Category: Hraparak.am

  • «Հարգելի՛ աջափնյակցիներ,այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լի…

    «Հարգելի՛ աջափնյակցիներ,
    այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն:
    Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:
    Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար:
    Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:
    Հարգանքով՝ Կամսար Բաբինյան

  • ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ այսօր Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյան…

    ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ այսօր Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին ու հեռացել։ Դեռեւս պարզ չէ՝ ինչ-որ նոր պաշտոն են առաջարկել նրան, թե ոչ։ Կամսար Բաբինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, անկուսակցական։ Թաղապետարանում նրա հեռանալը կապում են Տիգրան Ավինյանի եւ Փաշինյանի միջեւ խորացող կոնֆլիկտին։
    Բաբինյանից այդուհանդերձ գոհ են եւ՛ թաղապետարանի աշխատակիցները, եւ՛ վարչական շրջանի որոշ բնակիչներ։ Կամսար Բաբինյանի հետ կապ հաստատել չկարողացանք։ Նրա մամուլի խոսնակ Գոհարից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է հրաժարականի դիմում գրել, խոսնակը ասաց՝ սպասենք, երկուշաբթի օրը Երեւանի գործակարգավարական նիստին ամեն ինչ կհայտարարվի։

  • Մեր տեղեկություններով՝ քիչ անց փակ հանդիպում է նախատեսված խորհրդարանում, իշխող ֆ…

    Մեր տեղեկություններով՝ քիչ անց փակ հանդիպում է նախատեսված խորհրդարանում, իշխող ֆրակցիան կհյուրընկալի ԲԴԽ անդամի թեկնածու, ՔՊ-ական Ալիկ Սիրունյանին։ ԲԴԽ անդամին ընտրում է Ազգային ժողովը՝ փակ քվեարկությամբ:

  • Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սա…

    Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։ Նախկին պետ Արմեն Ավթանդիլյանին պաշտոնից ազատել են անցած տարվա օգոստոսին։ Շուրջ 2 ամիս թափուր է նաեւ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը. Սասուն Բադասյանին պաշտոնից ազատելուց 2 ամիս է անցել, սակայն այն չի համալրվել: Անցած շաբաթ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց` ինչո՞ւ չեն համալրվում, բայց հստակ պատասխան չստացավ։
    ՊՆ առանցքային պաշտոնները տեւական ժամանակ թափուր պահելու փաստը հատկապես ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ Ալիեւը խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններից մեկն էլ համարում է Հայաստանի Հանրապետության ապառազմականացումը: Հնարավոր է, որ հենց սրանով է պայմանավորված առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը: Թեպետ չի բացառվում, որ ուղղակի կադրեր չունեն։

  • Երկուշաբթի օրը Բագրատ սրբազանը վերադարձել է Մոսկվայից։ Գառնիկ Դանիելյանին հարցրի…

    Երկուշաբթի օրը Բագրատ սրբազանը վերադարձել է Մոսկվայից։ Գառնիկ Դանիելյանին հարցրինք՝ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է։ «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել»: Ինչպե՞ս․ առողջական վիճակո՞վ էլ չեք հետաքրքրվել։
    «Խոսացել եմ հետը, ասել եմ՝ ոնց եք զգում, ասել է լավ եմ, հիմա՝ մարդ եմ, ես էլ խնդիրներ ունեմ, զբաղված եմ կուսակցական ժողով կա, բան կա, պարապ նստած չեմ»: Իսկ առաջիկայում հավաք, միջոցառում նախատեսվո՞ւմ են։ «Տեղյակ չեմ»։
    Մինչդեռ օրեր առաջ ասել էր, որ Սրբազանը հայ համայնքի հետ է հանդիպել, իսկ քաղաքական հանդիպման լուրերը «ստահոդ» էր անվանել։ Դանիելյանը գուցե այդ մեկնաբանության համար նկատողություն է ստացել ու որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ` չխոսել Սրբազանի հանդիպումներից։

  • Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսքան երջանիկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե…

    Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսքան երջանիկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ողջունելիս: Այսպես լայնաբերան ժպիտ, այսքան ջերմ ձեռքսեղում նա երբեք չի ուղղում իր հայրենակիցներին, սակայն ադրբեջանասեր այս տիկնոջ հանդեպ ավելի քանի սիրալիր է:
    Գուցե այս ջերմության պատճառը հենց Ուրսուլա ֆոն դեր Լայենի անթաքույց սե՞րն է` առ Ադրբեջան: Այս տիկինն էր ժամանակին հայտարարում. «Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում», հետո ասում էր. «Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին հումանիտար ականազերծման գործում»։
    Նա 2020-ի պատերազմից հետո այցելեց Ադրբեջան եւ շատ ջերմ հարաբերություններ հաստատեց Իլհամ Ալիևի հետ, իսկ նրա հետ համատեղ ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց. «Մենք քննարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների կարևորությունը` կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»:

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար, հա…

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար, հայտարարել է «Ռոսսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ԱՊՀ երկրների «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումի ժամանակ:
    «Պուտինը մեսիջ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար»,-նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: Կիսելյովը նշել է, որ եթե մենք հասկանում ենք Պուտինին, ապա հասկանում ենք Ռուսաստանը և աշխարհում տեղի ունեցող գործընթացները:

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հա…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին իր ելույթի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Այս մասին հայտնում Է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ X-ի իր էջում:
    «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Բուդապեշտում. «Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար։ Եվ հուսով եմ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»։
    «Մենք՝ եվրոպացիներս (…), մենք այլևս չենք ցանկանում իմպերիալիզմ և այլևս չենք ցանկանում սահմանների վերանայում մեր մայրցամաքում»»,- գրել է նա։