Category: Hraparak.am

  • Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդում է, որ 120 հազար արցախց…

    Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդում է, որ 120 հազար արցախցիներից 270 ընտանիք օգտվել է բնակարանային ապահովման ծրագրից, որն ի սկզբանե պարզ էր, որ չի աշխատելու՝ գումարի սակավության եւ վատ պայմանների պատճառով։
    «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։
    Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։
    Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝
    • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
    • ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
    • չունեն սեփականություն,
    • չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է, …

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ եւ կպաշտոնավարի մինչեւ իր լիազորությունների ավարտը, այսինքն՝ 2027 թվականը։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ «Ինձ ընտրել են հինգ տարի ժամանակով եւ ես իմ պարտականությունները կատարելու եմ մինչեւ իմ մանդատի ժամկետի ավարտը»,- ասել է նախագահ Մակրոնը։
    Համաձայն սոցհարցումների, սակայն, որոնք մեջբերում է Le Point-ը, ֆրանսիացիների 54 տոկոսը կողմ են, որպեսզի Մակրոնը վաղաժամ հրաժարական տա եւ հաջորդ տարի անցկացվեն արտահերթ ընտրություններ։ 

  • Էս մարդիկ իրավական որևէ չափանիշ չունեն, մարդու ներքին պերեպիսկան կնոջ հետ, ում հ…

    Էս մարդիկ իրավական որևէ չափանիշ չունեն, մարդու ներքին պերեպիսկան կնոջ հետ, ում հետ ինչ է խոսել, դա բերում, դարձնում են հանրության սեփականություն: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությանը:
    «Եթե մարդիկ ունակ են սա անել՝ օգտագործելով իշխանական լծակները, այսինքն՝ կուսակցական ժողովին քննարկում են իրավական ճանապարհով քննիչի մոտ հայտնված հեռախոսի հարցը: Հիմա այդ քննիչը Հայաստանի Հանրապետության քննիչ է, թե՞ ՔՊ-ի քննիչն է:Եթե մարդիկ ունակ են այսպիսի բան անել, ի՞նչն է խանգարում իրենց, որ այս կամ այն գործով քաղաքական հետապնդում իրականացնեն դատական համակարգի միջոցով»,- ասել է նա:

  • Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխա…

    Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Սրանով է պայմանավորված նրա գերակտիվությունը: Նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի։
    Ոչ միայն տեղական եւ միջազգային հյուրեր է ընդունում, տարատեսակ միջոցառումներ կազմակերպում, այլեւ, չունենալով որեւէ պաշտոն, ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։ Վերջին կադրային փոփոխությունները, ըստ ՔՊ-ականների, իրականացվել են նրա սցենարով։ Մի բան հաշվի չեն առել` Աննա Հակոբյանի հակառեյտինգն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը:

  • Մի քանի օր առաջ Երեւանի ավտոբուսների վարորդների մի մասը գործադուլ էր անում՝ պահա…

    Մի քանի օր առաջ Երեւանի ավտոբուսների վարորդների մի մասը գործադուլ էր անում՝ պահանջելով, որ քաղաքապետարանը բարելավի աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ զուգարանի խնդիր ունեն, գործից հետո ավտոբուս լվանալու հարցը կա, որն իրենք են անում, բացի դա` աշխատավարձերն են ուզում բարձրացնեն եւ այլն։
    Մինչ վարորդները բողոքում էին պայմաններից, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարությամբ հանդես եկավ, թե որեւէ կոմպրոմիսի չեն գնալու, շանտաժի չեն տրվելու, դրան հետեւեցին քաղաքապետարանի պատժիչ գործողությունները․  32 վարորդի ազատեցին աշխատանքից, նրանց ազատման հիմքում օրենսդրական այն կետն է, որ աշխատանքային ժամին գործադուլ են արել, եւ դրա մասին, ինչպես օրենքն է պահանջում, չեն տեղեկացրել 14 օր առաջ։

  • Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակ…

    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բալյանն ազատվել զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանի այլ որոշումներով էլ՝ աշխատանքից ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանը,Պրոբացիայի ծառայության պետի ԺՊ Արամ Նիկոյանը:
    Դեռեւ Գրիգոր Մինասյանի ազատման օրը մենք գրել էին,որ այս պաշտոնյաները նրա ճակատագրին են արժանանալու:

  • ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հեռացված Գեղամ Նազարյանը քիչ առաջ մտավ կառավարությ…

    ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հեռացված Գեղամ Նազարյանը քիչ առաջ մտավ կառավարության շենք։ «Հրապարակի» հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հե՞տ է հանդիպելու, ասաց՝ «այո»։

  • Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը…

    Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը զբաղված են եղել սեփական հեռախոսային չաթերը ջնջելու գործով՝ մտավախություն ունենալով, որ ամեն պահի Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որ իրենց հեռախոսների պարունակություններն էլ վերծանեն ու դնեն ՔՊ վարչության քննարկմանը, ինչպես արեցին Աղազարյանի դեպքում: Ընդ որում, Փաշինյանն անձամբ է կարդացել Աղազարյանի հեռախոսում հայտնաբերած «ինտիմ» զրույցներն ու տեղում պատասխան պահանջել Աղազարյանից, ինչի արդյունքում կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, թե Աղազարյանին հեռացնում ենք «պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։
    Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ոմանք, լսելով Հովիկին ուղղված մեղադրանքները, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել եւ ավելի շատ «բարոյական նորմեր» են խախտել` մտադիր են անգամ հեռախոսներ փոխել, քանի որ հնարավոր է լինում անգամ ջնջված որոշ խոսակցություններ վերծանել։