Category: Hraparak.am

  • Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի` իրավապահներին ուղղված հրահանգ…

    Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի` իրավապահներին ուղղված հրահանգներն ուղղակի հետեւանքներ են ունեցել:
    Քիչ առաջ տեղեկացանք, որ տնային կալանքի մեջ գտնվող Խաչատուր Բալասանյանին Միսակ Բալասանյանի կրտսեր որդուն, առանց որեւէ պատճառի կրկին տարել են բերդ: Նա խափանման միջոցի պայմանները չէր խախտել, որեւէ նոր հանգամանք ի հայտ չէր եկել: Բալասանյաններին առաջադրված «քաղաքական հետապնդման» շրջանակներում կեղծ մեղադրանքներ էին առաջադրվել նրա որդուն, փոխքաղաքապետին եւ մի քանի այլ անձի, այդ թվում Սամվել Բալասանյանին, «Սեւ ամրոցի» հետ կապված քրեական գործի շրջանակներում: Սամվել Բալասանյանը ԱՄՆ-ում է, մյուսներին կալանավորել բաց էին թողել, կամ կալանք տվել: Այսօր կառավարության նիստում Փաշինյանի արած հայտարարությունները, թե «իր համբերությունը» սպառվում է, իրավապահները «ճիշտ» են գնահատել` հասկանալով, որ խոսքը քաղաքական հետապնդումների մասին է:
    Ժամեր առաջ տեղեկացանք, որ դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու մասին: Ավելի ուշ` Բալասանյանի կրտսեր որդուն տարան կալանավայր:

  • ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի է ունենում «Stop Greenwashing Genocide!»…

    ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի է ունենում «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիա, որին մասնակցում է նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել COP29-ին Ադրբեջանի անցկացման վայրի պատճառով:

  • Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ…

    Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի անչափ բարձր տրամադրությունը խորհրդարանում: Նրանք բյուջեի նախագծի քննարկման վերջին երկու օրերին անընդհատ իրար ականջի բան են փսփսացել ու հռհռացել նիստերի դահլիճում: Իսկ երեկ մե խինդ, մե ուրախություն տարածվեց կառավարության շարքերում, երբ Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց, թե ձեր քաղաքապետն ասում է, որ շներն արտագաղթել են մարզից: Նիկոլ Փաշինյանին այնպիսի մի անզուսպ ծիծաղ պատեց, որ բոլոր ՔՊ-ականները` շեֆին ուրախության մեջ մենակ չթողնելու համար, միացան նրան:
    Հիշեցնենք, որ այս անդարդ «բրիգադն» է երկիրը հասցրել այն վիճակին, որ Ալիեւն արդեն հանձնարարում է Սահմանադրություն փոխել եւ Հայաստանն ամբողջությամբ հանձնել իրեն:

  • Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակի…

    Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից առաջ արագ իջել է Ազգային ժողովի բուֆետ, մի բաժակ մածուն վերցրել ու վերադարձել դահլիճ: Ապա Փաշինյանի ողջ ելույթի ընթացքում կերել է։ Մեր լրագրողը նկատել է, որ այդ տեսարանը չի վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, նա սեւեռուն նայել է Գեղամ Մանուկյանին, բայց ոչինչ չի ասել։ Նիստից հետո Մանուկյանը պարզաբանել է, որ մածունը կերել է, որ կանխի թունավորումը ելույթից։
    Սովետական տարիներին քիմիական գործարաններում կաթ ու մածուն էին տալիս թունավոր արտադրամասերում աշխատող բանվորներին․ սա այդ ավանդույթի շարունակությունն է: Անցած երեք օրերին խորհրդարանը քննարկում էր եկող տարվա բյուջեի նախագիծը, որի ընթացքում ՔՊ-ականները, սովորույթի համաձայն, այն վերածեցին նախկինների դեմ ատելության խոսքի շքերթի, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական հակահայ ու կասկածելի մտքերը շաղ տվեց` «պատմական Հայաստանի», Անկախության հռչակագրի եւ այլ թեմաներով։

  • Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որն իր կարիերան արել է իր կո…

    Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որն իր կարիերան արել է իր կուրսեցի եւ մտերիմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի գործուն ջանքերի շնորհիվ, պատրաստվում է վարձահատույց լինել ընկերոջը՝ պաշտոնական առաջխաղացման համար, եւ ՊԵԿ որոշ աշխատակիցների՝ Բադասյանի մտերիմներին, արդարադատության ոլորտում տարբեր պաշտոնների նշանակել։ Մեզ ասացին, որ Իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանին ուզում է իր տեղակալ նշանակել, որը պետք է համակարգի քրեաիրավական ոլորտը: Իսկ ՊԵԿ նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանին ուզում է իր խորհրդական նշանակել՝ հետագայում ավելի բարձր պաշտոնի տանելու հեռանկարով։
    Երեկ մեր լրագրողն այս տեղեկությունների վերաբերյալ խորհրդարանում փորձել է հարցեր ուղղել նախարարին: Գալյանը պատասխանել է, որ դեռ որեւէ նշանակում չի արել, բայց չի հերքել առաջիկայում նշանակելու մասին տեղեկությունը։

  • Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվ…

    Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

  • Խոշոր եւ ողբերգական ավտովթարը Եգիպտոսի Պորտ-Սայիդ նահանգի բանուկ ավտոմայրուղում …

    Խոշոր եւ ողբերգական ավտովթարը Եգիպտոսի Պորտ-Սայիդ նահանգի բանուկ ավտոմայրուղում առնվազն 13 մարդու կյանք է խլել։ Եւս յոթը պայքարում են մահվան դեմ՝ տեղի հիվանդանոցներում։ Այս մասին հայտնում է Akhbar El-Yom պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Մաթարաիյա-Պորտ-Սայիդ մայրուղում։ Բախվել է միանգամից հինգ տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատար, ուղեւորատար ավտոբուս եւ երեք մարդատար մեքենաներ։
    Սա վերջին շրջանում այդ երկրամասում տեղի ունեցած ամենախոշոր վթարն է։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Փրկարարներն ու բժիշկները օպերատիվ կերպով տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Վթարի վայրը շրջափակված է ոստիկանական ուժերի կողմից։ Վթարի պատճառն անհայտ է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։