🇦🇲🇦🇿 Հայկական ռազմական կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն և զորացրվեն
Բաքվում անցկացվող Չմիացած երկրների շարժման նախարարական հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
«Թեև Հայաստանը ստիպված է եղել Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայվել են ռուս խաղաղապահներ, դեռևս հայկական զինված ուժերի մնացորդներ կան: Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու հարցում, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ղարաբաղի շրջանը: Հայկական ռազմական կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն և զորացրվեն»,– ասել է նա։
Ալիևը խոսել է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին․ «Հայաստանը խոչընդոտում է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը Հայաստանի ևս մեկ պարտավորությունն է, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված ակտից, ուստի պետք է իրագործվի»,– ասել է նա: