🇮🇷Իրանի իշխանությունները 40-օրյա սուգ են հայտարարել սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ Հաջորդ յոթ օրերը հայտարարվել են ոչ աշխատանքային՝ ի նշան սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սգո օրերի, հաղորդում է պետական հեռուստատեսությունը։ @armgeopolitic
🔴🇮🇷🇺🇸 Իրանը պաշտոնապես հերքեց հոգևոր առաջնորդի մահվան լուրը «Խամենեին ողջ է և անվտանգ ու գտնվում է ապահով վայրում։ Նախագահ Փեզեշքիանը նույնպես»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ @armgeopolitic
🇮🇱🇮🇷 Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարին, ԻՀՊԿ-ի հրամանատարին ու հոգևոր առաջնորդի խորհրդականին սպանելու մասին: Որևէ տեղեկություն հաստատված չէ: @armgeopolitic
Կրկնում ենք` Ալի Խամենեիի մահը որևէ կերպ հաստատված չէ: Ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ, սա կարող է լինել դրա բաղադրիչ: Քանի դեռ չկա Իրանից հաստատում, առկա տեղեկությունները միայն մամուլի հրապարակումներ են: @armgeopolitic