Category: Hraparak.am

  • Քոչարյանը չի մեկնի Մոսկվա.ներկայացրել է պատճառները.հայտարարությունՄոսկվա մեկնելո…

    Քոչարյանը չի մեկնի Մոսկվա.ներկայացրել է պատճառները.հայտարարություն
    Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։
    Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվեց անձնագիրը։
    Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։
    Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։
    Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։
    Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը։

  • “Հրապարակ” օրաթերթն ու hraparak.am-ը արդեն “Telegram”-ում են: Մեր հրապարակումներ…

    “Հրապարակ” օրաթերթն ու hraparak.am-ը արդեն “Telegram”-ում են: Մեր հրապարակումներին առաջինը ծանոթանալու և կարևոր լուրերը բաց չթողնելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր ալիքին: