Category: Infocom

  • Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnest…

    Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը
    🇦🇿 🗣 «Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առջև են կանգնեցրել՝ պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում։
    Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»,-նշել է Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը։ |armenpress.am|

  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարողացել հասնել երկրի ԱԳ նախարար Աննալենա Բեր…

    🇩🇪 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարողացել հասնել երկրի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետեւից, որը լքել է կառավարության նիստը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նիստի ժամանակ Շոլցն արգելափակել է Ուկրաինայի օգնության նոր փաթեթը։
    🇺🇦 Այս մասին գրել է գերմանական Bild պարբերականը՝ նշելով, որ տարաձայնության պատճառը 3 մլրդ եվրոյի օգնության փաթեթն էր, որի ընդունման հարցը պնդել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
    🤝 Բերբոքը եւ Պիստորիուսը փաստաթղթերի փաթեթը կազմել են մի քանի ամսվա ընթացքում։ Նոյեմբերի սկզբին Շոլցն ինքը մեղադրել էր Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Քրիստոֆեր Լինդներին Ուկրաինային խիստ անհրաժեշտ միջոցներն արգելափակելու մեջ, բայց այս անգամ ինքն է արգելափակել այդ փաթեթը։ |news.am|

  • Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Շառլ Ազնավուրի որդ…

    Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
    🗣️ «Խոր հիացմունքով եմ խոսում մի մարդու մասին, որը մշտապես աչքի է ընկել որպես տեսլական ունեցող գործիչ և նվիրյալ հայրենասեր։ Բարեգործական նախաձեռնությունների և կրթական ծրագրերի իրականացմամբ Ռուբենն ապացուցել է, որ իրական հաջողությունը մարդկանց կյանքի բարելավումն է և ստեղծած արժեքները։ «Ավրորա» մրցանակի հիմնումը վկայում է կարեկցանքի, մարդկային տոկունության և հույսի ուժի նկատմամբ նրա խոր հավատի մասին»,- նշել է Ազնավուրը։ |factor.am|

  • Իրանի մայրաքաղաք Թեհրանում հրաձգություն է տեղի ունեցել Գերագույն դատարանի տարած…

    🇮🇷 Իրանի մայրաքաղաք Թեհրանում հրաձգություն է տեղի ունեցել Գերագույն դատարանի տարածքում։
    ❗️ 2 դատավոր սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել, հայտնում է Իրանի պետական IRNA գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

  • Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում է, նրան ընդունել է Իլհամ Ալիևը: «…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում է, նրան ընդունել է Իլհամ Ալիևը:
    💬 «Հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- հայտնել են Ադրբեջանի նախագահի գրասենյակից։ |1lurer.am|

  • Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խոր մտահոգություն է առաջացն…

    💬 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խոր մտահոգություն է առաջացնում։
    📌 Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են միջազգային նորմերին և արդար դատաքննության սկզբունքներին։ Փաստերը վկայում են, որ հայազգի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող խտրականությունը պայմանավորված է ազգային պատկանելությամբ։
    🗣 Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով։
    [ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյան]

  • Ադրբեջանական Հովսան քաղաքում երեկ մեկնարկած շինծու դատավարությունը շարունակվելո…

    🇦🇿 Ադրբեջանական Հովսան քաղաքում երեկ մեկնարկած շինծու դատավարությունը շարունակվելու է հունվարի 27-ին։
    ⚖️ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանները նախ միջնորդել են միացնել Վարդանյանի դեմ հարուցված գործը գերեվարված մյուս 15 անձի գործին, ինչը մերժվել է դատարանի կողմից, ապա միջնորդել են լրացուցիչ ժամանակ տրամադրել գործին ծանոթանալու համար։ Մեղադրող կողմը, նշելով, թե բավարար ժամանակ տրվել է նախապես, չի առարկել, և դատարանը բավարարել է միջնորդությունը։
    📌 Նշենք, որ Վարդանյանն իր վերջին ուղերձում հայտարարել էր, որ իրեն ու իր փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրգործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

  • Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկող ապօրինությանը։ …

    📢 Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկող ապօրինությանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը՝ անդրադառնալով Բաքվում մեկնարկած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը։
    ❗️ «Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ Բաքվում մեկնարկած դատավարությունը ծաղր է արդարության, արդարադատության և միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ:
    🔸 Ցավով ենք արձանագրում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են, իսկ համազգային ջանքերը հեռու են բավարար լինելուց։ Բաքվում մեկնարկող դատական ֆարսը հնարավոր է դարձել նաև ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության և կապիտուլյանտական քաղաքականության պատճառով»,- ասված է ՀՀԿ հայտարարության մեջ։

  • Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի` գերության մեջ պահվող …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի` գերության մեջ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության այսօրվա՝ շինծու գործերով դատավարությունից։
    📌 Դատական ​​նիստը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը:
  • ՀՀ ՄԻՊ-ն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատ…

    📢 ՀՀ ՄԻՊ-ն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին։
    🇦🇲🇦🇿 Բաքվում ընթացող՝ նրանց վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։
    ⚖️ Ակնհայտ է, որ պետության կողմից հովանավորվող էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես արդար և անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող։
    [ՀՀ ՄԻՊ հայտարարություն]