Category: Hraparak.am

  • Երևանի ավագանոի այսօրվա նիստում կռիվ եղավ` ընդդիմադիր եւ իշխանական ավագանու անդա…

    Երևանի ավագանոի այսօրվա նիստում կռիվ եղավ` ընդդիմադիր եւ իշխանական ավագանու անդամների միջեւ։
    «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը նստած տեղից ելույթ ունեցավ, իր խոսքում հիշատակեց Ռոբերտ Քոչարյանին։
    Ընդդիմադիր խմբակցություններն էլ հակադարձեցին նրան, մեծ վեճ եւ կռիվ եղավ, բոլորը նստած տեղներից վեր կացան։
    Ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը նրան դիմելով ասաց` թուրքի պահած ես դու, սկսվեց լեզվակռիվ, իրար վրա գրիչ շպրտեցին։

  • Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձեւով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի…

    Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձեւով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց երես առ երես հայտնել իր դժգոհությունները եւ հիմնավորել ազատման դիմում գրելու առաջարկը: Իր որոշման մասին տեղեկացրել է Վոթսապ կապով գրված հաղորդագրություններով, ինչն անակնկալի է բերել ազատվողներին։
    Մեզ պատմեցին, որ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը զբոսնելիս է եղել, երբ ուշ գիշերով ստացել է այդ հաղորդագրությունը, բայց չի համարձակվել հետադարձ կապ հաստատել, պարզելու՝ չար կատա՞կ է, հարբած մարդու՝ պահի տակ ծագած զայրո՞ւյթ, թե՞ հեռախոսային «վիրուս»: Սակայն զանգել է մտերիմներին եւ հավաքել: Խմբով մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը, փորձելով հասկանալ` ինչ անել, պատասխանե՞լ, թե՞ սպասել, մինչեւ լույսը բացվի։ Հավաքին մասնակցել է նաեւ Փաշինյանի մյուս «զոհը»՝ ՔԿ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը: Ներկա են եղել Տիգրան Ավինյանը, ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ այլք։ Ի դեպ, Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանն Ավինյանի ընկերներն են։

  • Պաշտոնազրկածներից ոմանց, ըստ տեղեկությունների, Փաշինյանն անգործ չի թողնի: Որոշ կ…

    Պաշտոնազրկածներից ոմանց, ըստ տեղեկությունների, Փաշինյանն անգործ չի թողնի: Որոշ կադրային «ռակիրովկաներ» կանի, որ չմեծացնի իր թշնամիների բանակը, հատկապես որ նրանք Փաշինյանի եւ իր ընտանիքի մասին ինֆորմացիայի կրողներ են։
    Լուրեր կան, որ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՊՎԾ պետ, Ռոմանոս Պետրոսյանը կգնա ՊԵԿ ղեկավար կամ ՏԿԵ նախարար: ՏԿԵ նախարար, ՔՊ հնաբնակ Գնել Սանոսյանն էլ անպաշտոն չի մնա։ Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահի պաշտոնում կփոխարինի վճռաբեկի դատավոր Արթուր Աթաբեկյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ ՊԵԿ նախագահի թեկնածուների թվում շոշափվում են նաեւ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եւ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի անունները:

  • Հոկտեմբերի 25-ին Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակված Անդրանիկ Հովհա…

    Հոկտեմբերի 25-ին Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակված Անդրանիկ Հովհաննիսյանը ՀՀ նախագահի` նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)։

  • Փարաքար խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Վոլոդիա Գրիգորյան…

    Փարաքար խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանը «Հրապարակ»-ին հաստատեց լուրը՝ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։
    Կիրակի օրը «Հրապարակը» գրել էր նրա մասնակցությամբ ռազբորկայի եւ սպանության մասին։ Այս դեպքից հետո Գյուլնազարյանին հուշել են, որ իրեն հաշված օրեր է մնացել։ Վերջինս տեսնելով պետական ապարատում տեղի ունեցած պաշտոնանկությունները՝ դիմումը գրել է։

  • Մեր տեղեկություններով՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Լյուդվիգ Գյո…

    Մեր տեղեկություններով՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել:
    Մենք գրել ենք, որ նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը:
    Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսին։

  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը․«Հարգելի քաղաքա…

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը․
    «Հարգելի քաղաքացիներ,
    Սիրելի հարկ վճարողներ,
    Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։
    Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։
    Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին։
    Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին, վստահ եմ, որ կշարունակեք ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեք միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման մեր ձեռնարկած քայլերը, կներդնեք հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ։
    Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար և մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ»։

  • Սիրելի՛ հայրենակիցներ,ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ,Եկե…

    Սիրելի՛ հայրենակիցներ,
    ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ,
    Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։
    Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, իմ սիրելի գործընկերներին՝ համատեղ անցած ընդհանուր ճանապարհի, աշխատանքի թե՛ բարդությունները և թե՛ շոշափելի արդյունքները միասին կիսելու, համախոհությամբ ու նվիրումով համակարգի կայացման՝ մեր ընդհանուր տեսլականի կյանքի կոչմանը հետամուտ լինելու համար։ Պատիվ ու հպարտություն էր ծառայել ՀՀ քննչական կոմիտեում, դառնալ վերջինիս մասնիկն ու փորձել համեստ ներդրում ունենալ այս կուռ ու միասնական կառույցի համակարգայնացման շարունակական ընթացքին։
    Արգիշտի Քյարամյան

  • ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին հայ…

    ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
    Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հեռացրել է աշխատանքից։
    Ավելի գրել էինք, որ ազատման դիմումներ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: