Category: Գեոպոլիտիկա

  • Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը իր երկրի դեմ վարում …

    🔴🔴🔴 Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը իր երկրի դեմ վարում է հիբրիդային պատերազմ՝ բոլոր մեթոդներով, ներառյալ կոգնիտիվ ճնշումը:
    Հայաստանի կառավարող մեծամասնության պատգամավորներն ու քարոզչական ճակատի մարտիկները կարծում եմ պետք է թարմացնեն իրենց բառապաշարը եւ ձեւակերպումները, ներառելով Սանդուի նոր բառակապակցությունը՝ «կոգնիտիվ ճնշում»: Հայաստանի ԱԳՆ թերեւս պետք է դիմի Եվրամիությանը, ակնկալելով, որ հնարավոր կլինի 15-20 միլիոն եվրո էլ ստանալ «կոգնիտիվ ճնշմանը» դիմակայելու համար: Կամ ասելով, որ հիբրիդային պատերազմում նաեւ կոգնիտիվ ճնշումն է ավելացել, հետեւաբար պետք է «հայկական ժողովրդավարությունը» փրկելու համար նախատեսված օգնությանը մի 15 միլիոն էլ ավելացնել:

  • Ռուսաստանում տարեկան գնաճը 2026 թվականի հունվարին կազմել է 6% ՝ 2025 թվականի դե…

    🇷🇺 Ռուսաստանում տարեկան գնաճը 2026 թվականի հունվարին կազմել է 6% ՝ 2025 թվականի դեկտեմբերի 5,59%-ի համեմատ:
    @armgeopolitic

  • Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հունվար ամսվա հա…

    ⚡️ Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հունվար ամսվա համար ՀԷՑ-ից ստացել են շուրջ կրկնակի ավել գումար որպես հոսանքի վարձ, քան նախորդող ամիսներին:
    Մեզ խնդրում են բարձրաձայնել խնդրի մասին: Հարգելի պատգամավորներ, ընդունեք այս ահազանգը ի գիտություն և զբաղվեք այս խնդրով, հասկանանք` ի՞նչ հնարք են արել «ազգայնացված» ՀԷՑ-ում:
    @armgeopolitic

  • ՀՀ օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ երկրորդ, այս դեպքում նաեւ երրորդ երկրի քա…

    🔴🇦🇲 ՀՀ օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ երկրորդ, այս դեպքում նաեւ երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի,ոչ վարչապետի թեկնածու:
    Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին
    @armgeopolitic

  • Միլիարդավոր դրամների մսխում․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյա…

    🇦🇲 Միլիարդավոր դրամների մսխում․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել Երևանի փողոցներից։
    @armgeopolitic

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախատեսում է Հունգարիայի և Սլով…

    🇺🇸🇭🇺🇸🇰 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախատեսում է Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ քննարկել ռուսական էներգակիրների ներմուծման դադարեցման հարցը։
    @armgeopolitic

  • Ռուսաստանի տնտեսությունը կշարունակի դանդաղել 2026 թվականին, հայտարարել է տնտեսա…

    🇷🇺 Ռուսաստանի տնտեսությունը կշարունակի դանդաղել 2026 թվականին, հայտարարել է տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Նա երկրում աճի տեմպերի կտրուկ անկումը որակել է որպես «բնական գին, որը պետք է վճարել ցածր գնաճի համար»։
    «Աճի տեմպերի վերականգնումը լավագույն դեպքում տեղի կունենա մինչև 2026 թվականի վերջը, բայց, ամենայն հավանականությամբ, 2027 թվականին», — զգուշացրել է Ռեշետնիկովը։ Նա նաև հավելել է, որ տնտեսության մեջ, հավանաբար, 2020 թվականից ի վեր առաջին անգամ կնվազի ներդրումները։
    @armgeopolitic

  • Մենք ստեղծում ենք այնպիսի Հայաստան, որտեղ երիտասարդները չեն փախչի, այլ կմնան և …

    🇦🇲 Մենք ստեղծում ենք այնպիսի Հայաստան, որտեղ երիտասարդները չեն փախչի, այլ կմնան և կկառուցեն, որտեղ ընտանիքները կապրեն արժանապատիվ, որտեղ գյուղերը կվերակենդանան, որտեղ գործարանները կվերաբացվեն, որտեղ աշխատանքն ու արժանապատվությունը կրկին կլինեն բարձրագույն արժեք։ Սա է ուժեղ Հայաստանը։
    Ալեքսան Ալեքսանյան
    @armgeopolitic

  • Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են երևանցիները փոսերը լցնում սե…

    🇦🇲 Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են երևանցիները փոսերը լցնում սեփական միջոցներով և ջանքերով։
    Ջերմ ողջույններ Տիգրան Ավինյանին և պետական պարտքով անորակ ասֆալտ արած իշխանություններին։
    @armgeopolitic

  • Չգիտեմ, այն անհավանական արտահայտությունը, որ օրերս հնչեց Նիկոլ Փաշինյանի բերանից…

    Չգիտեմ, այն անհավանական արտահայտությունը, որ օրերս հնչեց Նիկոլ Փաշինյանի բերանից միայն ի՞մ ականջն է ծակել։ Փաշինյանն ասում է. «Աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ Հայաստանը 99 տարի որպես ինքնիշխան, անկախ պետություն գոյություն է ունենալու»։ Ինչ ասեմ։ Նախ՝ նման «երաշխիք» իրեն ոչ ոք չի տվել։ Դա իր երևակայության արգասիքն է։
    Բայց անկախ նրանից Փաշինյանը ինչ է հասկացել, այս հայտարարությունը ապացույցն է Հայաստանի ցավալի ու խղճուկ կագավիճակի, որին մեզ հասցրել է այս իշխանությունը։ Այս հայտարարությունը նաեւ մատնում է օր ու գիշեր խաղաղության ու ինքնիշխանության մասին խոսացող Փաշինյանի իրական մտքերը. ենթագիտակցությունն ընդունում է ու իրենից անկախ բարձրաձայն հայտարարում, որ իրականում իրենք Հայաստանը հասցրել են այն վիաճկին, որ կասկածի տակ է նույնիսկ Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն, եւ ինչ-որ երրորդ կողմ պետք է «ասի» որ Հայաստանը ինչ-որ ժամկետով կարող է գոյություն ունենալ։ Ինչ է սա, եթե ոչ՝ խղճալի վիճակ։
    Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում՝ ընթացիկ, հետո՝ սառեցված կոնֆլիկի պայմաններում Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առեւտրի առարկա չի եղել։ Քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը։
    Հայաստանի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքը այլոց հանձնելու այլընտրանքը օրակարգային է դարձել Փաշինյանի բերած «խաղաղության» արդյունքում։ Ընդ որում՝ այդ գոյության իրավունքն էլ ժամկետով է։ Ու սա ներկայացվոմ է որպես ձեռբերում։ Փաստորեն կարող էր ավելի վատ լինել՝ ենթադրենք 50 տարվա գոյության խոստման դիմաց զիջեինք Սյունիքի միջանցքը։ Կամ միգուցե եւս մի 20 տարի ավելանա մեր երկրի «գոյության հնարավորությանը»՝ մի կտոր էլ Տավուշից զիջելու հաշվին։
    Դիվանագիտական ու քաղաքական ֆիասկոները այլեւս չեն զարմացնում։ Անկեղծորեն զարմացնում է այս բարձրաձայն խոստովանությունը որ խաղաղություն իրականում չկա, կա վտանգ, որ Հայաստանը կարող է գոյություն չունենալ։
    Եվ դա, անկախ իրականում չտրված որեւէ երրորդ կողմի խոստման, այս իշխանության չգնալու պարագայում շատ շոշափելի վտանգ է։ Այնքան շոշափելի, որ նույնիսկ իրենք են խոստովանում։
    ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյան
    @armgeopolitic