Category: Գեոպոլիտիկա

  • Էկոնոմիկայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում՝ նշելով, որ «Հայաս…

    Էկոնոմիկայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում՝ նշելով, որ «Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է»։
    Այո, պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազել է, սակայն շատ ավելի կարևոր է պարտքի սպասարկման և բյուջեի եկամուտների հարաբերակցությունը, այսինքն՝ մեր եկամուտներից քանի տոկոսն ենք հատկացնում պետական պարտքի սպասարկմանը։
    Եվ այսպես, 2017թ․ պետական պարտքի տոկոսավճարներին հատկացվել է բյուջեի 8,1%-ը, իսկ ահա 2025թ․ պետական պարտքի սպասարկման համար ստիպված ենք եղել հատկացնել բյուջեի եկամուտների 10,6%-ը։
    Այսպիսով, մեր ծախսերի 2,5%-ը լրացուցիչ հատկացնում ենք պետական պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այլ ծախսեր կատարելու հնարավորությունը։ Օրինակ, նշված 2,5%-ը կազմում է առողջապահության ամբողջ ծախսերի կեսը, կամ այդ գումարով կարելի է նվազագույն թոշակը դարձնել մոտ 60 000 դրամ։
    Պատկերավոր ասած, ընտանիքը հիմա իր եկամուտներից ավելի շատ մասնաբաժին է հատկացնում վարկերի մարմանը, քան՝ կենսապահովման ծախսերին։
    Իսկ այս ամենի պատճառը պարզ է՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով։

  • Դոնալդ Թրամփը նպատակ ունի մինչև հուլիս ամիս հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտ…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Դոնալդ Թրամփը նպատակ ունի մինչև հուլիս ամիս հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտի։
    Bloomberg
    @armgeopolitic

  • Պենտագոնը 4.5 միլիարդ դոլար կծախսի՝ B-21 Raider նորագույն ռմբակոծիչների արտադրո…

    🇺🇸 Պենտագոնը 4.5 միլիարդ դոլար կծախսի՝ B-21 Raider նորագույն ռմբակոծիչների արտադրությունը արագացնելու համար։
    @armgeopolitic

  • Ռուսաստանն ու Ուկրաինան գտնվում են հակամարտության «վերջի սկզբում»:Վլադիմիր Զելե…

    🇺🇦🇷🇺 Ռուսաստանն ու Ուկրաինան գտնվում են հակամարտության «վերջի սկզբում»:
    Վլադիմիր Զելենսկի
    @armgeopolitic

  • Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2027 թվականի փե…

    🇪🇺🇷🇺 Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը
    Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական հանդեսի կայքում հրապարակված որոշման մեջ։
    @armgeopolitic

  • Արդյո՞ք բարձր է Իրան — ԱՄՆ պատերազմի հավանականությունըԱմերիկյան զինված ուժերը բ…

    🇺🇸🇮🇷 Արդյո՞ք բարձր է Իրան — ԱՄՆ պատերազմի հավանականությունը
    Ամերիկյան զինված ուժերը բերված են 100 տոկոսանոց պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի։ Ինչ վերաբերում է Թրամփին, ապա վերջնական որոշումը իրենն է, սակայն նա դեռևս հապաղում է:
    Այստեղ, կարծում եմ, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել՝ երկու ռազմավարական խնդիր լուծելու համար։ Առաջինը կայանում է նրանում, որ նա պետք է ձևավորի համապատասխան հասարակական ընկալում և աջակցություն, որի արդյունքում միայն կարողանա դիմել գործողությունների։ Նա պետք է ցույց տա, որ բանակցային բոլոր հնարավորությունները սպառված են, և այլևս հնարավոր չէ բանակցություններ վարել, ինչպես նաև առաջ մղի այն թեզը, որ Իրանը չափազանց մոտ է միջուկային զենքի ձեռքբերմանը։
    Երկրորդ կարևոր հանգամանքը պայմանավորված է ներքաղաքական ռիսկերի նվազեցմամբ։ Եթե ռազմական օպերացիան ունենա ծանր հետևանքներ ամերիկյան բանակի կամ զինվորականների համար, դա ուղղակի հարված կհասցնի Թրամփի և հանրապետականների վարկանիշին, ինչի արդյունքում հանրապետականները նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող են պարտություն կրել, և դեմոկրատները կարող են առաջ բերել իմպիչմենթի օրակարգը։ Այս պահին էլ Ներկայացուցիչների պալատում կա 3 իմպիչմենթի նախագիծ և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, նախորդ անգամվա օրինակով որոշ հանրապետակններ կրկին կարող են միանալ իմպիչմենտին:
    Ավելին, նրա նախորդ նախագահության շրջանում դեմոկրատները նախաձեռնեցին իմպիչմենտի գործընթաց, ձևավորեցին հանրային ուժեղ ճնշում հանրապետականների նկատմամբ, ինչպես նաև ակտիվ քաղաքական և մեդիա արշավ ծավալեցին՝ գործընթացը հանրային օրակարգում պահելու համար, ինչի արդյունքում էլ շուրջ 1 տասնյակ հանրապետականներ միացան իմպիչմենտին:
    Այսինքն Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու և մտածելու, սակայն ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է:
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան
    @armgeopolitic

  • Մեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ մեծ ընտանիքների համար պետք է տունՄեր երկրում շա…

    🇦🇲 Մեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ մեծ ընտանիքների համար պետք է տուն
    Մեր երկրում շատ տղաներ չեն ամուսնանում, որովհետև տան խնդիր կա, տուն չեն կարողանում գնել, գները շատ բարձր են։ Ընտանիքները երրորդ երեխա չեն ունենում կրկին տան խնդրի պատճառով։
    Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի մեջ առանձին կետ նվիրված է մատչելի բնակարաններին:
    @armgeopolitic

  • Լեհական բանակը զորավարժություններ է անցկացրել։@armgeopolitic…

    🇵🇱 Լեհական բանակը զորավարժություններ է անցկացրել։
    @armgeopolitic

  • Ունե՞ս ուժեղ մրցակից, արգելիր մասնակցությունըԱրամ Զավենի Սարգսյանը հայտարարել է,…

    Ունե՞ս ուժեղ մրցակից, արգելիր մասնակցությունը
    Արամ Զավենի Սարգսյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ն չպետք է գրանցի Սամվել Կարապետյանի ուժին ու չպետք է թույլ տա նրանց մասնակցել ընտրություններին: Նույնաբովանդակ հայտարարություններ կատարվում են մերձիշխանական այլ շրջանակների կողմից ևս:
    Ժողովրդավարությունից, արևմտյան ինչ-որ արժեքներից խոսող մարդիկ Պուտինյան մեթոդներով պարզապես ուզում են արգելել կոնկրետ ուժի մասնակցությունը, որովհետև զգում են իշխանությունը կորցնելու իրական վտանգ, տեսնում են, որ հայտնվել է ուժ, որը կարողանում է խոսակցության մեջ մտնել ժողովրդի հետ, կարողանում է շահել ժողովրդի համակրանքը:
    Ի՞նչն է խնդիրը, ինչու՞ եք վախենում: Թող լինեն ընտրություններ ու ժողովուրդը որոշի, թե ում է տալիս մանդատ: Ո՞վ եք դուք, որ արգելեք որևէ մեկի մասնակցությունը, ո՞վ եք դուք:
    Ժողովրդավարության քողի տակ թաքնվող այս մարդիկ հոգու խորքում պարզապես փոքրիկ դիկտատորներ են, որոնք ցանկացած քայլի պատրաստ են, միայն թե չկորցնեն իշխանությունը:
    @armgeopolitic

  • Նոր մի աննախադեպ բան տեսա։ Լուրերի հաղորդավարը քաղաքական գնահատականներ էր հնչեցն…

    Նոր մի աննախադեպ բան տեսա։ Լուրերի հաղորդավարը քաղաքական գնահատականներ էր հնչեցնում ընդդիմության վերաբերյալ, ավելին՝ նրա տեքստը ուղեկցվում էր միակողմանի ռեպորտաժով, որտեղ առկա էր միայն մեկ կարծիք։ Հայ ժուռնալիստիկայի և Հանրային հեռուստաընկերության պատմության ընթացքում այդպիսի բան չէի տեսել, որ լուրերի հաղորդավարները այդքան ուղիղ և անթաքույց քաղաքական քարոզչություն իրականացնեն։
    Իշխանական պրոպագանդա միշտ էլ եղել է, բոլոր իշխանությունների օրոք էլ հարցազրուցավարները, talk show-ների հաղորդավարները այս կամ այն կերպ քարոզչությամբ զբաղվել են, բայց այսպես հանդուգն ու լկտի ձևով, սուֆլյորով լուրեր կարդացող մարդկանց շուրթերով ՔՊ պատգամավորին հարիր տեքստեր արտաբերելը, հնարավոր դարձավ միայն Փաշինյանի ռեժիմի շնորհիվ։
    Կարպիս Փաշոյան
    @armgeopolitic