Ջահել ժամանակս, երբ հարցնում էին՝ ինչո՞վ եկար, ասում էի՝ 11 համարով: Վանաձորում էլ (Կիրովական) թարսի պես 11 համարի ավտոբուս չկար, մինչեւ 5-ը, թե 6-ն էր: Ու որ ասում էի՝ 11 համարով եկա, նշանակում էր՝ ոտքով եկա: Ի՞նչ իմանայինք, որ մի օր Նիկոլ անունով վարչապետ ենք ունենալու, որ Վաշինգտոնից «չերեզ» Դոհա գալու է Երեւան, նստի 7 համարի ավտոբուսն ու 11 համարով հասնի իր տուն: Համենայնդեպս, կայքերը եւ սոցցանցերը հենց այդպես էլ գրել էին
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1c8473dd2b90a5e21ff526101d1a672d
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
ով է տեսել այսպիսի հրաշք, որ վարչապետը նստի 7 համարի ավտոբուսն ու իջնի 11 համարից: Բայց ես կինոյից-բանից մի քիչ հասկանում եմ եւ մեծ դժվարությամբ տրվեցի այդ տեղեկատվությանը… 21-րդ դարում հրա՞շք: Լավ, էլի: Դա էլ չլինի հայկական արբանյակի՝ տիեզերք արձակման պատմությունը: Այ, դա «իսկական» հրաշք էր… Գրել էին՝ ուղիղ եթեր ԱՄՆ-ից, տիեզերք է արձակվում առաջին հայկական արբանյակը, բաց չթողնեք… Ժամը 22:00-ն անց էր
Երեւանում մութն ընկել էր, մեկ էլ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի չգիտեմ որ տիեզերակայանից մի տիեզերանավ է թռչում, որի մեջ, իբր, հայկական արբանյակն է: Շունչս պահել էի՝ տեր Աստված, մի բան չպատահի՞… Ամեն ինչ բարեհաջող անցավ, նույնիսկ ծափահարեցի, բայց հաջորդ րոպեին մի ներքին ձայն ինձ հուշեց, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Ուղիղ եթեր ԱՄՆ-ից, Երեւանում 22:00-ն անց է, մութ… Իսկ ինչո՞ւ է ԱՄՆ-ում՝ երկրագնդի մյուս երեսին, մութ այդ ժամին… Փաստորեն, գործ ունեի հրաշքի հետ, բայց ոչ մի կերպ չէի ուզում հավատալ, որ Նիկոլն ընդունակ է այդ աստիճանի անտաղանդ ստել: Հաջորդ օրը գնացի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, եղա նախագահությունում, ինստիտուտների տնօրենների մոտ, հայտնի ֆիզիկոսների ու աստղաֆիզիկոսների հարցուփորձ արի տեսածիս կապակցությամբ, բայց ոչ ոք նորմալ բան չասաց: Նրանցից մեկը միայն փորձեց գիտականորեն բացատրել այդ տեսիլքը, թե բա՝ երկրագունդը սենց մի քիչ ձվաձեւ է ու որ պտտվում է, պատահում է՝ հետեւամասով մի թեթեւ փակում է արեւը, երեւի հենց այդ պահին է տիեզերանավը թռել, ու քեզ թվացել է՝ ԱՄՆ-ում էլ է մութ… Վերջը՝ նախագահությունից խորհուրդ տվեցին դիմել Բյուրականի աստղադիտարան: Էնտեղ էլ ասացին` գրավոր հարցում ուղարկիր, 30 աշխատանքային օրվա մեջ կպատասխանենք: Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը: Ողջ ազգը ցնծության մեջ էր, եւ միայն ես էի տարակուսած: Ասի՝ մի ուժեղ հոդված գրեմ սրա մասին, գլխավորս խորհուրդ չտվեց, թե բա՝ ժամանակդ ափսոս է, համ էլ կարող են քեզնով զբաղվել համապատասխան վերականգնողական կենտրոնները: Ինչ երկարացնեմ, բավարարվեցի կասկածներիս մասին ՖԲ-ում մի փոքրիկ ակնարկ գրելով:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1c8473dd2b90a5e21ff526101d1a672d
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»