Category: Hraparak.am

  • «Այս դատավարությունն ուղղակի մի խայտառակություն էր, փաստաբանների հետ քննարկում ո…

    «Այս դատավարությունն ուղղակի մի խայտառակություն էր, փաստաբանների հետ քննարկում ու ասում ենք՝ սա իրավաբանության խոշտանգում էր»։ Այս մասին այսօրդատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր և մյուսների գործով վերաբացված դատավարությանը։
    Քոչարյանը նշեց, որ ինքը չի մտածել, որ կարելի է մեկ դատական նիստի ժամանակ այսքան օրենքի խախտումներ թույլ տալ։
     

  • Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կ…

    Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25-ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26-ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվեց բոլոր տրանսպորտային միջոցների համար:
    Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 2231 տրանսպորտային միջոց է սպասում, որոնցից 688-ը հայկական են։

  • Նիկոլը նստել մի մութ անկյունում,Հոնքերը կիտել ու միտք է անում՝Թե ինչպես անի ու ի…

    Նիկոլը նստել մի մութ անկյունում,
    Հոնքերը կիտել ու միտք է անում՝
    Թե ինչպես անի ու ինչեր անի,
    Գյումրին գյումրեցուց գիշերը տանի…
    Եթե շատ մեծ քաղաքագիտական պրպտումների մեջ չընկնենք, Գյումրու քաղաքապետի ընտրության մասին Փաշինյանի վերջին լայվը բերված քառյակի տրամաբանության մեջ է: Գործի կեսն արել են` բալասանյանական քաղաքապետից ազատվել, բայց հայտնվել են մի ուրիշ բանի մեջ՝ չգիտեն ինչպես ՔՊ-շնիկ քաղաքապետ նշանակեն: Վանաձորում եւ Ալավերդիում տեղի ունեցածի հիշողությունը հանրության մեջ դեռ թարմ է, գրողը տանի, կասեն՝ սրանք լրիվ հաբռգել են, ընտրված քաղաքապետներին զոռով հանում, իրենց մարդկանց են նշանակում: Գյումրին էլ, հակառակի պես, կորած-մոլորած գյուղ չէ, որ դեմոկրատիկ ինստիտուտներն աչք փակեն ու չտեսնելու տան նիկոլաքպական այս խայտառակությունը: Բայց քանի որ ճաշը Փաշինյանն էր եփել, նա էլ պետք է ուտեր այն՝ ՔՊ-ն հնարավորինս հեռու պահելով քննադատություններից: Առանց այն էլ կուսակցությունը «չաթլախ»՝ ճաքած վիճակում է, Հովիկ Աղազարյանի պատճառով, հիմա մի հատ էլ ՔՊ-ի բաց հետույքին կատո՞ւ կպցնի:

  • ԲԴԽ նախագահը նապաստակի պես փախավ, երբ SMS ստացավ, այս դատավորներից ի՞նչ եք ուզու…

    ԲԴԽ նախագահը նապաստակի պես փախավ, երբ SMS ստացավ, այս դատավորներից ի՞նչ եք ուզում։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
    Հարցին՝ իր պաշտոնավարման շրջանում արդյո՞ք «զանգովի արդարադատություն» չի եղել, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Երբեք։ Այս ամենն ինչ դուք տեսնում եք, սա արդեն հանրային դարձած հանցագործությունների մասին հայտարարություններ են։ Դուք կտեսնեք իշխանափոխությունից հետո ինչ է կատարվել»։

  • Մոտակա օրերին քննարկելու ենք Գեղամ Նազարյանի վարքագծի հարցը։ Այս մասին այսօր դատ…

    Մոտակա օրերին քննարկելու ենք Գեղամ Նազարյանի վարքագծի հարցը։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
    Նա նշեց, որ ընդհանրապես մանդատը թողնելու քննարկում չի եղել. «Երբ ֆրակցիայից մեկը կարծիքներ է ասում, որոնք ֆրակցիայի մոտեցմանը հակառակ են, պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, փոխել է կարծիքը, ապա ինքը ի վիճակի նաև լքել ֆրակցիան։ Մանդատից հրաժարումը տվյալ դեպքում պատգամավորի բարոյական մոտեցման հարցն է։ Մենք մոտակա օրերը քննարկելու ենք այդ հարցը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
    Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին՝ երկրորդ նախագահն ասաց․ «Գյումրիում հանկարծ ավագանու անդամների կեսն ինչ-որ վիրուսից հիվանդացել են, չգիտեմ՝ ինչ կարգի sms-ներ են ստացել, հանկարծ բոլորը հրաժարվեցին ու ստեղծվեց ճգնաժամ, արհեստական ճգնաժամ է։ Հիմա ասում են՝ ինչ-որ փրայմերիզ են անում՝ պաշտոնակատարի համար, դա չգիտեմ՝ ինչ է»։

  • ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան …

    ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իրեն համարում է Հայաստանի Շառլ դը Գոլը, համենայնդեպս, նրա համեմատությունները՝ Ֆրանսիայում 1940-45 թվականներին ծավալված իրադարձությունների եւ ներկայում Հայաստանում տեղի ունեցողի միջեւ, նման տպավորություն են ստեղծում: Ճիշտ է` Իշխան Սաղաթելյանի եւ Դը Գոլի միջեւ ընդհանրություններ կան, բայց տարբերություններն ավելի շատ են, այնպես, ինչպես Հայաստանի եւ Ֆրանսիայի տարբերությունները: Ինչպես Շառլ դը Գոլը 1940 թվականին գլխավորեց Ֆրանսիայի Դիմադրության շարժումը, այնպես էլ Սաղաթելյանը 2021-ին ղեկավարեց Հայաստանում սկսված Դիմադրության շարժումը, միայն թե Դը Գոլի ղեկավարած շարժումը հանգեցրեց Ֆրանսիայի ազատագրմանը, իսկ Սաղաթելյանինը Հայաստանի ազատագրմանը չի հասցրել, գոնե՝ առայժմ: 
    Իշխան Սաղաթելյանը «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ» վերնագրով հոդված է գրել եւ այն սկսել է 1940 թվականի հունիսին Ֆրանսիայում հաստատված Վիշիի ռեժիմի ղեկավար Ֆիլիպ Պետենի հայտարարությունում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
    «Գյումրիի ավագանու ընտրություններին եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել info@civilcontract.am էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:
    Ինքնառաջադրման վերջնաժամկետը ս/թ դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: Հասկանալիորեն Վարչության որոշմամբ թեկնածուները կարող են եւ՛ գրանցվել, եւ՛ չգրանցվել, այդ թվում քաղաքական հայեցողությամբ»:

  • Վերջին օրերի կադրային ջարդը, հատկապես ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին s…

    Վերջին օրերի կադրային ջարդը, հատկապես ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին sms-ներով ազատելը, Փաշինյանն անգամ ՔՊ իր «նեղ կռուգի» հետ չի քննարկել: Եվ միայն Հովիկ Աղազարյանի դիմադրությունից ու մերժում ստանալուց հետո է հավաքել վարչությանը, որ խնդրի լուծմանը մասնակցեն նաեւ ուսապարկերն ու օգնեն, որ իր կամքը կատարվի:
    Ոհմակի պես, վախից ու ստորաքարշությունից ելնելով՝ կողմ քվեարկեն Աղազարյանին մանդատից զրկելու որոշմանը եւ հոգեբանական ճնշում գործադրեն, որ Աղազարյանը հասկանա` մենակ է մնացել պետական մամլիչի առաջ, ու նահանջի։

  • ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ն…

    ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին։ Մեզ պատմեցին, որ ոչ միայն ազատել է պաշտոնից, այլեւ հեռացրել է նախարարությունից։ Իսկ Դավիթ Համբարյանի մասին ՆԳՆ-ում ասում են, որ նա Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալն» էր, սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում: Բայց քանի որ նա խժդժություններ էր առաջացնում եւ բացահայտ հավակնում նախարարի պաշտոնին, նորանշանակ նախարարը նրան չհանդուրժեց։
    Համբարյանի՝ նախարար դառնալու ձգտումներն այնքան նկատելի են եղել, որ անգամ ՆԳՆ-ում, որտեղ նման խարդավանքներ շատ են տեսել, այդ դրսեւորումներին վատ էին վերաբերվում: Ասում են՝ Համբարյանը շատ ծանր է տարել Արփինե Սարգսյանի նշանակումը, քանի որ հույսեր է ունեցել, որ հաջորդ նախարարն ինքն է լինելու, հատկապես, երբ խոսակցություններ կային, որ Փաշինյանը մտադիր է ՔՊ անդամի` յուրայինի նշանակել ՆԳ նախարար։