Category: Infocom

  • Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «Նոր ուժ» կուսակցությամբ է մասնակցելու …

    🗳 Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «Նոր ուժ» կուսակցությամբ է մասնակցելու 2026 թվականին կայանալիք ԱԺ ընտրություններին։
    🗣 «[Կուսակցությունն] ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք ուշադրությունը սևեռելու ենք սոցիալական խնդիրներին»,- ասել է նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում:

  • Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը հողամասն իրենն ու ընտանիքինը դա…

    ❗️ Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն։ Փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022 թ․ կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:
    ⚖️ Արդյունքում՝ 189.200.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ավելի քան երեքուկես անգամ պակաս գնով՝ 51.975.000 ՀՀ դրամով, օտարվել է վերը նշված անձին՝ փաստացի դառնալով համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը:
    📌 Գույքը Դ. Գ.-ի ամուսնու օժանդակությամբ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է նրանց հետ փոխկապակցված այլ անձանց, հետո 63.500.000 ՀՀ դրամով վաճառել է Դ. Գ.-ի ամուսնու մորը։

    📣 Հետագայում նշված գույքի մի մասի նշանակությունը փոփոխվել է, համայնքապետի մեկ այլ որոշմամբ բաժանվել է տարբեր հասցեների և տրամադրվել է բնակելի տների կառուցապատման թույլտվություն:

    [Հակակոռուպցիոն կոմիտե]
    🔗 Կարդալ ավելին

  • Թուղթ ու հավելյալ ճնշում՝ կյանքի դիմաց. մեքենաներում գազաբալոնների պայթյունների …

    Թուղթ ու հավելյալ ճնշում՝ կյանքի դիմաց. մեքենաներում գազաբալոնների պայթյունների թիվը շարունակում է աճել
    Նոյեմբերի 11-ին Արմավիրի գազալցակայաններից մեկում պայթեց «Գազել» բեռնատարի գազաբալոնը, ինչի հետևանքով տուժեց 2 քաղաքացի, վնասվեց կայանված 3 ավտոմեքենա։ «Ինֆոքոմի» տեղեկություններով՝ բեռնատարում եղել է թաքցված, չճնշափորձարկված երկրորդ բալոն, որն էլ պայթել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության կանոնների խախտման հոդվածով։
    «Ինֆոքոմը» պարզել է, որ գազաբալոնների շահագործման վերահսկողության խստացումից հետո ոչ միայն չեն նվազել, այլ եռապատկվել են ավտոմեքենաներում տեղի ունեցող պայթյունները․ միայն 2025-ին արդեն գրանցվել է 23 դեպք։
    Մինչ պատասխանատու մարմինները փորձում են նոր իրավակարգավորումներով վերահսկողությունը խստացնել, վարորդների մի մասը շարունակում է շահագործել չլիցենզավորված կամ գնված վկայագրերով գազաբալոններ՝ շրջանցելով անվտանգության նվազագույն պահանջները։

  • Երևանում դեկտեմբերի 27-28-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքո…

    ❄️ Երևանում դեկտեմբերի 27-28-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։
    🌡 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    🌨 Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Ռուսաստանը նպատակ ունի ընդլայնել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվող բ…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Ռուսաստանը նպատակ ունի ընդլայնել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների տեսականին և ծավալները։ Բացի հացահատիկի մատակարարումներից՝ այժմ քննարկվում է պարարտանյութերի տեղափոխման հնարավորությունը։
    🗣 Այս մասին Ռոսսիա 24-ի եթերում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ |civilnet.am|

  • ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը փոխվել է. կալանավորման …

    ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը փոխվել է. կալանավորման փոխարեն դատարանը երկու ամիս ժամկետով սահմանել է տնային կալանք։

  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
    🔸 Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։ Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։
    📌 Հանդիպումը կայացել է նորանշանակ դեսպանների համար Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման շրջանակում:
    [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]

  • Նիկոլ Փաշինրանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհ…

    📜 Նիկոլ Փաշինրանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը։
    🗣️ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է մշակվող կարգավորումները, դրանց իրավական հիմնավորումները, նպատակներն ու ազդեցությունը սահմանադրական կարգի զարգացման վրա։
    🔸 Փաշինյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացումը։
    🔸 Նիստին մասնակցել են նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաներ։
    [ՀՀ կառավարություն]

  • Քրեական վարույթներով իրավական օգնությունը կարգավորող օրենքը ՀՀ-ն ընդունել է միա…

    ⚖️ Քրեական վարույթներով իրավական օգնությունը կարգավորող օրենքը ՀՀ-ն ընդունել է միայն 2024 թ․-ին։ Թեեւ դրանով կարգավորվել են տասնամյակներ չլուծված հարցեր, այնուհանդերձ, մասնագետների գնահատմամբ՝ որոշ դրույթներ խնդրահարույց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
    📍 Որո՞նք են այդ դրութները, ինչի՞ հիման վրա են պետությունները մերժում կամ բավարարում հետախուզվող անձանց կամ դատապարտյալներին հանձնելու միմյանց խնդրանքները։ Կարդացե՛ք մեր նոր ուսումնասիրությունը՝ ծանոթանալով նաեւ պաշտոնական վիճակագրությունը։
    📊 Այն ցույց է տալիս, որ հետախուզվողների հանձնման վերաբերյալ ե՛ւ ամենից հաճախ բավարարվող, ե՛ւ ամենից հաճախ մերժվող միջնորդությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը, որին էլ հաջորդում են Իրանը, Գերմանիան եւ Վրաստանը։
    📎 Կարդալ ավելին

    Հետախուզվող եվ դատապարտված անձանց հանձնումներ․ ինչ խնդիրներ կան ոլորտում — Infocom

    ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՈՒՄՆԵՐ․ ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 29-ամյա Լիլյա Մանյուխինան, որ հետախուզման մեջ է Ռուսաստանի Դաշնության կողմից, ամիսներ առաջ Հայաստանում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել…

  • Նախորդ շաբաթ կառավարության նիստում Փաշինյանը ասել էր, որ վարչապետի աշխատակազմի ա…

    ❗️Նախորդ շաբաթ կառավարության նիստում Փաշինյանը ասել էր, որ վարչապետի աշխատակազմի աշխատակիցը առևտրի մի կետից ցանկացել է գնում կատարել, տնտեսավարողը նշել է, որ կանխիկ գումարի դեպքում արժեքն այլ է, անկանխիկի դեպքում՝ այլ: Փաշինյանը հրահանգել էր «ձեւ գտնել, փակել…