Վարդևանյան, Քոչարյան, TRIPP. եկեք ավելի լուրջ վերաբերվենք անվտանգային հարցերին
Ազգային ժողովում տեղի ունեցողին շատ քիչ եմ հետևում, ծանրաբեռնվածության պատճառով ժամանակս չի ներում, բայց ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածու Արամ Վարդևանյանն այսօր խոսել է մի թեմայից, որին ուզում եմ անդրադառնալ։ Այդ թեման անվտանգային է, մասնավորապես, TRIPP-ը։
Իշխանական no name պատգամավորներից մեկը հարց ուղղեց Արամ Վարդևանյանին, թե նշեք՝ ո՞րն է «Ուժեղ Հայաստանի» ու «Հայաստան» դաշինքի տարբերությունը։ Վարդևանյանն էլ, որպես տարբերության օրինակ, բերեց TRIPP-ը, որ «Հայաստան» դաշինքը դեմ է դրան, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ կողմ, չնայած ունի իր առաջարկները։ Որպեսզի ինչ-որ բանին լինենք կողմ կամ դեմ, պետք է, նախ, հասկանանք, թե ինչի՞ մասին է խոսքն ընդհանրապես ու որքանո՞վ դա կապ ունի Հայաստանի շահերի հետ։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցմանը TRIPP-ի մասով շատ լավ ծանոթ եմ, առիթ ունեցել եմ հենց իր հետ քննարկել նաև այդ հարցը, լսել իր կարծիքն ու մտահոգությունները։ Ի՞նչ է ասում Քոչարյանը, այսինքն, «Հայաստան» դաշինքը։ Իր այս տեսքով TRIPP-ը պրոյեկտ է Ադրբեջանի ու Թուրքիայի մասին՝ Հայաստանի տարածքում։ Եթե հանենք PR բաղադրիչն ու քննարկենք բովանդակությունը, ապա դա մի նախագիծ է մեր սուվերեն տարածքի վրա, որը ձեռք է բերում անհասկանալի ստատուս, հայտնվում են «փայատերեր»՝ տոկոսային ինչ-որ բաշխվածությամբ ու այդ ամենի արդյունքում Ադրբեջանը «անխոչընդոտ» ճանապարհ է ստանում Նախիջևանից դեպի Ադրբեջանի արևմտյան հատվածներ ու հակառակ ուղղությամբ։ Նույն Քոչարյանն առաջարկում էր, որ եթե մենք որևէ տարածքի տալիս ենք հատուկ ստատուս՝ անունը դնելով TRIPP, ապա այն իր այդ ստատուսով պետք է ձգվի մինչև Երասխ ու Հայաստանն էլ նույն պայմաններով հնարավորություն ունենա իր մի հատվածից գնալ մյուս հատված։ Ի՞նչ է ստանում Հայաստանը TRIPP-ի այն նախագծից, որին այս պահին մենք ծանոթ ենք։ Ոչինչ ու եթե Վարդևանյանը պատասխան հարցեր ուղղեր ՔՊ պատգամավորներին այդ նախագծի բովանդակության ու մեզ հայտնի դրույթների մասին, համոզված եմ, որ նրանք չէին կարող պատասխանել հարցերին, որովհետև, նախ, տպավորություն ունեմ, որ խորքային ծանոթ էլ չեն դրան, իսկ եթե ծանոթ էլ են, ապա ստիպված էին լինելու հենց իրենք արձանագրել, որ այնտեղ Հայաստանի մասին ոչինչ չկա գրված։ Պարզապես TRIPP-ը դարձրել են պրոպագանդիստական թեզ ու այն օգտագործում են, օգտագործում են պարզամիտ՝ «Դու հավատու՞մ ես Եհովային» տրամաբանության մեջ։ Այսինքն, եթե դու ունենաս համարձակություն ու ասես, որ ոչ, TRIPP-ը իր այս տեսքով ընդունելի չէ ու չի բխում Հայաստանի շահերից, դու ի՞նչ ես հռչակվում իշխանության կողմից։ Այո՜, ռուսական գործակալ։ Այսօր դա է թրենդը։
Ես հարգում եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, դրա առաջնորդ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև Արամ Վարդևանյանին, որն այսօր խոսել է այս թեմայից՝ նշելով, որ իրենք կողմ են ծրագրին ու իրենց նկատմամբ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ այս հարցում չեմ կիսում իրենց կարծիքը, չեմ լսել իրենց կողմից հիմնավորված ու բովանդակային մոտեցում, առաջարկներ այդ նախագծի հետ կապված ու TRIPP-ը, իր ներկայիս տեսքով, Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել։ Եթե ունենում ենք ապաշրջափակում, ապա բոլոր ճանապարհները պետք է ունենան նույն կարգավիճակը, չի կարող լինել Ադրբեջանի համար հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ կամ տրանսպորտային հանգույց։
Կարող ենք նաև քննարկել, թե Իրան — ԱՄՆ հակամարտության մեկնարկից հետո որքանո՞վ է անվտանգային առումով նպատակահարմար այդ նախագծի իրականացումը, քանի որ Իրանը սուր դիրքորոշում ունի այդ հարցում ու Քաթարի, Բահրեյնի, Դուբայի ու տարածաշրջանի մյուս երկրների օրինակով մենք տեսանք, որ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ։
Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք անվտանգային ու ռազմավարական բնույթ ունեն, ընդդիմության կողմից պետք է առավել խորքային ու բովանդակային գնահատականների արժանանան, հենց ընդդիմությունը պետք է հանրությանը ներկայացնի իրական պատկերն այդ հարցերի հետ կապված ու ընդդիմությունը չպետք է կուլ տա իշխանության կողմից նետվող «Դուք հավատու՞մ եք Եհովային» ոճի խայծերը, որովհետև իրենց նման հարցադրումներին պատասխան չկա ու այդ հարցերը չեն հնչում պատասխան ստանալու ակնկալիքով․ ոչ «այո»-ն է պատասխան, ոչ էլ «ոչ»-ը։