար։ Ուրեմն, մենք՝ կանայք, պետք հզոր լինենք, պահպանենք մեր օջախները, հայրենիքը, հայոց լեզուն, ավանդույթները և հավատքը։
    Տիկին Բելլա Քոչարյան
    @armgeopolitic

  • Վաշինգտոնը խնդրել է Ռուսաստանին չկիսվել հետախուզական տվյալներով Իրանի հետ:Դոնալ…

    🇺🇸🇷🇺🇮🇷 Վաշինգտոնը խնդրել է Ռուսաստանին չկիսվել հետախուզական տվյալներով Իրանի հետ:
    Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ
    @armgeopolitic

  • Ամերիկացի զինվորների դիակները բերվում են ԱՄՆ:@armgeopolitic…

    🇺🇸🇮🇷 Ամերիկացի զինվորների դիակները բերվում են ԱՄՆ:
    @armgeopolitic

  • Իրանը ամերիկացի զինծառայողներ է գերեվարել:@armgeopolitic…

    🇮🇷🇺🇸 Իրանը ամերիկացի զինծառայողներ է գերեվարել:
    @armgeopolitic

  • Իրանն Ադրբեջանին կոչ է արել իր տարածքից հեռացնել իսրայելցի զինվորականներինԱդրբե…

    🇮🇷🇦🇿🇮🇱 Իրանն Ադրբեջանին կոչ է արել իր տարածքից հեռացնել իսրայելցի զինվորականներին
    Ադրբեջանի իշխանությունները «վտանգի են ենթարկում սեփական ժողովրդի անվտանգությունը», հայտարարել Է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը:
    @armgeopolitic

  • «Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առ…

    🔴🇦🇲 «Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին
    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը նախընտրական շրջանում, Իրանի նկատմամբ ԱՄՆ և Իսրայելի հարձակումների վտանգը մեր երկրի համար և այլ հարցեր:
    https://youtu.be/aDVqPWGvbHU?si=K9sUAhP3T9zb7u2h

    «Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին

    #մեծքաղաքականություն #ռոբերտքոչարյան #հայաստան
    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը նախընտրական շրջանում, Իրանի նկատմամբ ԱՄՆ…

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իր նպատակն է հավաքել…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իր նպատակն է հավաքել առնվազն 65 տոկոս ձայն:
    @armgeopolitic

  • Նաթանյահուի եւ նրա հանցակից Թրամպի հարվածով Իրանում սպանված 119 դպրոցականների լ…

    ⚫️⚫️⚫️ Նաթանյահուի եւ նրա հանցակից Թրամպի հարվածով Իրանում սպանված 119 դպրոցականների լուսանկարներն է հրապարակել իրանական Թասնիմ գործակալությունը: Եվ այս հարվածի վերաբերյալ չի եղել որեւէ զղջում ու ներողություն, չի եղել որեւէ ափսոսանք: Դժբախտաբար, սա է քաղաքակրթության դիմակի հետեւում:

  • Պատերազմի առաջին շաբաթվա ավարտին իրավիճակը տրանսֆորմացվում է բոլոր ուղղություննե…

    🔴Պատերազմի առաջին շաբաթվա ավարտին իրավիճակը տրանսֆորմացվում է բոլոր ուղղություններով։
    1️⃣ Մարտական գործողությունները երկարում են, իրավիճակը վերածվում է հյուծման պատերազմի։ ԱՄՆ-ն և Իսրայելը գերակայություն ունեն Իրանի օդային տարածքում, բայց դիմադրությունը չեն կոտրել։
    Արևմտյան լրատվամիջոցները ավելի հաճախ են գրում ԱՄՆ և դաշնակիցների հատկապես ՀՕՊ սպառազինության պաշարների նվազման մասին։ Բնականաբար, Իրանում նույնպես այս հարցում խնդիրներ կան, թեև ոչ ոք չի խոստովանում։
    Իրանի հրթիռային հարվածները պակասել են, սակայն դրանք ավելի շատ ուղղվում են ամերիկյան թիրախներին։ Իրանցիները փորձում են շարքից հանել հակառակորդների ՀՕՊ միջոցները, որպեսզի ավելի հեռահար հրթիռներով կարողանան ավելի մեծ վնաս հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին։
    2️⃣ ԱՄՆ և Իսրայելի նպատակները, հնարավոր է, սկսում են տարբերվել։ Տպավորություն է, որ ԱՄՆ-ում սպասում էին, որ Իրանում համակարգը կփլուզվի կամ արագ կհայտնվի իրենց հետ համագործակցող իշխանություն, և հարցը կփակվի։ Այդպես չստացվեց։ Հիմա պետք է ելք գտնել։
    Իսրայելի դեպքում նպատակներն ավելի հստակ տեսանելի են․ նրանք պատրաստ են շարունակել հարվածները մինչև Իրանին զրկեն ապագայում որևէ կերպ իրենց սպառնալու կարողությունից։ Դա կարող է նշանակել մինչև իսկ Իրանում քաղաքացիական պատերազմ, ձախողված պետություն և այլն, միայն թե ոչ կենտրոնական ուժեղ իշխանությամբ պետականություն։
    3️⃣ Իրանում պետությունը չքանդվեց։ Զինված ուժերն այս պատերազմին պատրաստվել էին և ապակենտրոնացրել էին կառավարումը։ Սա որոշ դեպքերում բերում է իրարից անտեղյակ և չհամաձայնեցված գործողությունների։ Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը նաև դրա հետ են կապել որոշ ուղղություններով հարվածները։
    Իրանի կողմից հարվածներից հետո հարևան արաբական երկրները մարտական գործողությունների մեջ չմտան, ինչը նշանակում է, որ Իրանը հասավ իր նպատակին՝ նավթի տեղափոխումը խափանված է, արաբական և մյուս պետությունները դժգոհ են, բայց ակտիվ գործողություններ չեն ձեռնարկում։ Արդյունքում Իրանը կարող է շարունակել այս մեթոդով աշխատանքը։
    4️⃣ Հորմուզի նեղուցի փակումը, Իրանի դաշնակից հութիների կողմից Կարմիր ծովով անցումը խափանելու սպառնալիքները, արաբական երկրների տնտեսական կորուստները ստեղծել են իրավիճակ, որ պատերազմն իրոք թանկ է նստում բոլորի վրա։ Եվ խոշոր խաղացողները ստիպված են հաշվի նստել դրա հետ․
    📍ԱՄՆ-ն սահմանափակ մեղմացնում է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները, որ Հնդկաստանը նավթ ստանա,
    📍Չինաստանը միջնորդում է, որ Իրանը թույլ տա Չինաստանի համար նախատեսված էներգակիրների անցումը Հորմուզի նեղուցով։
    Այս պետությունները ստիպված են լրացուցիչ ծանր ու թեթև անել պատերազմի շարունակության հետևանքները և գործողություններ ձեռնարկել (քաղաքական ճնշումներ, միջնորդական ջանքեր և այլն)։
    5️⃣ Իրանի ինտերնետը շարունակում է անջատված մնալ։ Ներսից ինֆորմացիան դուրս է գալիս գրեթե միայն իշխանության թույլտվությամբ։ Ներսի տրամադրությունները դժվար է հասկանալ։ Բայց իշխանությունը հեռացնելու ակտիվ ու մեծ գործողություններ չեն երևում։
    Իշխանության ներսում լուրջ ճեղքում առայժմ տեսանելի չէ, թեև այնտեղ միշտ կան հակասություններ տարբեր թևերի միջև և դրանք այս օրերին էլ ունեն որոշակի դրսևորումներ։ Մոջթաբա Խամենեին դիտարկվում է որպես գերագույն առաջնորդի ամենահավանական թեկնածուն, բայց նրա ընտրությունը հետաձգվում է։
    Ավելի նման է, որ Իրանում սպասողական վիճակում են և ժամանակ են ձգում, որ ԱՄՆ-ն դադարեցնի հետագա գործողությունները։
    @IRI2day