Category: Hraparak.am

  • Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում բնակեցրել …

    Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում բնակեցրել են շուրջ 30,000 մարդ։
    Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, որի տվյալներով՝ մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր բնակվում է ավելի քան 6,000 մարդ։

  • Խորհրդարանում մեկնարկած իշխող խմբակցության նիստին,որին մասնակցում է նաեւ Նիկոլ Փ…

    Խորհրդարանում մեկնարկած իշխող խմբակցության նիստին,որին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության անդամներ, քիչ առաջ ժամանել է նաեւ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը։
    Թե ինչու է խմբակցության անդամ չհանդիսացող Միքայելյանը մասնակցում նիստին, կարելի է ենթադրել։ Վարչության նիստին բանավեճ է եղել նրա եւ Հովիկ Աղազարյանի միջեւ, իսկ այսօր ՔՊ-ում Աղազարյանի հարցն էլ են մտադիր քննարկել։

  • Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ի…

    Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։
    Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե
    1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
    2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,
    3) հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

  • Նիկոլ Փաշինյանը ժամը 18:00-ից Ազգային ժողովում է՝ ՔՊ-ական պատգամավորների հետ փակ…

    Նիկոլ Փաշինյանը ժամը 18:00-ից Ազգային ժողովում է՝ ՔՊ-ական պատգամավորների հետ փակ նիստ է անում: Մեր տեղեկություններով՝ նիստի օրակարգում Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու հարցն է:
    ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդ օրակարգով է նիստը, ոչ՛ հերքեց, ո՛չ հաստատեց: Նշենք, որ նիստին ներկա է նաև Հովիկ Աղազարյանը:

  • «Հարգելի գործընկերներ,Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալ…

    «Հարգելի գործընկերներ,
    Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։
    Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել կողք կողքի և կիսել այս բարդ ճանապարհը։ Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։
    Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք ողջ այս ընթացքում կիսել են մեր ձգտումները և անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»-գրել է նա:

  • Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գնելու հայտ է …

    Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գնելու հայտ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, ինչն արդեն հաստատվել է։ Քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է մրցույթ՝ ծաղիկների մատակարարողին գտնելու համար։
    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից հետաքրքվեցինք՝ ծաղիկները եւ ծաղկեպսակները վարչական շրջանն ի՞նչ է անում, պատասխանեց․ «Եռաբլուր գնալու դեպքում ենք տանում ծաղկեպսակները, մենք տարեցներ ունենք․․․իսկ ծաղիկները նվիրում ենք, օրինակ, երբ պարգեւատրում ենք, պե՞տք  է ծաղիկ տանք չէ»։
    Մխիթարյանը մեզ նաեւ փոխանցեց, որ 2025-ի համար 1 միլիոն դրամի ծաղիկներ գնելու հայտ են ներկայացրել, սակայն, հնարավոր է, որ գնումը կատարվի ավելի մատչելի տարբերակով։

  • Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է ա…

    Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է անում: Պաշտոնյաներին առանց բացատրության աշխատանքից ազատել, ԲԴԽ նախագահին ազատել եւ ստիպել, որ դատավորներից յուրաքանչյուրը մտածի հաջորդն ինքն է, մի քանի «կռուգ» պտտեցնել Ռոբերտ Քոչարյանի գործը: Երեկ Մարտի 1-ի «վերաբացված» գործով հերթական նիստն էր:
    Դատավորը 2018-ին «Իմ քայլի» նախընտրական ցուցակում պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Պետրոսյանն է: Եվ քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ գործ է քննվում, մեղադրողը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

  • Բենզալցակայանի նախկին աշխատակից,Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում «սեռ»-ի դ…

    Բենզալցակայանի նախկին աշխատակից,Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում «սեռ»-ի դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանը վարչական տուգանքի է ենթարկվել այն բանի համար, որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով եւ հրատապ կարգով Դիլիջան քաղաքից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Նա 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 մլն 550 հազար դրամով վաճառել է եղբորը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել եւ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։
    Հանձնաժողովն ուսումնասիրել է համացանցային գրառումները եւ պարզել, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, քաղաքապետը հաստատել է կատարվածը եւ հանձնաժողովին հայտնել, թե տեղյակ չի եղել օրենքից, որ նման իրավիճակները շահերի բախում են առաջացնում։