Category: Գեոպոլիտիկա

  • Հարևաններին այլևս չթիրախավորելու վերաբերյալ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտ…

    Հարևաններին այլևս չթիրախավորելու վերաբերյալ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը կարևոր ուղերձ է մի քանի մակարդակում.
    📌Նախ նման կարևոր որոշումը և դրա ներկայացումը հենց նախագահի կողմից, ապա նաև իրականացման ապահովումը հնարավորություն է ընձեռում Փեզեշքիանի՝ որպես Իրանում անցումային առաջնորդի դիտարկման տարբերակ. այս սցենարը, նախագահի մոտեցումների ընկալելիություն գործոնով պայմանավորված, բավականաչափ տարածված է եղել անգամ մինչև պատերազմը։
    📌Մյուս, թերևս ամենաէական հանգամանքը տվյալ որոշման վերաբերյալ՝ որքանով է՞ համակարգը գործում ուղղահայաց, այսինքն՝ արդյո՞ք «Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը» կարողանում է փաստացի կառավարել երկիրը և վերահսկել ԻՀՊԿ-ի գործողությունները։
    Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյան
    @armgeopolitic
    🇮🇷 Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է հարվածներ չհասցնել տարածաշրջանի երկրների վրա, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան @armgeopolitic

  • Պատերազմ Իրանի դեմ. ինչ է ցանկանում ԹուրքիանՀոդվածը քննարկում է, թե ինչպես է Թո…

    🇮🇷🇹🇷 Պատերազմ Իրանի դեմ. ինչ է ցանկանում Թուրքիան
    ▪️Հոդվածը քննարկում է, թե ինչպես է Թուրքիան գնահատում Իրանի շուրջ հնարավոր ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների հետևանքները։ Թեև Թուրքիան և Իրանը պատմականորեն մրցակիցներ են և տարբեր հարցերում հակադիր դիրքերում են գտնվել (օրինակ՝ Սիրիայի պատերազմում), նրանք դարեր շարունակ խուսափել են ուղիղ ռազմական բախումից և պահպանել հարաբերական կայունություն։ Այդ պատմական փորձը ազդում է նաև Թուրքիայի ներկայիս քաղաքական հաշվարկների վրա։
    ▪️Թուրքիայի համար ամենավտանգավոր սցենարը Իրանի պետական համակարգի փլուզումն է, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային քաոսի, մեծ փախստականային հոսքի և տնտեսական ծանր հետևանքների Թուրքիայի համար։ Այդ պատճառով Անկարան փորձել է միջնորդել ԱՄՆ-Իրան բանակցություններում և շահագրգռված է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը՝ մինչև իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։
    ▪️Միևնույն ժամանակ Թուրքիան շահագրգռված չէ նաև Իրանի լիակատար հաղթանակով, քանի որ դա կարող է ուժեղացնել Թեհրանի ազդեցությունը և արագացնել նրա միջուկային ծրագրերը։ Հետևաբար Թուրքիայի համար առավել ցանկալի տարբերակը Իրանի վերահսկելի թուլացումն է՝ հնարավոր ներհամակարգային փոփոխությունների միջոցով, որոնք կպահպանեն պետության կայունությունը, բայց կսահմանափակեն նրա հավակնությունները տարածաշրջանում։
    https://mediamax.am/am/specialprojects/arm_world/60237/

    Պատերազմ Իրանի դեմ. ինչ է ցանկանում է Թուրքիան

  • Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է հարվածներ չհասցնել տարածաշրջանի …

    🇮🇷 Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է հարվածներ չհասցնել տարածաշրջանի երկրների վրա, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն։
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան
    @armgeopolitic

  • Ադրբեջանի իշխանամերձ մամուլը հերքում է, որ Բաքուն որևէ կերպ ներգրավելու է Իրանի…

    🇦🇿🇮🇷 Ադրբեջանի իշխանամերձ մամուլը հերքում է, որ Բաքուն որևէ կերպ ներգրավելու է Իրանի դեմ պատերազմում
    Սա այն մամուլն է, որի «կուրացիան» իրականացվում է հենց Ալիևի աշխատակազմից, ուստի, կարելի է ենթադրել, որ Ալիևը գոնե այս պահին նման մտադրություն չունի ու այս հրապարակումներով դրա մասին նաև արտաքին ազդակներ է ուղարկում:
    Ստորև` մեկ հատված.
    «Отметим в который уже раз: позиция Азербайджана предельно ясна. Баку неоднократно заявлял, что не участвует и не будет участвовать в каких-либо военных операциях против Ирана. Об этом прямо заявил и президент Алиев на позавчерашнем заседании Совета безопасности.
    Поэтому попытки представить Баку как сторону возможной войны против Ирана — не более чем информационная провокация, рассчитанная на создание напряжения и искажение реальной позиции Азербайджана».
    @armgeopolitic

  • Սամվել Կարապետյանի բնակարանային ծրագրի մասինԻմ ընկերների մեջ էլ, շրջապատումս էլ…

    🇦🇲 Սամվել Կարապետյանի բնակարանային ծրագրի մասին
    Իմ ընկերների մեջ էլ, շրջապատումս էլ կան շատ-շատ մարդիկ, ովքեր չեն ամուսնանում, որովհետև բնակարան ձեռք բերելու խնդիր ունեն, գների մասին բոլորդ էլ տեղյակ եք: Ինչի՞ համար ենք մենք փորձում չխոսել այս թեմայից, ամո՞թ է 🙂
    Ես շատ կարևոր եմ համարում, որ սոցիալական նման ծրագրեր են ներկայացվում մարդկանց ու շատ տարօրինակ եմ համարում, որ այլ ուժեր դա չեն անում:
    Մեր ընդդիմության գլխավոր խնդիրներից է նաև միջին մարդու առաջնային ու երկրորդական խնդիրների մասին ճիշտ պատկերացում չունենալը:

  • New York Post-ը հրապարակել է Խամենեի բունկերի անիմացիոն տարբերակը, որը պայթեցրե…

    🇺🇸🇮🇷 New York Post-ը հրապարակել է Խամենեի բունկերի անիմացիոն տարբերակը, որը պայթեցրել է Իսրայելի ԶՈւ-ն։
    @armgeopolitic

  • Թեհրան:@armgeopolitic…

    🇮🇷🇺🇸🇮🇱 Թեհրան:
    @armgeopolitic

  • Երևանում քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքըՀանցագործություն կատարելու կասկածա…

    🇦🇲 Երևանում քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը

    Հանցագործություն կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին, գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
    @armgeopolitic

  • Իրանում իշխանություններին աջակցող ցույցերը շարունակվում են:@armgeopolitic…

    🇮🇷 Իրանում իշխանություններին աջակցող ցույցերը շարունակվում են:
    @armgeopolitic

  • Ինչպես նկատելի է` Ադրբեջանը կոնկրետ սադրիչ գծի մեջ է … Ադրբեջանում կանխվել են…

    Ինչպես նկատելի է` Ադրբեջանը կոնկրետ սադրիչ գծի մեջ է …
    🇦🇿🇮🇷🇮🇱 Ադրբեջանում կանխվել են սինագոգի և Իսրայելի դեսպանատան դեմ ահաբեկչական հարձակումները: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակումները ծրագրվել էին ԻՀՊԿ-ի հետ կապված անձանց կողմից, հաղորդում է ադրբեջանական «Մինվալ» լրատվամիջոցը: @armgeopolitic