Category: Գեոպոլիտիկա

  • ԱՄՆ նախագահ Թրամփի հրավերով Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հուլիսի 27-ին կմեկնի …

    ԱՄՆ նախագահ Թրամփի հրավերով Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հուլիսի 27-ին կմեկնի Վաշինգտոն, իսկ հուլիսի 28-ին Սպիտակ տանը տեղի կունենա Թրամփ-Նեթանյահու հանդիպումը։

  • Մեր ընդդիմադիրներին չի խանգարի հին ֆիլմեր դիտելը: Կան ֆիլմեր, որոնք դիտելով` որո…

    Մեր ընդդիմադիրներին չի խանգարի հին ֆիլմեր դիտելը: Կան ֆիլմեր, որոնք դիտելով` որոշ բաներ կսկսեն հասկանալ քաղաքականությունից, խաղի կանոններից, կհասկանան նաև սեփական խոսքի ու պատվի արժեքն ու այն հարգելու կարևորությունը:
    @armgeopolitic

  • Զելենսկին իր երեկոյան ուղերձում նշել է` հետախուզական տվյալներ ունեն, որ Ռուսաստ…

    Զելենսկին իր երեկոյան ուղերձում նշել է` հետախուզական տվյալներ ունեն, որ Ռուսաստանը նոր հրթիռային զանգվածային հարվածներ է պատրաստվում հասցնել Ուկրաինային առաջիկա 48 ժամվա ընթացքում։
    Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, թե դարձյալ հետախուզական տվյալներով , աշնանը Պուտինը մտադիր է նշանակալի մոբիլիզացիա իրականացնել , որպեսզի նոր գրոհների անցնեն և ընդլայնեն պատերազմը։

  • Այսօր «Ուժեղ Հայաստանի» 2 անդամի խափանման միջոց փոխվել է, նրանք դուրս են եկել կ…

    🇦🇲 Այսօր «Ուժեղ Հայաստանի» 2 անդամի խափանման միջոց փոխվել է, նրանք դուրս են եկել կալանավայրից:
    Օրեր անց Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցի մասով է որոշում լինելու, հուսանք` նա ևս կգնա տուն:
    Առաջիկա օրերին առանձին գրառում կկատարենք Կարապետյանի թիմի բանտարկյալների թեմայով ու կխոսենք այս փուլում Կարապետյանի գլխավոր անելիքի մասին:
    @armgeopolitic

  • Փնտրվում է իրեն քաղաքական գործիչ համարող Հայկ Մարությանը: Վերջին անգամ նրան նկատ…

    Փնտրվում է իրեն քաղաքական գործիչ համարող Հայկ Մարությանը: Վերջին անգամ նրան նկատել են խորհրդարանական ընտրություններից առաջ:
    Անհետանալը նոր բան չէ Մարությանի համար: Ծանոթ լինելով նրա բնավորությանը` նա կրկին իր մասին զգացնել կտա Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ:
    @armgeopolitic

  • Թուրքական ընդդիմությունը մեծ պառակտում է ապրում. Օզգյուր Օզելը լքեց Ժողովրդա-հա…

    🇹🇷 Թուրքական ընդդիմությունը մեծ պառակտում է ապրում. Օզգյուր Օզելը լքեց Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցությունը և ստեղծեց իր սեփական կուսակցությունը։
    Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը, 91 պատգամավորների հետ միասին, պաշտոնապես լքեց կուսակցությունը և գրանցեց նոր քաղաքական ուժ՝ «Նոր կուսակցությունը» (Ենի Փարթի)։
    Պատգամավորների զանգվածային հեռանալուց հետո նոր կուսակցությունը դարձավ Թուրքիայի խորհրդարանում երկրորդ ամենամեծ խմբակցությունը, մինչդեռ ԺՀԿ-ի ներկայացուցչությունը կտրուկ նվազեց։
    @armgeopolitic
  • Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում տեղակայված Wildberries-ի պահեստին:@arm…

    🇷🇺🇺🇦 Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում տեղակայված Wildberries-ի պահեստին:
    @armgeopolitic

  • Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը:…

    🇦🇲🇷🇺 Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը:
    @armgeopolitic

  • Մի տեսանյութի պատմություն. ԱշնանըՌուբենի Գյումրիում կալանավորումից հետո , նրա տղ…

    Մի տեսանյութի պատմություն. Աշնանը
    Ռուբենի Գյումրիում կալանավորումից հետո , նրա տղան փոքրիկ Աշոտը երկար հարցուփորձ է արել թե ուր է հայրիկը: Ասել են գնացել է ուրիշ երկիր:
    Ալիկը հիշում եմ իմացել էր, որ երեխան անհանգիստ է ու ճշտել էր սիրած խաղալիքը:
    Այցելել էր ընկերոջ փոքրիկին անակնկալով…
    Այսօր Ալիկի տղան Բենը չգիտի թե ուր է հայրիկը, նրան ասել են որ հայրիկը Գյումիրում է, հարցնում է երբ է գալու:
    Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ:
    Մեր այն հայրենակիցներին ովքեր անսալով իշխանական քարոզչությանը երբեմն չեն գիտակցում ինչ է կատարվում Հայաստանում, բացեք ձեր աչքերը.. բացեք ձեր աչքերը..
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • Սա սարսափելի բան է, կյանքում մեկ անգամ եմ դժբախտություն ունեցել մասնակցել բանակո…

    Սա սարսափելի բան է, կյանքում մեկ անգամ եմ դժբախտություն ունեցել մասնակցել բանակում զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողության ու չեմ ցանկանա, որ որևէ մեկը երբևէ նման տեսարան տեսնի:
    Այսինքն, ծնողը երեխային ուղարկում է բանակ, հանձնում է պետությանը ու նրան վերադարձնում են դիակ` անգամ պատշաճ չբացատրելով, թե ինչից է մահացել երեխան: Հետո պատասխանատվության ենթարկվող էլ կլինի կամ չի լինի, դա էլ արդեն Աստված գիտի:
    Բանակում սպանությունները կամ, ինչպես իրենք են ասում, ինքնասպանությունները փորձ է արվում նորմա դարձնել, այդ դեպքերի մասին չեն խոսում, պատասխաններ չեն պահանջում, մեղավորների անուններ չեն ուզում, բայց դա չի կարող այդպես լինել, որովհետև եթե կան խլված կյանքեր, ուրեմն կա խնդիր համակարգում ու կան պատասխանատուներ:
    Սրա հետ հաշտվելն անհնար է ու երբ մեզ ինչ-որ թվեր ու վիճակագրություն են ցույց տալիս, դա ծաղրի է նմանվում, քանի որ անգամ 1 նման դեպք մենք բանակում չպետք է ունենանք: Այո՜, հնարավոր է ունենալ այնպիսի բանակ ու ռազմական ոստիկանություն, որ ուղղակի բացառվեն նման դեպքերը: Գլուխ մի արդուկեք, ուղղակի այդ համակարգերը ղեկավարելը ձեր խելքի բանը չէ:
    Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Նարեկին ծառայակիցները ծեծել էին և հասցրել ինքնասպանության: Դեպքի առթից նախաձեռնվել է քրեական…