Category: Infocom

  • Իրանի արևմտյան Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից …

    🇮🇷 Իրանի արևմտյան Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
    📢 «Այս հարձակման ժամանակ բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին։ Զոհերի թիվն աճում է նաև այլ քաղաքներում»,- գրել էր լրատվամիջոցը։ |armenpress.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ …

    🇮🇷🇦🇲 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
    📞 Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:
    📌 Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ խափ…

    ⚖️ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը |armenpress.am|
    ⚖️ Ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։ 🔸 Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն…

  • Մարտի 28-ին, ժամը 14:26-ին գրացվել է երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արև…

    🔶 Մարտի 28-ին, ժամը 14:26-ին գրացվել է երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.5 մագնիտուդով։
    📈 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
    📍 Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Մենք կարծում ենք, որ այս շաբաթ իրանցիների հետ հանդիպում տեղի կունենա։ Այս մասին…

    🇮🇷🇺🇸 Մենք կարծում ենք, որ այս շաբաթ իրանցիների հետ հանդիպում տեղի կունենա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
    🗣 «Սեղանին 15 կետից բաղկացած համաձայնագիր կա, որը որոշ ժամանակ առաջ ներկայացվել է իրանցիներին։ Մենք սպասում ենք նրանց արձագանքին, և դա կլուծի բոլոր հարցերը»,- հայտարարել է նա։ |news.am|

  • Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» ներկայան…

    🇦🇲🗳 Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» ներկայանալու է դաշինքով։
    📢 «Ուժեղ Հայաստանը» դռները բացում է բոլոր նոր ուժերի առաջ, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը։ Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

  • ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և…

    ⚖️ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
    🗣 «Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին»,- գրել է Խաչատրյանը։
    📌 Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը մնացել է անփոփոխ։
    👩‍⚖️ Դատարանը արդարացրել է ՀՀ ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին՝ մեղսագրվող պետական դավաճանության հոդվածով (Քր. օրենսգրքի 418-րդ հոդված)՝ հայտնում է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը։ 💬 «Ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441…

  • Սպահանում տեղի ունեցած հրթիռակոծումների հետևանքով հայ է զոհվել։ Թեհրանի թեմի պ…

    🔶 Սպահանում տեղի ունեցած հրթիռակոծումների հետևանքով հայ է զոհվել։
    📌 Թեհրանի թեմի պատասխանատուները Արամ Ա. Վեհափառ Հայրապետին զեկուցել են, որ Թեհրանն ու Սպահանը վերջին օրերին ակտիվ հրթիռակոծությունների են ենթարկվում։
    [Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն]

  • Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը մի…

    🪨 Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։
    🚨 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    🔸 Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով հողազանգվածը և ծառի ճյուղերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում։
    🚧 Փրկարարները մասնատել են ծառերի ճյուղերը, հեռացրել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
    [ՀՀ ՆԳՆ]

  • Ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար:…

    ⚖️ Ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։
    🔸 Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
    ⚖️ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 🔸 «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով…