Category: Hraparak.am

  • Ես կարող եմ ֆիզիկապես մնալ փողոցում, բայց իրենք հոգեպես ծնվել են փողոցում, հոգեպ…

    Ես կարող եմ ֆիզիկապես մնալ փողոցում, բայց իրենք հոգեպես ծնվել են փողոցում, հոգեպես էլ մնացել են փողոցում
    Փողոցային խուլիգանների ասածն արժեք չունի
    Բագրատ Սրբազան

  • Փաշինյանն ասաց՝ որքան տարածք են օկուպացրել ՀՀ-ից«Հայաստանի վերաբերյալ իմ և ձեր պ…

    Փաշինյանն ասաց՝ որքան տարածք են օկուպացրել ՀՀ-ից
    «Հայաստանի վերաբերյալ իմ և ձեր պատկերացումները տարբեր են. իմ պատկերացմամբ՝ ՀՀ-ը միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա գոյություն ունի: Այո, մենք ասում ենք, որ ՀՀ տարածքից օկուպացված տարածքներ կան՝ ավելի քան 200 քկմ, բայց ասում ենք՝ մենք այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծվի»։

  • Ի՞նչ է կատարվում կառավարության մոտակայքում` հանրահավաքին ընդառաջԻնչպես հայտնի է,…

    Ի՞նչ է կատարվում կառավարության մոտակայքում` հանրահավաքին ընդառաջ
    Ինչպես հայտնի է, մոտ մեկ ժամից Հանրապետության հրապարակում մեկնարկելու է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հերթական հանրահավաքը: Այս պահին կառավարության մոտակայում ոստիկանական ուժեր են կուտակվում:

  • Ի՞նչ է գրված խաղաղության պայմանագրումՉենք կարող պահել թուղթն ու ասել` առաջին կետ…

    Ի՞նչ է գրված խաղաղության պայմանագրում
    Չենք կարող պահել թուղթն ու ասել` առաջին կետում ինչ է գրված, երկրորդում՝ ինչ, ու այդպես շարունակ։ Դա կոռեկտ չի լինի երկրորդ կողմի համար: Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով խաղաղության պայամանգրի բովանդակության մասին:
    «Խաղաղության պայամանգրի բովանդակությունը, որն առաջարկել են, հանրության համար բացահայտված է:
    Այդ կետերին ես անդրադարձել եմ տարբեր առիթներով, գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա»,- նշեց նա:

  • «Արմ Կոնսուլը» պահանջում է քրեական գործ հարուցել Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատ…

    «Արմ Կոնսուլը» պահանջում է քրեական գործ հարուցել Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ

    «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով։

  • Դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները վերականգնվել ենՓաստաբանական թիմի գր…

    Դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները վերականգնվել են

    Փաստաբանական թիմի գրագետ իրավական աշխատանքի արդյունքում` Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ վերականգնվեցին դատավոր պարոն Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները, որի արդյունքում պետությունը կհատուցի նրան պատճառված վնասը, այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Նորայր Գրիգորյանը:

  • Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը լրան…

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 6 ամսից, այսինքն՝ հաջորդ տարվա գարնանը։
    Իշխանությունների հետ այս պահին ոչ հարթ հարաբերությունների մեջ գտնվող Անդրեասյանի ժամկետից հեռանալու մասին կուլիսներում խոսում են, հատկապես, որ իշխանությունը նրան փոխարինողի փնտրտուքների մեջ է։
    ԲԴԽ-ից Անդրեասյանի ժամկետը լրանալու, հրաժարականի մասին նշում են․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
    Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»:

  • ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասինՊետք է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաս…

    ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

    Պետք է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ կապված բոլոր ռիսկերը։ Իրականում այս հարցում պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարշավայում անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

  • 15 օրում քանի ստորագրություն է հավաքվել «Ընդհանուր առմամբ, գոհ ենք ընթացքից։ Սե…

    15 օրում քանի ստորագրություն է հավաքվել
    «Ընդհանուր առմամբ, գոհ ենք ընթացքից։ Սեպտեմբերի 16-ից ի վեր 15 օրվա ընթացքում՝ երեկվա դրությամբ հավաքվել է 27560 հազար ստորագրություն։ Դա մեզ անհրաժեշտ 50 հազարի 55,12 տոկոսն է»,-Եվրաքվեի ստորագրահավաքի առաջին 15 օրերի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը։

  • Աշխարհին պարենային ճգնաժամ է սպառնումԱսիայից մինչեւ Ամերիկա տեղի ունեցող երաշտնե…

    Աշխարհին պարենային ճգնաժամ է սպառնում

    Ասիայից մինչեւ Ամերիկա տեղի ունեցող երաշտները, հրդեհներն ու հեղեղումները մասնագետների մոտ ուժգնացնում են մտավախությունները՝ կապված սպասվող բերքի հետ։
    Ոչ այնքան բերքառատ տարին սպառնում է հանգեցնել պարենամթերքի գնաճի, ինչն իր հերթին կբերի մարդկանց ծախսերի աճի, իսկ ոչ բարեկեցիկ մարդկանց համար՝ նույնիսկ թերսնման։ Չի բացառվում նաեւ, որ առաջիկայում աշխարհը կանգնի պարենային ճգնաժամի առաջ։
    Bloomberg պարբերականը գրում է, որ գյուղատնտեսական արտադրանքի գնային ինդեքսի աճը, վերջին մեկ ամսվա կտրվածքով, կազմել է 7 տոկոս, ինչը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։
    Մանրամասները՝ այստեղ