Խստորեն դատապարտում ենք Աղվան Վարդանյանի կողմից սեփական խոսքն արդեն պաշտոնապես դրժելն ու պատգամավորական մանդատը վերցնելը։
Ցավով արձանագրում ենք, որ Աղվան Վարդանյանի արարքը, չնայած իր կողմից իր անձի վրա անհիմն սևեռվածության, դիտվելու է որպես հավաքական ընդդիմության կողմից անպատասխանատվության դրսևորում, որի հետևանքների պատասխանատվությունը կրելու է ողջ տիտղոսային ընդդիմությունը և, մասնավորապես, «Հայաստան» դաշինքը։
«Ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք» արտահայտությունը կատարած անձնավորությունը պետք է տեր լինի իր այս մի հայտարարությանը ևս ու անի այնպես, որ իր արարքի հետևանքներն ու քաղաքական պատասխանատվությունը կրի ՄԻԱՅՆ ինքը, ԲԱՑԱՌԱՊԵՍ ինքը, դրա մասին հարցերն ու գնահատականները պետք է տրվեն ՄԻԱՅՆ իրեն ու ԲԱՑԱՌԱՊԵՍ իրեն, այլ ոչ թե օրինակ ամբողջ քաղաքական թիմին կամ դրա առաջնորդին։
Ցանկացած իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական պատգամավորներն Ազգային ժողովում Աղվան Վարդանյանի քայլը կօգտագործեն ողջ ընդդիմության դեմ, մենք հիշեցնելու ենք, որ դրա մասին զգուշացրել էինք, հիշեցնելու ենք նաև նրա՝ «Ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք» արտահայտությունն ու պատասխան հարց ենք ուղղելու իրեն։
Քաղաքական անպատասխանատվության ժամանակներն ավարտված են․ ամեն մարդ իր արածի ու ասածի համար հաշվետու է լինելու։
@armgeopolitic