Category: Գեոպոլիտիկա

  • Մենք լի ենք հավատով և վճռականությամբ պաշտպանելու մեր արդար իրավունքները:Վեհափառ…

    🇦🇲 Մենք լի ենք հավատով և վճռականությամբ պաշտպանելու մեր արդար իրավունքները:
    Վեհափառ Հայրապետ
    @armgeopolitic

  • Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել է Վեհափառի գործը քննե…

    🇦🇲 Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել է Վեհափառի գործը քննելուց:
    @armgeopolitic

  • Կարո՞ղ եք բացատրել՝ այդ օրենը ինչո՞ւ ենք ընդունել:Լևոն Քոչարյանը՝ «ԵՄ մտնելու» …

    🇦🇲 Կարո՞ղ եք բացատրել՝ այդ օրենը ինչո՞ւ ենք ընդունել:
    Լևոն Քոչարյանը՝ «ԵՄ մտնելու» օրենքի մասին
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը լուսանկարվել է Տարոն Աճեմօղլուի հետ՝ ասելով, որ Աճեմօղլուն մե…

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը լուսանկարվել է Տարոն Աճեմօղլուի հետ՝ ասելով, որ Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի առաջիկայում այցելել Հայաստան։
    Լավ, քանի՞ անգամ կարելի է Աճեմօղլուին «ծախել» հայ ժողովրդի վրա։ Չի «ծախվում», չի «ուտվում» Աճեմօղլուն, ընկերներ։
    @armgeopolitic

  • Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ եթե ԱԺ-ում ընդդիմությունը սկսում է խոսել …

    Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ եթե ԱԺ-ում ընդդիմությունը սկսում է խոսել Արցախից, դա նշանակում է, որ այլ խոսելու բան ընդդիմությունը չունի։ Այսինքն, Արցախն այս մարդկանց համար «զապաս» մի թեմա է, որը միշտ կա։
    Հարգելի ընդդիմադիրներ, պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հաղթել է արդեն 2 ընտրություն, Արցախի վերջնական կորստից հետո՝ 1 ընտրություն։ Սա ձեզ ինչ-որ բան պետք է ասի։
    Ընդդիմության խոսույթը որևէ աղերս չունի հասարակ մարդկանց ամենօրյա խնդիրների ու հոգսերի հետ։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի…

    Նիկոլ Փաշինյանը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող հանրաքվե անցկացնել մի հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։
    Բնականաբար, նա իրավացի է․ գոյություն չունեցող հարցի շուրջ հանրաքվե չեն անցկացնում։
    Շուրջ երեք տարի է՝ նույնն եմ ասում Ալիևի պահանջած հանրաքվեի վերաբերյալ, քանի որ այս փաստարկը կիրառելի է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող սահմանադրական հանրաքվեից հրաժարվելու դեպքում։
    Եթե Ալիևը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, ապա Սահմանադրական դատարանը՝ միակ մարմինը, որն իրավասու է նման հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու, դեռևս 2024 թվականին արձանագրել է, որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած՝ նման հարց գոյություն չունի։
    Ուրեմն ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները մի դեպքում պնդում, որ պարտադրվող հանրաքվեի առարկա գոյություն չունի, և հրաժարվում են այն անցկացնելուց, իսկ մյուս դեպքում հեշտությամբ համաձայնում են նման պարտադրանքին։ Ավելին՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, որ Ադրբեջանում ազդակներ են ստացել, թե Հայաստանում սկսվում է սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացը։
    Իմ մոտեցումը հետևյալն է․ գոյություն չունեցող հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելու ցանկացած արտաքին պարտադրանք՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս, պետք է հավասարապես մերժվի։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միո…

    🇦🇲 Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։
    Նիկոլ Փաշինյան
    @armgeopolitic

  • Գանք մի հարցի․ եթե Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին չի ճանաչում ՀՀ լեգիտիմ ղեկավար օգ…

    Գանք մի հարցի․ եթե Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին չի ճանաչում ՀՀ լեգիտիմ ղեկավար օգոստոսի 2-ից հետո, ապա հիմա ու՞մ են նստած լսում ԵԱՏՄ նիստում։
    @armgeopolitic
    🇷🇺🇦🇲 Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, բայց հենց նշված օրենքի ընդունման փաստը (ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին) նշանակում է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Երբ ապագայում պատրաստ կլինի…

  • TRIPP-ը թուրք-ադրբեջանական շահերի մասին նախագիծ է Հայաստանի սուվերեն տարածքում, …

    TRIPP-ը թուրք-ադրբեջանական շահերի մասին նախագիծ է Հայաստանի սուվերեն տարածքում, որը կրում է ԱՄՆ-ի նախագահի անունը ու կառավարվում է ռուս բիզնեսմենի կողմից: Այսինքն, նախագիծ է բոլորի ու ամեն ինչի մասին, բացի Հայաստանից, բայց Հայաստանի հաշվին:
    Ու այո, մենք ակնկալում ենք, որ ընդդիմության պատգամավորները բավարար համարձակություն կունենան, որ երբ իրենց հարց ուղղվի TRIPP-ի մասին, իրենք ասեն, որ դեմ են դրան ու բացատրեն, թե ինչու, որովհետև եթե դուք TRIPP-ին կողմ եք, ապա Փաշինյանը ինչու՞ պետք է գնա, անում է էլի:
    Եթե մի բանի վրա ԱՄՆ-ի նախագահի անունն է դրված, չի նշանակում, որ աղը պետք է վերցնել ու ընկնել հետևից:
    @armgeopolitic

  • Վարդևանյան, Քոչարյան, TRIPP. եկեք ավելի լուրջ վերաբերվենք անվտանգային հարցերինԱզ…

    Վարդևանյան, Քոչարյան, TRIPP. եկեք ավելի լուրջ վերաբերվենք անվտանգային հարցերին
    Ազգային ժողովում տեղի ունեցողին շատ քիչ եմ հետևում, ծանրաբեռնվածության պատճառով ժամանակս չի ներում, բայց ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածու Արամ Վարդևանյանն այսօր խոսել է մի թեմայից, որին ուզում եմ անդրադառնալ։ Այդ թեման անվտանգային է, մասնավորապես, TRIPP-ը։
    Իշխանական no name պատգամավորներից մեկը հարց ուղղեց Արամ Վարդևանյանին, թե նշեք՝ ո՞րն է «Ուժեղ Հայաստանի» ու «Հայաստան» դաշինքի տարբերությունը։ Վարդևանյանն էլ, որպես տարբերության օրինակ, բերեց TRIPP-ը, որ «Հայաստան» դաշինքը դեմ է դրան, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ կողմ, չնայած ունի իր առաջարկները։ Որպեսզի ինչ-որ բանին լինենք կողմ կամ դեմ, պետք է, նախ, հասկանանք, թե ինչի՞ մասին է խոսքն ընդհանրապես ու որքանո՞վ դա կապ ունի Հայաստանի շահերի հետ։
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցմանը TRIPP-ի մասով շատ լավ ծանոթ եմ, առիթ ունեցել եմ հենց իր հետ քննարկել նաև այդ հարցը, լսել իր կարծիքն ու մտահոգությունները։ Ի՞նչ է ասում Քոչարյանը, այսինքն, «Հայաստան» դաշինքը։ Իր այս տեսքով TRIPP-ը պրոյեկտ է Ադրբեջանի ու Թուրքիայի մասին՝ Հայաստանի տարածքում։ Եթե հանենք PR բաղադրիչն ու քննարկենք բովանդակությունը, ապա դա մի նախագիծ է մեր սուվերեն տարածքի վրա, որը ձեռք է բերում անհասկանալի ստատուս, հայտնվում են «փայատերեր»՝ տոկոսային ինչ-որ բաշխվածությամբ ու այդ ամենի արդյունքում Ադրբեջանը «անխոչընդոտ» ճանապարհ է ստանում Նախիջևանից դեպի Ադրբեջանի արևմտյան հատվածներ ու հակառակ ուղղությամբ։ Նույն Քոչարյանն առաջարկում էր, որ եթե մենք որևէ տարածքի տալիս ենք հատուկ ստատուս՝ անունը դնելով TRIPP, ապա այն իր այդ ստատուսով պետք է ձգվի մինչև Երասխ ու Հայաստանն էլ նույն պայմաններով հնարավորություն ունենա իր մի հատվածից գնալ մյուս հատված։ Ի՞նչ է ստանում Հայաստանը TRIPP-ի այն նախագծից, որին այս պահին մենք ծանոթ ենք։ Ոչինչ ու եթե Վարդևանյանը պատասխան հարցեր ուղղեր ՔՊ պատգամավորներին այդ նախագծի բովանդակության ու մեզ հայտնի դրույթների մասին, համոզված եմ, որ նրանք չէին կարող պատասխանել հարցերին, որովհետև, նախ, տպավորություն ունեմ, որ խորքային ծանոթ էլ չեն դրան, իսկ եթե ծանոթ էլ են, ապա ստիպված էին լինելու հենց իրենք արձանագրել, որ այնտեղ Հայաստանի մասին ոչինչ չկա գրված։ Պարզապես TRIPP-ը դարձրել են պրոպագանդիստական թեզ ու այն օգտագործում են, օգտագործում են պարզամիտ՝ «Դու հավատու՞մ ես Եհովային» տրամաբանության մեջ։ Այսինքն, եթե դու ունենաս համարձակություն ու ասես, որ ոչ, TRIPP-ը իր այս տեսքով ընդունելի չէ ու չի բխում Հայաստանի շահերից, դու ի՞նչ ես հռչակվում իշխանության կողմից։ Այո՜, ռուսական գործակալ։ Այսօր դա է թրենդը։
    Ես հարգում եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, դրա առաջնորդ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև Արամ Վարդևանյանին, որն այսօր խոսել է այս թեմայից՝ նշելով, որ իրենք կողմ են ծրագրին ու իրենց նկատմամբ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ այս հարցում չեմ կիսում իրենց կարծիքը, չեմ լսել իրենց կողմից հիմնավորված ու բովանդակային մոտեցում, առաջարկներ այդ նախագծի հետ կապված ու TRIPP-ը, իր ներկայիս տեսքով, Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել։ Եթե ունենում ենք ապաշրջափակում, ապա բոլոր ճանապարհները պետք է ունենան նույն կարգավիճակը, չի կարող լինել Ադրբեջանի համար հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ կամ տրանսպորտային հանգույց։
    Կարող ենք նաև քննարկել, թե Իրան — ԱՄՆ հակամարտության մեկնարկից հետո որքանո՞վ է անվտանգային առումով նպատակահարմար այդ նախագծի իրականացումը, քանի որ Իրանը սուր դիրքորոշում ունի այդ հարցում ու Քաթարի, Բահրեյնի, Դուբայի ու տարածաշրջանի մյուս երկրների օրինակով մենք տեսանք, որ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ։
    Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք անվտանգային ու ռազմավարական բնույթ ունեն, ընդդիմության կողմից պետք է առավել խորքային ու բովանդակային գնահատականների արժանանան, հենց ընդդիմությունը պետք է հանրությանը ներկայացնի իրական պատկերն այդ հարցերի հետ կապված ու ընդդիմությունը չպետք է կուլ տա իշխանության կողմից նետվող «Դուք հավատու՞մ եք Եհովային» ոճի խայծերը, որովհետև իրենց նման հարցադրումներին պատասխան չկա ու այդ հարցերը չեն հնչում պատասխան ստանալու ակնկալիքով․ ոչ «այո»-ն է պատասխան, ոչ էլ «ոչ»-ը։