Category: Hraparak.am

  • Նեյմարի՝ ՊՍԺ-ի հետ կնքված պայմանագրի մասին խոսել է «Քրիսթալ Փելասի» նախկին կիսապ…

    Նեյմարի՝ ՊՍԺ-ի հետ կնքված պայմանագրի մասին խոսել է «Քրիսթալ Փելասի» նախկին կիսապաշտպան Լյուիս Բրիոնը, ով հայտնել է հետաքրքիր մանրամասներ:  
    Նրա խոսքով, մարզչական դասընթացներից մեկի ժամանակ ՊՍԺ-ի աշխատակիցներից մեկը բացահայտել է, որ Նեյմարի պայմանագրում կա ոչ սովորական կետ, ըստ որի՝ բրազիլացի հարձակվողը ստանում էր 200 հազար եվրո բոնուս, երբ խաղից հետո մոտենում էր երկրպագուներին և ծափահարում նրանց:  
    «Նեյմարի պայմանագրում կետ կար, որը ենթադրում էր, որ ամեն անգամ, երբ նա մոտենում էր երկրպագուներին և ծափահարում, նա վաստակում էր 200 հազար եվրո բոնուս»,- ասել է Բրիոնը:

  • Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը …

    Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել վարչության նիստից՝ կից գրառմամբ․
    «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»։
    Հիշեցնենք՝ օրերս մենք գրել ենք,որ Արգիշտի Մեխակյանին կնշանակի Արմավիրի մարզպետ՝ Դավիթ Խուդաթյանի տեղը, որին նշանակել է ՏԿԵ նախարարը։

  • ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:Փակ…

    ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
    Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
    Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։
    Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արագածի տարածաշրջանում, Ապարան, Հրազդան, Վանաձոր, Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։
    Տավուշի մարզում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  •  ««Անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում։ Մեր ինստիտուտների պահպան…

     ««Անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում։ Մեր ինստիտուտների պահպանության առումով ճիշտ չէր լինի այս ամենն անարձագանք թողնել։ Այստեղ խնդիրն անձնավորված չէ, խնդիրը համակարգային է»,- նշել էր Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ իր «խնդրանքն» անարձագանք չի մնա, և Աղազարյանն էլ վայր կդնի մանդատը,- գրել էր «Հրապարակ»-ը: Զարմանալի էր, որ Աղազարյանը չգիտակցեց, որ Նիկոլի «խնդրանքը» պետք է անմիջապես բավարարվեր: Քանի որ այդպիսին է մեզ պարտադրված «ժողովրդավարության»՝ տեղական առաձնահատկությամբ, խաղի կանոնները: Որի պարագայում պետական բոլոր ինստիտուտները պետք է ենթակա լինեն մեկ անձին, ինչի բացակայությունն առաջացնում է համակարգային խնդիրներ: Այլ հարց է, որ 2015-ին միանալով Նիկոլին՝ Աղազարյանը երևի ենթադրել էր, որ նորաստեղծ կուսակցությամբ իրենք սարեր շուռ կտան և կամ «վար կբերեն երկինքներից արեգակներ» (Ե. Չարենց, Ամբոխները խելագարված): Կամ էլ փափագում էր վերադառնալ Ազգային ժողով, որտեղ մի ժամանակ ինքը կուսակցություն էր ներկայացնում՝ ընտրվելով ՀՅԴ խմբակցության քարտուղար:

  • Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչ Վալերի Լյուտինը կասկածվում է կա…

    Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչ Վալերի Լյուտինը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ:
    Նա մասնակցել է Ուկրաինայի գավաթի 1/64 եզրափակչի «Օլիմպիա» – «Կրեմին» խաղի կազմակերպման գործընթացին որպես պատվիրակ:
    Մրցակցությունից առաջ Լյուտինը նշել էր, որ «Օլիմպիա» մարզադաշտի խոտածածկը վատ վիճակում է, իսկ անվտանգության պահանջները չեն բավարարվում: Չնայած այս հայտարարություններին, հանդիպումը տեղի է ունեցել, իսկ զեկույցում նշված խնդիրները ներառված չեն եղել: Լյուտինն այս գործողության դիմաց ստացել է մոտ 57 եվրո:
    Ավելի ուշ նա ընդունել է, որ կաշառք է վերցրել փաստաթղթերը կեղծելու նպատակով: Դրանից հետո նրա գործունեությունը կասեցվել է վեց ամսով։

  • Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ իրավ…

    Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ իրավապահները հարյուրավոր մարդկանց տնային կալանք տվեցին, որովհետեւ կալանավայրերն արդեն լեփ-լեցուն են, իսկ փաշինյանական դատախազ-քննիչներն ամեն հասարակ բանի համար կալանքի միջնորդություն են տանում դատարան, եւ լիազորությունները չկորցնելու վախից դատավորները բավարարում են դրանք: Տնային կալանք կրող անձինք, որպես կանոն, նաեւ խախտում են դրա պայմանները հյուրեր են ընդունում, հեռախոսից են օգտվում:
    Մեր տեղեկություններով, միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով եւ անգամ իրեն հյուր գնացած անձանց շեմից ներս չի թողնում:

  • Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի եւ ԵԿՄ նախագա…

    Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ։ Աղազարյանի մանդատի հարցը քննարկելիս, ի տարբերություն մյուսների, որոնք կրկնել են Փաշինյանին եւ հորդորել, թե ԱԺ-ի միջադեպը տգեղ էր դրան պետք է քաղաքական պատասխանատվություն հետեւի մանդատիցդ հրաժարվիր, Միքայելյանը փորձել է ավելի «կաթոլիկ» լինել եւ հայտարարել է, որ խնդիրը միայն լսումները չեն, այլ այն, որ Աղազարյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն պատմության մեջ․ նկատի է ունեցել ոչխարների պատմության գործով քրեական վարույթը, որը հարուցվել է մեկ անձի ցուցմունքով, թե իբր պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է պահանջել՝ սկսնակ գործարարին աջակցելու, ոչխարների արտահանումը կազմակերպելու համար։
    Միքայելյանի ելույթից հետո, ինչպես ասում են, շներին կապել են` Աղազարյանին բաց թողել։