Category: Infocom

  • Գործարարների աշխատակիցներն ու համակարգված նվիրատվությունները․ ովքեր և ինչպես ֆի…

    Գործարարների աշխատակիցներն ու համակարգված նվիրատվությունները․ ովքեր և ինչպես ֆինանսավորեցին ՔՊ-ին 2025-ին
    💰2025 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1216 անձից ստացել է 1688 նվիրատվություն՝ ավելի քան 416 մլն դրամի չափով։ Միայն մարտին կուսակցությունը ստացել է ամբողջ նվիրատվության 46%-ը։
    🔍 «Ինֆոքոմը» նույնականացրել է նվիրատուներից գրեթե կեսին՝ 598-ին։ Նրանցից 508-ը պաշտոնյաներ են և պաշտոնյաների հետ համատեղ բնակվող անձինք, որոնք կատարել են ընդհանուր նվիրատվությունների շուրջ 27%-ը՝ փոխանցելով 114 մլն դրամ։
    📍Իսկ նույնականացրած բիզնեսների սեփականատերերը և տնօրենները կատարել են ստացված նվիրատվությունների շուրջ 35%-ը՝ առնվազն 146 մլն դրամ։ Միայն երեք խոշոր գործարար շրջանակից՝ Ալեքսանյաններ, Սուքիասյաններ, Արսենյաններ, կուսակցությունը ստացել է առնվազն 72,5 մլն դրամի նվիրատվություն կամ ընդհանուր նվիրատվությունների 17%-ը։
    📎 Առավել մանրամասն՝ մեր հոդվածում

  • ԿԸՀ-ն հավանաբար այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը, «Ազ…

    ❗️ ԿԸՀ-ն հավանաբար այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը, «Ազատության»-ը հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
    📌 Նիստը կանցկացվի դռնբաց: Թե որ ժամին, Ղուկասյանը չի հստակեցրել:
    ‼️ «Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով փաստաթղթեր ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Առաջին կետով պահանջում են, որ անվավեր ճանաչվի դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը…

  • Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հերքո…

    Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հերքում է, որ ապահովագրության համար հատկացված բյուջետային միջոցները սպառվելու պատճառով բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման համար ներկայացված դեպքերը մերժվում են:
    🔸 «ՀՀ պետական բյուջեով առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորումն իրականացվում է նախատեսված ժամանակացույցին և ծավալներին համապատասխան:
    🔸 Բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման դեպքերի մերժումներն իրականացվում են […] սահմանված կարգով և հիմքերով։ Դրանք կրում են ընթացիկ աշխատանքային բնույթ և որևէ առնչություն չունեն ֆինանսական միջոցների սահմանափակության կամ բացակայության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • «Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրա…

    ‼️ «Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով փաստաթղթեր ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
    Առաջին կետով պահանջում են, որ անվավեր ճանաչվի դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը, իսկ եթե ԿԸՀ-ն համարի, որ իր որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու համար հիմքերը բավարար չեն, երկրորդ կետով պահանջում են, որ ԿԸՀ-ն դիմի ՀՀ վարչական դատարան:
    🗣 «Արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստան տեղափոխելու մասին… Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները ունեցել են անելիք և չեն արել»,- ասաց կուսակցությունից պատգամավորության թեկնածու Գրիգոր Առաքելյանը:
    📌 Այս հարցը պետք է հանգուցալուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը: Կախված ԿԸՀ որոշումից՝ կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի այն բողոքարկելու կամ չբողոքարկելու:

  • «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է, որ ահազանգեր է ստացել, որ Երև…

    ❗️ «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է, որ ահազանգեր է ստացել, որ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ՝ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։
    📣 «Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում»,- հայտնում են կուսակցությունից:

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել երկու բե…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել երկու բեռնատար նավ՝ երկրի 25  քաղաքացիներով, ինչի հետևանքով զոհվել է նրանցից հինգը։
    🗣 «Հունիսի լույս 5-ի գիշերը «Նատրա» և «Ցիրկոն» նավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներին։ Այդ երկու նավերի անձնակազմերում Ադրբեջանի 25 քաղաքացի էր ընդգրկված, սակայն տրանսպորտային միջոցները Ադրբեջանի Հանրապետության սեփականություն չեն հանդիսանում»,- մանրամասնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
    🇺🇦 Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտնել էր, որ հարվածներ են հասցրել բեռնատար նավերի Ազովի ծովի հյուսիսային ափի նավահանգիստներում:
    🇷🇺 Ռուսաստանի ԱԳՆ-ն միջադեպի համար մեղադրել է պաշտոնական Կիևին:

  • Ժամը 16:00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությո…

    ‼️ Ժամը 16:00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը՝ պայմանավորված կայանալիք հանրահավաքով:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչ այսօր դատարան է հանձնվել ընտրական հա…

    ⚖️ 🗳 Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչ այսօր դատարան է հանձնվել ընտրական հանցագործություններին վերաբերող 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • ՄԻ պաշտպանի և ԵՄ դեսպանի հանդիպմանը քննարկվել է նաև Արտուր Օսիպյանի դեպքը: Այս …

    ‼️ ՄԻ պաշտպանի և ԵՄ դեսպանի հանդիպմանը քննարկվել է նաև Արտուր Օսիպյանի դեպքը:
    🗣 Այս մասին հանդիպման վերաբերյալ X-ի գրառման մեջ գրել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
    💬 Նա նշել է՝ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է ընտրություններից առաջ մարդու իրավունքների վիճակն ու դրան առնչվող գործերը, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի դեպքը։ Նա գրել է, որ լիովին աջակցում է ՄԻՊ դիրքորոշմանը՝ ատելության խոսքի և կալանքի չարաշահման հարցերին անդրադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։ |hetq.am|

  • Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ Պատասխան…

    🇦🇲🇺🇸 Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
    🗳 Պատասխանելով հունիսի 7-ի ընտրություններում արտաքին միջամտության մասին հաղորդումների և ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումների մասին «Ազատության» հարցերին՝ Պետդեպը նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է «Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը»։
    🗣 «Մենք տեղյակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն և կառուցել իր ապագան», — ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ |azatutyun.am|