Category: Գեոպոլիտիկա

  • Մենք չենք կարող ողջունել բռնությունը, բայց փաստ է, որ եթե իշխանությունն ինքն է ա…

    Մենք չենք կարող ողջունել բռնությունը, բայց փաստ է, որ եթե իշխանությունն ինքն է աչք փակում երկրում նման իրավիճակի վրա ու ինքն է շատ դեպքերում հարցը տանում դեպի բռնությունը, դա բումերանգով վերադառնալու է իրեն։
    @armgeopolitic
    🇦🇲 Դաժան ծեծի է ենթարկվել ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, որը հայտնի է անշարժ գույքի շուկայում իր կասկածելի գործունեությամբ։ @armgeopolitic

  • Իմ նախորդ ուղերձներից մեկում նշել էի, որ Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկան…

    🇦🇲 Իմ նախորդ ուղերձներից մեկում նշել էի, որ Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս։ Ավանդական շուկաներ կորցնելուց հետո չափազանց դժվար է լինելու վերադառնալ հին դիրքերին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի անհնար։ Նրանք, ովքեր ապրում և աշխատում են իրական կյանքում, սա շատ լավ գիտեն։ Նրանք, ովքեր ապրում են կաբինետներում, սա չեն պատկերացնում։
    Գագիկ Ծառուկյան
    @armgeopolitic

  • Թիկունքի ռազմավարական խորության առկայությունը, որը երկար ժամանակ Ռուսաստանի առավ…

    Թիկունքի ռազմավարական խորության առկայությունը, որը երկար ժամանակ Ռուսաստանի առավելությունն էր, այժմ Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության համար դառնում է առանձնահատուկ խնդիր, քանի որ ռուսական ՀՕՊ-ի գերակշիռ մասը կենտրոնացած է Մոսկվայի, պետական նստավայրերի, Ղրիմի կամրջի և Պետերբուրգի շուրջ։
    Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն արդեն հասնում են թիրախներին Ուրալյան տարածաշրջանում, Սիբիրում և Մոսկվայից հեռու գտնվող այլ հատվածներում։
    Ուկրաինական հարվածները խոցել են նավթային օբյեկտներ, կրիտիկական ռազմական գործարաններ և ռուսական լոգիստիկայի համակարգային կարևորության օբյեկտներ։
    Մենք Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը ներկայացրել ենք  անհրաժեշտ բոլոր առաջարկները ՝ պատերազմն արժանապատիվ խաղաղությամբ ավարտելու համար։
    Զելենսկի
    https://t.me/mariamoborona

  • Աջ ու ձախ բոլորին Նիկոլի զոմբի անվանող, իսկ 2020-ին այդ նույն Նիկոլի տիկնոջ գլխա…

    Աջ ու ձախ բոլորին Նիկոլի զոմբի անվանող, իսկ 2020-ին այդ նույն Նիկոլի տիկնոջ գլխավորած «Էրատո» ջոկատի կազմում հանուն Արցախը չհանձնելու «անձնուրաց մարտեր մղած» այս աղջիկը` Արսինե Մինասյան անունով, ամենաջերմ ու սրտաճմլիկ մաղթանքներով շնորհավորել է Նիկոլի զոմբիներ բուծող ֆաբրիկայի վարիչին` որդի ունենալու կապակցությամբ:
    Իսկ դուք ընկել եք «Ուժեղների» էն տղու հետևից, թե ինչու՞ է շնորհավորել:
    Օֆ, աման, չիդեմ…
  • Եթե ճիշտ ենք հիշում, ապա «Հայաստան» դաշինքը ևս տարիներ առաջ փորձել էր խաղի կանոն…

    Եթե ճիշտ ենք հիշում, ապա «Հայաստան» դաշինքը ևս տարիներ առաջ փորձել էր խաղի կանոններ գծել ՔՊ-ի հետ ու զերծ մնալ ինչ-որ գծեր անցնելուց, իսկ թե ինչ եղավ հետո, բոլորիս աչքի առաջ է:
    Ցավալիորեն այս իշխանությունները չեն պահում այդ կարմիր գծերը ու սա երկարաժամկետ կտրվածքով հենց իրենց է վնասելու, որովհետև այդ թիմում, եթե խելքը գլխին մեկը լիներ, կբացատրեր իր թիմակիցներին, որ իրենք հավերժ չեն ու ինչ-որ մի օր իրենք կորցնելու են իշխանությունը:
    @armgeopolitic
    Սամվել Կարապետյանի թիմակից Արմեն Աբովյանի արարքն արդեն բավարար չափով դատապարտվեց ընդդիմադիր շրջանակների կողմից: Հիշեցնենք` Արմենը Տարոն Չախոյանի լուսանկարի տակ շնորհավորել էր նրան երեխա ունենալու կապակցությամբ: Հարցը ունի 2 կողմ, քննարկենք յուրաքանչյուրը.…

  • Սամվել Կարապետյանի թիմակից Արմեն Աբովյանի արարքն արդեն բավարար չափով դատապարտվեց…

    Սամվել Կարապետյանի թիմակից Արմեն Աբովյանի արարքն արդեն բավարար չափով դատապարտվեց ընդդիմադիր շրջանակների կողմից: Հիշեցնենք` Արմենը Տարոն Չախոյանի լուսանկարի տակ շնորհավորել էր նրան երեխա ունենալու կապակցությամբ:
    Հարցը ունի 2 կողմ, քննարկենք յուրաքանչյուրը.
    Մարդկային կողմ
    Արմենն իր արարքը բացատրում է նրանով, որ դրանով ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ էլ կան գծեր, որոնք պետք է պահվեն, օրինակ պետք չէ մտնել մարդկանց ընտանիքներ:
    Քաղաքական կողմ
    Արմենը շնորհավորում է մի մարդու, որը հենց իր ընկերների ու թիմի նկատմամբ ամենաստոր արարքներն է գործել, ամենալկտի ստերն է տարածել:
    Արմենին չենք քարկոծի, բայց կասենք, որ նա սխալ բան է արել: Գուցե, իր միտքը լավն է եղել, մարդկային է եղել, դա չենք քննարկում, բայց այս իշխանությունների պարագայում իրենք արդեն ապացուցել են, որ անկախ ընդդիմության պահվածքից` իրենք գծեր անցնում են ու Արմենը չէ, որ կարող է այս հարցում նրանց բերել կառուցողական դաշտ:
    Ուղղակի այս միջադեպը ևս մեկ անգամ Սամվել Կարապետյանի թիմակիցներին պետք է բերի քաղաքական պատասխանատվության դաշտ ու այդ թիմի ամեն անդամ պետք է հասկանա, թե իր մեկ գրառումը, մեկ լայքը, մեկ մեկնաբանությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ, իսկ քաղաքականության մեջ «սպռոսը» տվյալ մարդուն չեն անում, այլ քաղաքական թիմին ու առաջնորդին:
    @armgeopolitic

  • WSJ-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին հարվածների ժամանակ Իրանն առա…

    WSJ-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին հարվածների ժամանակ Իրանն առավել հաճախ է կիրառում Kheibar Shekan բալիստիկ հրթիռը։
    Նշվում է, որ Kheibar Shekan-ը (հայտարարված հեռահարությունը մոտ 1450 կմ ) համարվում է Իրանի զինանոցի առանցքային հրթիռներից մեկը՝ շնորհիվ իր ցածր արժեքի, շարժունակության, բարձր ճշգրտության և արագ արձակման հնարավորության։
    Որոշ մոդիֆիկացիաներ նաև ժամանակակից ՀՕՊ միջոցների համար դժվար որսելի են։

  • Այս նկատառման հետ կապված հին ընդդիմադիրներից Վասակը Նանյան ցանկացավ, որ պարտադիր…

    Այս նկատառման հետ կապված հին ընդդիմադիրներից Վասակը Նանյան ցանկացավ, որ պարտադիր շեշտվի, որ տրանսպորտի թեմայով պահանջը ինքն է ներկայացրել Նարեկ Կարապետյանին, ինքն էլ Տաշիրից է ու կարող է ներկայացնել, թե ինչու է նման բան պահանջում:
    Սխալ բան չի ասում Վասակը. եթե պետությունն իր ֆունկցիան կատարեր, մարդիկ Կարապետյաններից չէ, որ տրանսպորտի հարցի լուծում կպահանջեին: Վասակը տրանսպորտի հարցի լուծում է պահանջում, այլ քաղաքացի կոմբայն է ուզում, մեկ այլ քաղաքացի բերքի մթերում է ուզում ու այսպես շարունակ:
    Իսկ առհասարակ ընդդիմությանը ու այս պարագայում Սամվել Կարապետյանին ներկայացվող պահանջները լավագույնս ներկայացնում են հենց երկրում տիրող իրավիճակը, այն է` մարդիկ ուղղակի հույս չեն կապում իշխանությունների հետ ու փնտրում են որևէ լուծում:
    Այնուամենայնիվ, մեր գնահատմամբ` ընդդիմությանը նման պահանջներ ներկայացնելն արդյունավետ ճանապարհ չէ, մենք ընդդիմությունից պետք է պահանջենք քաղաքական ճիշտ պայքար, սխալների ուղղում ու երբ իրենք գան իշխանության, սոցիալական պահանջների հերթը այդ ժամանակ է:
    @armgeopolitic
    Մի քիչ չեմ հասկանում հատկապես ընդդիմադիր դաշտից «Ուժեղ Հայաստանին» ուղղված պահանջները` մուննաթի տեսքով, որ, օրինակ, պահանջում են գնալ ու ինչ-որ բնակավայրում տրանսպորտի հարց լուծել: Բա պետությունն ի՞նչ անի, եթե Կարապետյան Սամվելը պետք է տրանսպորտի հարց լուծի:…

  • Մի քիչ չեմ հասկանում հատկապես ընդդիմադիր դաշտից «Ուժեղ Հայաստանին» ուղղված պահան…

    Մի քիչ չեմ հասկանում հատկապես ընդդիմադիր դաշտից «Ուժեղ Հայաստանին» ուղղված պահանջները` մուննաթի տեսքով, որ, օրինակ, պահանջում են գնալ ու ինչ-որ բնակավայրում տրանսպորտի հարց լուծել:
    Բա պետությունն ի՞նչ անի, եթե Կարապետյան Սամվելը պետք է տրանսպորտի հարց լուծի:
    Կողմ եմ, որ ամեն մեկից, այդ թվում` Սամվել Կարապետյանից, պահանջենք այն, ինչ իրենք պետք է անեն, իսկ դա ընդդիմության պարագայում պատշաճ ընդդիմադիր պայքար մղելն է, իսկ Կարապետյանից այս հարցում շատ պահանջելու բան ունենք:
    Հ.Գ. Կներեք, բայց մարդը կրակը չի ընկել, որ միլիարդատեր է, ավելի ազնիվ կլիներ ընտրելը, հետո պահանջելը:
    @armgeopolitic

  • Ընդ որում` սա որևէ կապ չունի բանակի հետ, այս մարդիկ թքած ունեն բանակի վրա ու, ին…

    Ընդ որում` սա որևէ կապ չունի բանակի հետ, այս մարդիկ թքած ունեն բանակի վրա ու, ինչպես միշտ, բանակն օգտագործում են որպես գործիք:
    Պապիկյանին Փաշինյանը չեզոքացնելու է ու դա անելու է լրիվ այդ դրդապատճառներով: Պապիկյանը գիտի, թե ինչու: Օրինակ Ալեն Սիմոնյանն էլ գիտի, թե ինչու իրեն «գծերից գցեցին»:
    @armgeopolitic
    Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, խոսել է բանակում սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերի մասին` նշելով, որ բանակում նման իրավիճակ եղել է մեկ էլ 2012 թվականին: Սա, ըստ էության, դատավճիռ է Սուրեն Պապիկյանի համար: Նա պետք է գնա ու երկար մտածի,…