Category: Գեոպոլիտիկա

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Զորքերի միավորված խմբավորման օժանդակ կառավ…

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Զորքերի միավորված խմբավորման օժանդակ կառավարման կետ, որտեղ խորհրդակցություն է հրավիրել։
    Առանձնացրել ենք մի քանի հատված նրա խոսքից։
    ■ Ամբողջությամբ ավարտվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը, շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումների ոչնչացումը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքում։
    ■ Ըստ պլանավորածի է ընթանում անվտանգության գոտու ստեղծումը Ուկրաինայի Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանամերձ շրջաններում:
    ■ Այս տարվա սկզբից ռուսական զորքերն ազատագրել են 133 բնակավայր և վերահսկողության տակ վերցրել ավելի քան 3.000 քկմ Դոնբասում և Նովոռոսիայում:

  • Ու, իհարկե, ոչ ոք մարդկանց չի ասում, որ «բենզինային ոգևորության» ֆոնին ռուսական …

    Ու, իհարկե, ոչ ոք մարդկանց չի ասում, որ «բենզինային ոգևորության» ֆոնին ռուսական բանակը շարունակում է առաջնագծում տարածքներ գրավել:
    Հիմա եթե հանրության մի հատված հաճույք է ստանում նրանից, որ պայմանական Իվանն իր պայմանական Պրիորայի մեջ լցնում է ոչ թե 30, այլ 20 լիտր բենզին, թող ստանա այդ հաճույքը, եթե դա իր կյանքում բան է փոխում, բայց մարդկանց ազնվորեն նաև պետք է ասել առաջնագծում իրավիճակի մասին, որ հերթական անգամ Չիբուխչ Արմենյաններն ու Իոանիս Դանիելյանները չխաբեն, որ «2 ամիս էլ ու Ռուսաստանի վերջը գալիս է» ու այսպես 4 տարուց ավել…
    @armgeopolitic
    Ուկրաինան հարվածել է ռուսական նավթային մի քանի ենթակառուցվածքի, ինչի պատճառով վառելիքի մատակարարումները դանդաղել են ու մարդկանց բենզին վաճառում են որոշակի լիմիտով: Հայաստանում մի խմբակ ինքնիշխան ու սուվերեն ոգևորության մեջ է այս կապակցությամբ: Ուզում ես հասկանաս`…

  • Ուկրաինան հարվածել է ռուսական նավթային մի քանի ենթակառուցվածքի, ինչի պատճառով վա…

    Ուկրաինան հարվածել է ռուսական նավթային մի քանի ենթակառուցվածքի, ինչի պատճառով վառելիքի մատակարարումները դանդաղել են ու մարդկանց բենզին վաճառում են որոշակի լիմիտով:
    Հայաստանում մի խմբակ ինքնիշխան ու սուվերեն ոգևորության մեջ է այս կապակցությամբ: Ուզում ես հասկանաս` ինչի՞ հետ է դա կապված, ոչ մի ադեկվատ բացատրություն չես գտնում: Նաև դեպի Հայաստան վառելիքի մատակարարումների հարցում սա խնդիրներ կարող է ստեղծել, այսինքն, ադեկվատության նշույլներ ունեցող մարդու համար այստեղ երևի հրճվելու բան չկա:
    Այս պատկերն ինձ հիշեցնում է այն, թե ինչպես են հասարակության տարբեր շերտեր ոգևորվում, երբ Թուրքիայում օրինակ անտառային հրդեհներ են լինում կամ Ադրբեջանում` երկրաշարժներ: Սա խեղճության մասին է, ոչ ավելին:
    Հ.Գ. պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենար, եթե երկրորդ համաշխարհայինի ժամանակ համացանց լիներ:
    @armgeopolitic

  • Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանը կիրառում է ա…

    Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանը կիրառում է ամբողջովին ինքնավար հարվածային անօդաչու թռչող սարք «Մոլնիյա»` առանց  ռադիոկապի և միանգամայն անխոցելի ՌԷՊ միջոցների համար։
    Այսպես ասած, բաց թողնվելուց հետո  անօդաչուն  թռչում է ինքնուրույն՝ ըստ  երթուղու  նախապես ծրագրավորված կետերի։ Իսկ այնուհետ գործի է դրվում թիրախը  որոնելու,  որսալու և խոցելու համար ներկառուցված նեյրոնային ցանցը, ընդ որում, առանց օպերատորի որևէ մասնակցության։
    Սա դրոնը, փաստացի,  անտեսանելի է դարձնում ուկրաինական ԱԹՍ-ների ռադիոհաճախականության  դետեկտորների մեծ մասի համար, որոնք փնտրում են կառավարման ազդանշաններ։
    https://t.me/mariamoborona

  • «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը պահանջկոտ հայացքով հարց է տալիս, թե «ման…

    ‼️ ‼️ «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը պահանջկոտ հայացքով հարց է տալիս, թե «մանդատ մի վերցրեք» ասողներից քանի՞սն էր ԿԸՀ-ի առաջ, երբ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում պետք է կայացներ:
    Մեկը ԵՍ այնտեղ էի, պարոն Խաչատրյան, ԵՍ այնտեղ էի, բայց լինելով այնտեղ` շատ քիչ մարդկանց եմ տեսել ձեր իսկ ցուցակից:
    Ոնց որ արդեն շատ եք մուննաթ գալիս մարդկանց վրա: Ոչ մի լավ տեղ դա ձեզ չի տանելու:
    Ես հորդորում եմ ընդդիմությանը վերանայել իր պահվածքը: Երկրորդ նախագահի նկատմամբ ունեցած հարգանքը շատ մեծ դեր է խաղացել ու շարունակում է ունենալ, բայց հավերժ չենք կարող լսել մուննաթ` ուղղված մեզ:

  • Գերմանիան և Ուկրաինան ստեղծում են համատեղ խումբ Գերմանիայից զորակոչային տարիքի …

    🇩🇪🇺🇦 Գերմանիան և Ուկրաինան ստեղծում են համատեղ խումբ Գերմանիայից զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց արտաքսելու համար՝ նրանց ռազմաճակատ ուղարկելու նպատակով։
    @armgeopolitic

  • 2025 թվականին անշարժ գույքի շուկայում արձանագրվել են պահանջարկի հարաբերական կա…

    🇦🇲 📉 2025 թվականին անշարժ գույքի շուկայում արձանագրվել են պահանջարկի հարաբերական կայունացման, ինչպես նաև գների աճի դանդաղման միտումներ։
    🔹 Տարվա կտրվածքով անշարժ գույքի շուկան բնութագրվել է ակտիվության որոշակի թուլացմամբ, որը դրսևորվել է ինչպես անշարժ գույքի, այնպես էլ հիպոտեկային վարկավորման պահանջարկի հարաբերական նվազմամբ:
    🔹 Հիպոտեկային վարկավորման նոր տրամադրումները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են, որն ուղեկցվել է պաշարային ցուցանիշի աճի տեմպերի նվազմամբ:
    ՀՀ ԿԲ
    @armgeopolitic

  • Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությ…

    🇮🇷🇦🇲 Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։
    @armgeopolitic

  • Վերջին 1 ամսում ամենաշատը քննարկված հարցը դա այն էր, որ Ծառուկյանն անցե՞լ է անցո…

    Վերջին 1 ամսում ամենաշատը քննարկված հարցը դա այն էր, որ Ծառուկյանն անցե՞լ է անցողիկը, թե՞ ոչ, նրա մանդատները գողացվե՞լ են, թե՞ ոչ, բայց մենք լրիվ այլ հարց ենք ցանկանում բարձրացնել նույն տրամաբանության մեջ։
    Իսկ Գագիկ Ծառուկյանը ինչի՞ համար էր պայքարում 4 տոկոսի համար, որ մի հատ էլ քննարկենք, որ նա անցե՞լ է անցողիկը, թե՞ ոչ։ Այսինքն, ինչու՞ է նրա ամբողջ քարոզարշավը կազմակերպվել 4 տոկոսը մի կերպ հաղթահարելու մոտեցմամբ։ Անցողիկի մասին պետք է մտածեին օրինակ Արման Թաթոյանը, Կարգին Հայկոն ու նման տրամաչափի մարդիկ, բայց միլիարդատեր ու քաղաքական կապիտալ ունեցող Ծառուկյանը 4 տոկոսի համար չէ, որ պետք է պայքարեր։
    Հիշեցնենք, որ շեմը 5 տոկոսից 4 տոկոս է իջեցվել միայն վերջերս։ Այսինքն, եթե ՔՊ-ն այդ փոփոխությունը չկատարեր ու կուսակցությունների համար շեմը մնար 5 տոկոս, ինչպես 2021-ին, անգամ այդ բանավեճը չէր լինելու ԲՀԿ-ի անցնել — չանցնելու հետ կապված։
    @armgeopolitic