Category: Infocom

  • Փաշինյանի և Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է…

    🇦🇲 Փաշինյանի և Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։
    📌 Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` անդրադառնալով նրան, որ Թյուրքական պետությունների կազմակերպության՝ Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը իր ելույթում կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
    🗣 «ՀՀ-ում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում», — նշել է Բաղդասարյանը։ |armenpress.am|

  • 2025 թ. սեպտեմբերի  3-ին Չինաստանը հերթական մեծ ռազմական շքերթն անցկացրեց՝ նշել…

    🇨🇳 2025 թ. սեպտեմբերի  3-ին Չինաստանը հերթական մեծ ռազմական շքերթն անցկացրեց՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։ Այն մեծ արձագանք առաջացրեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային քաղաքական շրջանակներում։ Ցուցադրվեցին տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ, տանկեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր։ Շքերթը կառուցված էր դասական ձևաչափով՝ նպատակ ունենալով ցույց տալ երկրի հզորությունն ու անպարտելիությունը։ Նույնիսկ Դոնալդ Թրամփը խոստովանեց, որ տպավորվել է։
    🔗 «Չինաստանի ռազմական շքերթը․ ցուցադրված ուժն ու իրականությունը» վերտառությամբ հոդվածում քննարկվում է՝ արդյո՞ք Չինաստանը դարձել է համաշխարհային ռազմական տերություն, և վեր են հանվում խնդիրները։

    Չինաստանի ռազմական շքերթը․ ցուցադրված ուժն ու իրականությունը. Նարեկ Ներսիսյան — Infocom

    2025 թ. սեպտեմբերի 3-ին Չինաստանը հերթական մեծ ռազմական շքերթն անցկացրեց՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։ Այն մեծ արձագանք առաջացրեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային քաղաքական շրջանակներում։ Ցուցադրվեցին տարբեր տեսակի բալիստիկ…

  • Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են ճանապարհային երթևեկությ…

    👮‍♂️🚙 Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել
    🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
    📌 Ավելի վաղ Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածվել, թե պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր, և որ մեքենան զրահապատ է, ենթակա չէ շահագործման սահմանված կարգով, ինչի հիման վրա նրանք պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին։

  • Փարաքարի ավագանին համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օն…

    Փարաքարի ավագանին համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին:
    🗳 Ավագանու քվեարկությամբ նա ստացավ 12 ձայն:
    🔸 Ավագանու նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։

  • Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի: Նյու Յորքի ապրանքային բորսայում …

    📈 Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի:
    ‼️ Նյու Յորքի ապրանքային բորսայում ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 4000 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար՝ Comex առևտրային հարթակի տվյալների համաձայն:
    📌 Նախորդ պատմական առավելագույնը գրանցվել էր հոկտեմբերի 6-ին, երբ ոսկու գինը գերազանցել էր 3949 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար։
    🇦🇲💰 999 հարգի 1 գրամ ոսկու արժեքը Հայաստանում այսօր 47 795 ՀՀ դրամ է: |news.am|

  • Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը…

    🇦🇿🇹🇷Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը:

    📌Կողմերը քննարկել են Բաքվի և Անկարայի միջև համակողմանի համագործակցության ներկա փուլը և հեռանկարները:
    |tert.am|

  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անդրադարձել է լրատվ…

    ❗️Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անդրադարձել է լրատվամիջոցներով տարածվող «Պատվաստված 16-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից սանավիացիայով Երևան» վերտառությամբ տեղեկատվությանը:
    🗣 «06.10.2025 թ. բուժառուն շտապ օգնությամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնել, ապա սանավիացիայով՝ Երևան: Նշենք, որ Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում:
    🔸 Բուժառուի վիճակը ծանր է: Տեղեկացնում ենք, որ որևէ բժշկական կազմակերպությունից բուժառուի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել»,- նշվում է հաղորդագրությունում:

  • Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները | Հանրագիտ Գ…

    Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները | Հանրագիտ
    🎙🏺 Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարիամ Սարիբեկյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է՝
    🔸 Եղեգիս-1 հնավայրի,
    🔸 խալկոլիթյան ժամանակաշրջանի արտասովոր մարդկանց
    🔸 հնագիտության և այլ գիտակարգերի համագործակցության,
    🔸 հնագիտական նոր մեթոդների,
    🔸 միջազգային համագործակցությունների,
    🔸 Կուր-Արաքսյան մշակույթի,
    🔸 կենդանակերպ և մարդակերպ արձանիկների, դրանց նշանակության վերաբերյալ վարկածների,
    🔸իր պեղած ամենատպավորիչ գտածոների,
    🔸 թանգարանների հնագիտական ցուցադրությունների մասին։

    Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները | Հանրագիտ

    #infocom #ինֆոքոմ
    Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարիամ Սարիբեկյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է՝
    — Եղեգիս-1 հնավայրի,
    — խալկոլիթյան ժամանակաշրջանի արտասովոր մարդկանց
    — հնագիտության և այլ գիտակարգերի…

  • Գործարար Արման Հակոբջանյանը Սեւանա լճի մեջ լողավազան է կառուցել․ առանձնատների շի…

    Գործարար Արման Հակոբջանյանը Սեւանա լճի մեջ լողավազան է կառուցել․ առանձնատների շինարարությունը եւս խախտումներով է | hetq.am
    🌊 2020 թ․-ի սեպտեմբերին «Հետքը» գրել էր, որ «Սևանի ափին քաղաքաշինական նորմերի խախտումներով առանձնատուն է կառուցվում»։ Հոդվածում ներկայացված էր Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդու՝ Արման Հակոբջանյանի կողմից խախտումներով իրականացվող կառուցապատումը։ Շինարարության մասին ահազանգել էր ԲԸՏՄ նախկին պաշտոնյան, որին հետեւեց ՇՄՆ պարզաբանումը, որ այդ շինարարությունը կասեցվել է, քանի որ նախագիծը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն։ Այդ պահի դրությամբ առանձնատան պարիսպների մեծ մասը եւ հիմնական շինությունները (առանձնատունը եւ պահակակետ/տնտեսական շինությունը) կառուցվել էին։
    🏘 2025 թ․-ի սեպտեմբերի դրությամբ առանձնատան տարածքն ընդլայնվել է, կառուցվել են նոր շինություններ, երկու լողավազան։ 2022 թ․-ին կառուցված լողավազանն, ի դեպ, Սեւանա լճում է՝ բոլոր կողմերից բետոնե պատնեշներով առանձնացված։ «Հետքի» տեսախցիկն արձանագրել է, որ լողավազաններից մեկի ջուրը վերցվում է հենց Սեւանա լճից (լճից ջրառ իրականացնելու համար թույլտվություն է պետք)։

  • ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է՝ քաղաքական հայտ է ներկայացնում՝ ի պաշտպ…

    📣 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է՝ քաղաքական հայտ է ներկայացնում՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։
    🗣 «Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորելու ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության»,- նշել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում: