Category: Infocom

  • ՆԱՏՕ-ն դուրս է բերել իր բոլոր զորքերը Իրաքում գործող խորհրդատվական առաքելությու…

    🇮🇶 ՆԱՏՕ-ն դուրս է բերել իր բոլոր զորքերը Իրաքում գործող խորհրդատվական առաքելությունից, քանի որ «Իրանի պատերազմի հետևանքները տարածվում են Մերձավոր Արևելքում»։ Այս մասին գրում է Reuters-ը։
    📌 Առաքելությունը մարտական դեր չունի․ այն կենտրոնացած է Իրաքի անվտանգության ուժերին խորհրդատվություն տրամադրելու և նրանց կարողությունների զարգացման վրա։
    🇵🇱🇪🇸🇭🇷 Վերջին օրերին մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, Իսպանիան և Խորվաթիան, հայտարարել են, որ դուրս են բերել զորքերը Մերձավոր Արևելքից՝ պատճառաբանելով Իրանի պատերազմը։ |factor.am|

  • ԱՄՆ-ն և Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները՝ սկսած կիրակի օրվանից։ …

    🇮🇷🇺🇸🇮🇱 ԱՄՆ-ն և Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները՝ սկսած կիրակի օրվանից։
    📌 Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ |azatutyun.am|

  • ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օ…

    🇮🇷🇺🇸🇮🇱 ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա։
    Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ |azatutyun.am|

  • Հայկ Մարությանը «Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն…

    🗳 Հայկ Մարությանը «Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն է։
    📌 «Նոր ուժ» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին կուսակցության անդամները հայտնեցին այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ |tert.am|

  • ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆ…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։
    🛢 ԱՄՆ ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը թույլատրել է իրանական այն նավթի և նավթամթերքի տեղափոխումը, որն արդեն բեռնված է նավերի վրա։
    🗣 «Այս նավթը նախատեսվում էր ցածր գներով վաճառել Չինաստանին։ Պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա, որ դրանք մուտք գործեն համաշխարհային շուկա։ Խոսքը մոտավորապես 140 միլիոն բարելի մասին է»,- նշել է Սքոթ Բեսենթը: |1lurer.am|

  • Քննիչը մերժել է Գարեգին Բ կաթողիկոսի՝ երկրից բացակայելու արգելքը հեռացնելու մաս…

    ⚖️ Քննիչը մերժել է Գարեգին Բ կաթողիկոսի՝ երկրից բացակայելու արգելքը հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։
    ✝️ Կաթողիկոաը չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը, որի համար նրան հարևան երկրից հրավեր էին ուղարկել։
    [Փաաստաբան Արա Զոհրաբյան]
    ‼️ Քննչական կոմիտեն ստացել է Գարեգին Բ կաթողիկոսի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: 💬 «Օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

  • Վերակենդանացման բաժնում գտնվող ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է: Այս…

    Վերակենդանացման բաժնում գտնվող ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է: Այս մասին հայտնում են Արաբկիր ԲԿ-ից։ |azatutyun.am|
    👨‍⚖️ 1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor TV-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 🏥 Նշենք, որ երեխայի վիճակը դեռ ծանր է, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: Այդ մասին այսօր…

  • Պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում օգտա…

    🇮🇷🇺🇸 Պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում օգտագործվող ռազմական բազաների վրա Իրանի հարվածները մոտ 800 միլիոն դոլարի վնաս են պատճառել:
    📌 Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) զեկույցի և BBC News-ի վերլուծության համաձայն՝ վնասի մեծ մասը պատճառվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ անց հասցված նախնական պատասխան հարվածներից:
    💰Տարածաշրջանում ԱՄՆ թիրախների վրա Իրանի հարվածների պատճառած վնասի ամբողջական չափը պարզ չէ: |news.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության…

    🇦🇲🇮🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:
    🗣 «Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»,- նշել է Փաշինյանը ԻՀ գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում։
    📌 Իրանի նախագահին ուղղված ուղերձում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ հարևան երկրների հարաբերությունները՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
    [ՀՀ կառավարություն]

  • Իրանը պատրաստ է ճապոնական նավերին թույլ տալ անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին…

    🇮🇷 Իրանը պատրաստ է ճապոնական նավերին թույլ տալ անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հաղորդում է Kyodo news-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։
    🛢 Թեհրանը բանակցություններ է սկսել Տոկիոյի հետ համաշխարհային նավթի մատակարարման համար նեղուցի հնարավոր բացման վերաբերյալ, ուրբաթ օրը ճապոնական լրատվական գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում ասել է Արաղչին։
    🇯🇵 Ճապոնիան պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։ |azatutyun.am|