Category: Hraparak.am

  • Թեեւ ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղությա…

    Թեեւ ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում եւ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։ Առաջինի մասով պահանջը դրվել է, երբ դեռ ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն չէի իրականացնում, եւ միայն ռուս սահմանապահներին է վերաբերել խնդիրը, ինչին ՀՀ իշխանությունները չեն առարկել, սակայն Ադրբեջանը հետո այդ պահանջը վերաձեւակերպել է, որ խոսքը վերաբերի նաեւ ԵՄ դիտորդներին:
    Մինչդեռ Արեւմուտքը ճնշումներ է գործադրում, որ ԵՄ դիտորդները մնան եւ շարունակեն հետեւել տարածաշրջանային իրադարձություններին, ուստի պետք է երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։

  • Տեղեկություններ կան, որ Կարեն Սարուխանյանից բացի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից մի…

    Տեղեկություններ կան, որ Կարեն Սարուխանյանից բացի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու, որոնց մասին թիմում բացահայտ խոսում են, որ թմրանյութերի հանդեպ սեր ունեն։ Նրանց մեջ պատգամավորներ կան, նախարարներ։ ՔՊ-ում թմրանյութերի նկատմամբ հակվածության մասին հատկապես շատ է խոսում Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, Հրաչ Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է «դեղ ցրողներ», «նարկոբարոններ» եւ այլ արտահայտությունների համար կանչվել վարչություն` պատասխան տալու։ Չնայած «գորգի վրա» հայտարարել է, թե ապացուցեք, որ նման բան եմ ասել, սակայն ակնարկել է, որ այնպես չէ, թե թիմին խորթ երեւույթ է թմրամոլությունը, եւ խոսքում ասել է, որ պետք է հետաքրքրվել, ու ամեն ինչ կպարզվի։
    Ի դեպ, երեկ Կարեն Սարուխանյանի մասին լուրեր տարածվելուց հետո ԱԺ կուլիսներում որոշ իշխանականներ խոսում էին, թե տեսնենք՝ Սարուխանյանին կհորդորի՞ մանդատը դնել։

  • ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը (67 կգ) հռչակվե…

    ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը (67 կգ) հռչակվեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն: Երևանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնության եզրափակչում մեր մարզիկը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցչին:
    Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը՝ արծաթե մեդալակիր:

  • Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝…

    Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ նրան մեղադրելով այսպես կոչված «օկուպացիայի» ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ «ինքնիշխան իրավունքների» բազմաթիվ խախտումների համար։
    Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այս հայցը վերջին զարգացումն է միջազգային դատավարության մեջ, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, երբ Ադրբեջանը Արբիտրաժի ծանուցում է ուղարկել Հայաստանին։
    «Հայաստանն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի շուրջ երեսուն տարվա ընթացքում թույլ չի տվել Ադրբեջանին հասանելիություն ստանալ կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները: Հայաստանն այդ ռեսուրսներն օգտագործել է իր օգտին», – ասվում է հայցում։

  • Իմ օրակարգում մանդատը դնելու հարց չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ ա…

    Իմ օրակարգում մանդատը դնելու հարց չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Հովիկ Աղազարյանը: Երեկ ՔՊ վարչությունը քննարկել է իր հարցը, հետաքրքրվել, թե ինչու է Արգիշտի Քյարամյանին «արա»-ով դիմել: Աղազարյանն ասաց,որ պատասխանել է բոլոր հարցերին ու դուրս եկել․ թե վաչությունը որոշում կկայացնի թե ոչ,ինքը տեղյակ չէ։
    «ՔՊ վարչության նիստին պարզաբանում եմ տվել ԱԺ միջադեպի մասով, Քյարամյանը երբ հիմնավորի, մանդատս կդնեմ»։

  • Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում քննարկվելու էին վերջին կադրային փոփո…

    Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում քննարկվելու էին վերջին կադրային փոփոխությունները, այդ թվում ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի հրաժարականների հարցը: Ինչպես հայտնի է երկուսին էլ հայտնի SMS-ներն ուղարկվել են: Զեյնալյանը հնազանդվել է անմիջապես երեկ հրաժարական տալով, Աղազարյանը դիմադրում էր, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի։ Արձանագրենք, որ վարչապետը՝ ինքը, հաշվետու է խորհրդարանին, որն ընտրում է նրան: Հակառակը` երբ ինքն է պարտադրում, որ դիմումներ գրեն, Սահմանադրության ոտնահարում է:

  • Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլ…

    Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր գան համաձայնության, միեւնույն է՝ Ալիեւը չի ստորագրի փաստաթուղթը, քանի որ նախապայմանը Սահմանադրությունը փոխելն ու Անկախության հռչակագրից հրաժարվելն է: Չնայած Հայաստանի այս տապալված վիճակին՝ Ալիեւը վախ ունի, որ հայկական հաջորդ իշխանությունները կարող են չեղարկել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ներկայիս իշխանությունների որոշումը եւ միջազգային հարթակներում փորձել հասնել հաջողության` կրկին բարձրացնելով Արցախի հայկական, պատմական տարածք լինելու հարցը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է ստորագրել այդ ձեւական թղթի կտորը, որն իրականում խաղաղություն չի բերելու, սակայն գալիք ընտրություններից առաջ նա պողոսներին կերակրելու է սին հույսերով, որ ինքը հասել է վերջնական խաղաղության: